1 / 49

Apricot Genetic Resources Conservation and Utilization Project TCP/ARM/3302

Apricot Genetic Resources Conservation and Utilization Project TCP/ARM/3302. ARMENIA. APRICOT TREE GROWING REGIONS ԾԻՐԱՆԵՆՈՒ ԱՃԵՑՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ 500-1500 մ և 2000 մ բարձրության վրա. ARARAT. ARMAVIR. ARAGATSOTN. VAYOC DZOR. KOTAYK. Gegharquniq. Discovered varieties and sorts.

ally
Download Presentation

Apricot Genetic Resources Conservation and Utilization Project TCP/ARM/3302

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Apricot Genetic Resources Conservation and Utilization ProjectTCP/ARM/3302

  2. ARMENIA

  3. APRICOT TREE GROWING REGIONS ԾԻՐԱՆԵՆՈՒ ԱՃԵՑՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ500-1500 մ և 2000 մ բարձրության վրա

  4. ARARAT

  5. ARMAVIR

  6. ARAGATSOTN

  7. VAYOCDZOR

  8. KOTAYK

  9. Gegharquniq

  10. Discovered varieties and sorts

  11. Biochemical analysis of Apricot (fresh sample)ԾԻՐԱՆԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԱՆԱԼԻԶՆԵՐ(թարմ պտղում)

  12. Apricot ripening periodsԾԻՐԱՆԻ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

  13. ԾԻՐԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐ

  14. (Երևանի վաղահաս) Ծառը` համեմատաբար խոշոր, տափակ գնդաձև, ճյուղավորությունը ուժեղ, բունը և կմախքային ճյուղերը հաստ են, խորդուբորդ կեղևով: Միամյա ճյուղերը բավականին հաստ, մուգ դարչնագույն, միջհանգույցները միջակ երկարության: Տերևները՝ շատ խոշոր (117x89մմ), էլիպսաձև, ծայրը աստիճանաբար սրացող, տերևաթիթեղը բարակ, կանաչ, անփայլ, հարթ մակերեսով,արտահայտված ջղերով, գլխավոր ջիղը հիմքի մասում մուգ կարմիր, եզրերը` կրկնակի ատամնավոր, տերևակոթը մուգ կարմիր միջին հաստության, շուրջ 4.5 սմ երկարությամբ:

  15. Պտուղը` շատ խոշոր (55x50x47մմ) միջինը 76 գ քաշով, առանձին դեպքերում 100 գ-ից ավելի, տափակ կոնաձև, կողքերից սեղմված, հիմքը տափակ քիչ խորդուբորդ, ձագարը՝ շատ խորը, կողքերից նեղացող: Գեղեցիկ տեսքով: Որովայնակարը խիստ արտահայտված և համաչափ խորը, պտուղը բաժանում է երկու հավասար մասերի: Պտղի մաշկը` դեղնականաչ, արևի կողմից` բաց դեղին թույլ կարմրությամբ, միջին հաստության, շատ թույլ թավապատ, պտղամսից չանջատվող: Պտղամիսը՝ հաստ է, նուրբ,հյութալի, բաց դեղին, հաճելի քաղցրաթթվաշ (Երևանիի համին), կորիզից լավ անջատվող: Կորիզը՝ շատ խոշոր (34x20x12մմ), էլիպսաձև, ծայրերը սուր, քաշը` 3.0 գ, որը պտղի կշռի շուրջ 3.9% է, մակերեսը` խորդուբորդ, բաց դարչնագույն, որովայնակողերը սուր և խիստ արտահայտված: Միջուկը քաղցր, համով, լիքը, միջին կշիռը 0.7 գ, որը կազմում է կորիզի կշռի շուրջ 23.3%-ը: Սորտի առանձնահատկությունները` հասունանում է «Երևանի» սորտից 10 օր շուտ:

