150 likes | 435 Views
ՀՀ Բանկային համակարգ և ապահովագրության ինստիտուտ . կանխատեսելի փոխառնչություններ. Հայատանի բանկերի միություն ՀՀ, Ծաղկաձոր, փետրվար, 2011. Քննարկման դիտակետը. Կլոր սեղանի քննարկման նպատակը ՀՀ բանկային և ապահովագրական
E N D
ՀՀ Բանկայինհամակարգ և ապահովագրությանինստիտուտ. կանխատեսելիփոխառնչություններ Հայատանիբանկերիմիություն ՀՀ, Ծաղկաձոր, փետրվար, 2011
Քննարկման դիտակետը Կլոր սեղանի քննարկման նպատակը ՀՀ բանկային և ապահովագրական համակարգերի հնարավոր փոխառնչությունների զարգացման ուղղությունների բացահայտումն է: Քննարկման խնդիրն է` օգտագործելով երկու ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական տեսակետներն ու առաջարկությունները, մասնավորապես ձևավորել ՀՀ-ում բանկային ապահովագրական նոր գործիքակազմ, որի կիրառությունը մի կողմից երկրում կնվազեցնի վարկունակության ինֆորմացիայի ասիմետրիկությունը և վերջին հաշվով` ռիսկը: Քննարկումը առաջարկում ենք կազմակերպել բրեինսթորմինգի եղանակով: Հայաստանի բանկերի միություն, 2011
Հիմնական շարժառիթները. պրոբլեմը ռիսկն է Վերջին տարիներին, հայտնի ֆինանսատնտեսական ցնուցումների փորձը ցույց տվեց, որ վարկային մեծ բեռնվածություն ունեցող տնտեսություններում ռիսկերի կառավարման աուտսորսային հիմնական լուծումները, կամ այլ կերպ ասած դասական վարկային պատմությունների և սկորինգային համակարգերը բավարար չէին վարկունակության անկման ռիսկերից խուսափելու համար: Արդյունքում