  16. (Գետաշեն) Տերևները՝ խոշոր են (101x85մմ), կլորավուն , ծայրը միանգամից նեղացող, տերևաթիթեղը միջակ հաստության, բաց կանաչ, փայլուն, թույլ ալիքավոր մակերեսով, երկու կեսերը գլխավոր ջղի ուղղությամբ բարձրացած դեպի վեր, եզրերը մանր կրկնակի ատամնավոր, տերևակոթը թույլ դեղնականաչ, արտաքին կողմից վարդագույն, շուրջ 4.8 սմ երկարությամբ: Տերևների մի մասը ունեն 1 կամ 2 բլթակ (ենթաբլթակներ):

  17. Պտուղը` խոշոր (52x47x40մմ) միջինը 56 գ քաշով, առանձին դեպքերում մինչև 80 գ, տափակ օվալաձև, գագաթը քիչ նեղացող, վարսանդի ելունը քիչ թեքված դեպի թիկնակարը, ձագարը խորը, միջին մեծության: Պտղակոթը պտղից դժվար է անջատվում: Որովայնակարը արտահայտված, գագաթի և հիմքի մասում քիչ խորացող, պտուղը բաժանում է երկու հավասար մասերի:Պտղի մաշկը`հիմնականում դեղնականաչավուն, արևկող մասում՝ գեղեցիկ վարդագույն, հաստ, թույլ թավապատ պտղամսից չանջատվող: Պտղամիսը հաստ, ամուր, քիչ հյութալի, բաց դեղին, քաղցր, կորիզից լավ անջատվող: Կորիզը՝ խոշոր, տափակ օվալաձև, (30x21x11մմ), քաշը՝ 2.7գ, որը պտղի 4,8% է, մակերեսը խորդուբորդ, բաց դարչնագույն, թիկնակարը՝ գագաթում և հիմքում թույլ արտահայտված, որովայնակողերը՝ կրկնակի, միջինը՝ լավ արտահայտված: Միջուկը դառը,լիքը, կշիռը 0.5 գ կամ կորիզի 18,5%-ը: Սորտի առանձնահատկությունները`բերքատվությունը, ցրտադիմացկանությունը և հիվանդադիմացկությունը բարձր է: Պիտանի է չրի և ջեմի արտադրության համար:

  18. (Լեռնիկ 3) Ծառը` համեմատաբար խոշոր, տափակ գնդաձև, ուժեղ ճյուղավորությամբ, բունը և կմախքային ճյուղերը հաստ են, խորդուբորդ կեղևով: Միամյա ճյուղերը բավականին հաստ, մուգ դարչնագույն, միջհանգույցները միջակ երկարության: Տերևները՝ միջին մեծության են (82x69մմ), կլորավուն, ծայրը աստիճանաբար սրացող, տերևաթիթեղը հաստ, կաշենման, մուգ կանաչ, անփայլ հարթ մակերեսով, երկու կեսերը գլխավոր ջղի ուղղությամբ բարձրացած դեպի վեր, գլխավոր ջիղը 1/3-ով կարմիր, եզրերը՝ մանր ատամնավոր, տերևակոթը շատ մուգ կարմիր, շուրջ 3.5 սմ երկարությամբ:

  19. Պտուղը` շատ խոշոր (50x46x43մմ) միջինը 56 գ քաշով, լայն էլիպսաձև, հիմքը և գագաթը տափակ, վարսանդի ելունը աննշան երևացող, ձագարը` լայն, միջին խորության: Պտղակոթը ծառից դժվար է անջատվում: Որովայնակարը արտահայտված, հիմքի մասում քիչ խորացող, պտուղը բաժանում է երկու հավասար մասերի: Պտղի մաշկը՝ միջին հաստության,հիմնականում դեղին, արևկող մասում՝ 1/2-ի չափով յուրահատուկ վարդագույն, լերկ, պտղամսից չանջատվող: Պտղամիսը` թելոտ, շատ հաստ, մսալի, հյութալի, բաց ոսկեգույն, քաղցր, դուրեկան համով, բարձր որակի, կորիզից լավ անջատվող: Կորիզը՝ խոշոր է (31x21x10մմ), լայն ու տափակ էլիպսաձև, միջին կշիռը՝ 2.3 գ, որը պտղի կշռի շուրջ 4,1% է, մակերեսը` գրեթե հարթ, մուգ դարչնագույն, որովայնակողերը լավ արտահայտված: Միջուկը քաղցր է, լիքը, միջին կշիռը 0.7 գ , որը կազմում է կորիզի կշռի շուրջ 30.4%-ը: Սորտի առանձնահատկությունները`պիտանի է չրի և ջեմի արտադրության համար: Հասունանում է «Երևանի» սորտից 10 օր ուշ:

  20. (Լեռնիկ 2) Ծառը` համեմատաբար խոշոր, տափակ գնդաձև, ճյուղավորությունը ուժեղ, բունը և կմախքային ճյուղերը հաստ են, խորդուբորդ կեղևով: Միամյա ճյուղերը բավականին հաստ, մուգ դարչնագույն, միջհանգույցները միջակ երկարության: Տերևները՝ միջին մեծության են (96x72մմ), կլորավուն, ծայրը աստիճանաբար սրացող, տերևաթիթեղը բարակ, բաց կանաչ, անփայլ հարթ մակերեսով, եզրերը՝ խոշոր ատամնավոր, տերևակոթը բաց կանաչ շատ թույլ վարդագույն երանգով, շուրջ 4.5 սմ երկարությամբ:

  21. Պտուղը` շատ խոշոր (55x47x47մմ) միջինը 64 գ քաշով, էլիպսաձև, հիմքը տափակ, վարսանդի ելունը աննշան երևացող, ձագարը՝ մեծ և շատ խորը: Պտղակոթը ծառից դժվար է անջատվում: Որովայնակարը հիմնականում խորը արտահայտված, պտուղը բաժանում է երկու հավասար մասերի: Պտղի մաշկը` հաստ է, համասեռ դեղին, թավոտ, յուրահատուկ խորդուբորդությամբ (գորտնուկանման), պտղամսից չանջատվող: Պտղամիսը փափուկ, հաստ, մսալի, միջակ հյութալի, բաց դեղին, թթվաշ վերջում թույլդառնահամ, կորիզից լավ անջատվող: Կորիզը՝ խոշոր է (33x19x10մմ), տափակ էլիպսաձև, քաշը՝ 2.3 գ, որը պտղի կշռի շուրջ 3.5% է, մակերեսը խորդուբորդ, բաց դարչնագույն, որովայնակողերից միջինը լավ արտահայտված, եզրերինը գրեթե չերևացող: Միջուկը քաղցր, համով, լիքը, կշիռը 0.7 գ, որը կազմում է կորիզի կշռի շուրջ 30.4%-ը: Սորտի առանձնահատկությունները` հասունանում է «Երևանի» սորտից 10 օր ուշ:

  22. (Քաջիկ) Ծառը` համեմատաբար խոշոր, տափակ գնդաձև, ճյուղավորությունը ուժեղ, բունը և կմախքային ճյուղերը հաստ են, խորդուբորդ կեղևով: Միամյա ճյուղերը բավականին հաստ, մուգ դարչնագույն, միջհանգույցները միջակ երկարության: Տերևները՝ միջին կամ խոշոր (80x80մմ), կլոր սրտաձև, ծայրը աստիճանաբար սրացող, տերևաթիթեղը միջին հաստության, մուգ կանաչ, անփայլ, խորդուբորդ մակերեսով, եզրերը կրկնակի խոշոր ատամնավոր, փոթավոր: Տերևակոթը՝ դեղնականաչ շատ թույլ վարդագույնով գունավորված, հաստ, շուրջ 4.0սմ երկարությամբ:

  23. Պտուղը՝ շատ խոշոր (54x50x49մմ), միջինը 75 գ կշռով, առանձին դեպքերում 100 գ-ից ավելի, կլորավուն, կողքերից աննշան սեղմված, հիմքը տափակ, ձագարը՝ շատ խորը: Պտղակոթը պտղից դժվար է անջատվում: Գեղեցիկ տեսքով:Որովայնակարը թույլ արտահայտված և համաչափ: Պտղի մաշկը` գեղեցիկ սերուցքագույն, արևի կողմից՝ բաց վարդագույն, միջակ հաստության, շատ թույլ թավապատ համարյա լերկ, պտղամսից չանջատվող: Պտղամիսը` նուրբ, հաստ, հյութալի, բաց դեղին կամ սերուցքագույն, համարյա թափանցիկ, քաղցրաթթվաշ, կորիզից լավ անջատվող: Կորիզը՝ միջին մեծության (27x18x12մմ), էլիպսաձև, ծայրերը թույլ սրացող, միջին քաշը՝ 3.0 գ, որը պտղի կշռի շուրջ 4 %-ն է, մակերեսը՝ խորդուբորդ, բաց դարչնագույն, որովայնակողերը թույլ արտահայտված: Թիկնակարը` հիմքի մասում խորացող, լավ արտահայտված: Միջուկը քաղցր, համով, լիքը, կշիռը շուրջ 1գ կամ կորիզի կշռի շուրջ 33%-ը: Սորտի առանձնահատկությունները՝ Հասունանում է «Երևանի» սորտից 10-15օր ուշ: Ունի արտահայտված պարբերականություն: Խիստ բեռնվածության տարիներին պտուղների լինում են մանր՝ (40x37x35մմ) 30-35 գ քաշով:Կորիզը՝ միջին մեծության (24x14x10մմ), քաշը 1գ.

  24. (Սոֆիկ) Ծառը` համեմատաբար, տափակ գնդաձև, ճյուղավորությունը ուժեղ, բունը և կմախքային ճյուղերը հաստ են, խորդուբորդ կեղևով: Միամյա ճյուղերը բավականին հաստ, մուգ դարչնագույն, միջհանգույցները միջակ երկարության: Տերևները՝ միջինից մանր (70x65մմ), սրտաձև, ծայրը աստիճանաբար սրացող, տերևաթիթեղը միջինից հաստ, մուգ կանաչ, անփայլ, գլխավոր ջիղը հիմքի մասում 1/3-ի չափով վարդագույն, եզրերը՝ խոշոր ատամնավոր, տերևակոթը դեղնականաչ, երեսի մասից մուգ շագանակագույն միջին հաստության, շուրջ 3.7 սմ երկարությամբ:

  25. Պտուղը՝ միջին չափի (40x39x36մմ), միջինը 39 գ կշռով, կլորավուն քիչ տափակ, հիմքը և ծայրը տափակ, ձագարը՝ փոքր և ոչ խորը, սաղր: Գեղեցիկ տեսքով, թափանցիկ: Որովայնակարը համաչափ թույլ արտահայտված: Պտղի մաշկը` բաց դեղին համարյա սերուցքագույն, արևի կողմից՝ թույլ կարմրությամբ, բարակ, շատ թույլ թավապատ համարյա լերկ, պտղամսից անջատվող: Պտղամիսը` նուրբ, հյութալի, թափանցիկ, բաց դեղին, շատ քաղցր, կորիզից լավ անջատվող: Բարձր որակի: Կորիզը՝ միջին մեծության (24x18x9.5մմ), էլիպսաձև,քաշը՝ 1.5 գ, որը պտղի կշռի շուրջ 3.8%-ն է, մակերեսը՝ խորդուբորդ, դարչնագույն, որովայնակողերից մեջտեղինը խիստ արտահայտված: Միջուկը քաղցր, շատ համեղ, լիքը, միջին կշիռը 0.6 գ կամ կորիզի կշռի շուրջ 40%-ը: Սորտի առանձնահատկությունները՝ Հասունանում է «Երևանի» սորտից շուրջ 20 օր ուշ: Պտղակոթից դժվար է անջատվում: Ծառի վրա չիր է դառնում:

  26. Ջ-12 (Պատվաստ 20) Ծառը` համեմատաբար խոշոր, տափակ գնդաձև, ճյուղավորությունը ուժեղ, բունը և կմախքային ճյուղերը հաստ են, խորդուբորդ կեղևով: Միամյա ճյուղերը բավականին հաստ, մուգ դարչնագույն, միջհանգույցները միջակ երկարության: Տերևները՝ շատ խոշոր են (120x120մմ), կլորավուն, ծայրը միանգամից սրացող, տերևաթիթեղը բարակ, բաց կանաչ, փայլուն, հարթ մակերեսով, եզրերը՝ խոշոր կրկնակի ատամնավոր, տերևակոթը կանաչավուն առանց գունավորման, հաստ, 3.5-4.2 սմ երկարությամբ:

  27. Պտուղը` շատ խոշոր (55x54x50մմ) 75-80 գ քաշով, առանձին դեպքերում մինչև 125 գ, գնդաձև կողքերից թույլ սեղմված, հիմքը տափակ թեքությամբ, ձագարը՝ միջին մեծության և խորության: Որովայնակարըթույլ արտահայտված, հիմքի մոտ քիչ խորացող: Պտղի մաշկը` բաց դեղին, արևի կողմից՝ վարդագույն գունավորմամբ, հաստ, ամուր, թույլ թավապատ, պտղամսից անջատվող: Պտղամիսը` թելոտ, հյութալի, ոսկեգույն, քաղցր, կորիզից լավ անջատվող: Կորիզը` միջինից խոշոր(25x21x12մմ), կլոր էլիպսաձև, ծայրը քիչ սրացող, միջին քաշը՝ 3.0 գ, որը պտղի կշռի շուրջ 3.8% է, մակերեսը՝թույլ խորդուբորդ, հիմքի մասում՝ փոթավոր, դարչնագույն, որովայնակողերից միջինը լավ արտահայտված: Թիկնակարը հիմքի մասում թույլ արտահայտված: Միջուկը քաղցր, համով, լիքը, կշիռը 1.2 գ կամ կորիզի կշռի շուրջ 40 %-ը: Սորտի առանձնահատկությունները՝ Հասունանում է «Երևանի» սորտից շուրջ 15 օր ուշ?:

  28. Նշաձև Արագածավանի Ծառը`համեմատաբար խոշոր, պսակը գնդաձև, ուժեղ ճյուղավորությամբ, խորդուբորդ կեղևով, միամյա ճյուղերը բավականին հաստ են, ուղիղ, մուգ դարչնագույն, մանր ոսպնյակներով ծածկված, միջհանգույցները միջակ երկարության: Տերևները՝ միջին մեծության (82x73մմ), կլորավուն երբեմն հակառակ ձվաձև, ծայրը միանգամից նեղացող, տերևաթիթեղը հաստ է, մուգ կանաչ, հարթ, երկու կողմից փայլուն մակերեսով, եզրերը մանր ատամնավոր: Տերևակոթը բաց կանաչ, հիմքում թույլ կարմիր, 4.8 սմ երկարությամբ:

  29. Ծաղիկները` խոշոր, բաժակը մուգ շագանակագույն, բաժակաթերթերը կոնաձև կամ կլորավուն: Պսակաթերթերը կլորավուն են, թույլ գոգավոր, սպիտակ բաց վարդագույն երանգով: Վարսանդը ուղիղ է, թավոտ, առէջքներից բարձր: Պտուղը` շատ խոշոր (58x49x44մմ), միջինը 65 գ քաշով, առանձին դեպքերում մինչև 125 գ, երկարավուն ձվաձև, սուր գագաթով, ձագարը` մեծ է,կողերից թույլ սեղմված, որովայնակարը խորացած: Պտղի մաշկը` դեղնականաչ, արևի կողմից ½ մասով մորեգույն գունավորմամբ, միջին հաստության, թույլ թավապատ: Պտղամիսը` դեղին է, նուրբ, մսալի, հյութալի, քաղցրաթթվաշ, հաճելի բուրմունքով, կորիզից լավ անջատվող: Կորիզը՝ խոշոր է (26x22x13մմ), կլոր էլիպսաձև, ծայրը քիչ սրացող, միջինը 2.5 գ կշռով, որը պտղի կշռի շուրջ 3.8 %-ն է: Պտուղների մեծ մասի կորիզները ջարդված կամ երկու կեսերը իրարից անջատված են: Ամբողջական կորիզների որովայնակողեր սուր և լավ արտահայտված: Միջուկը քաղցր է և չմշակված, կշիռը 0.5 գ կամ կորիզի կշռի շուրջ 20%-ը: Սորտի առանձնահատկությունները՝ Հասունանում է «Երևանի» սորտից 2-3 օր ուշ?:

More Related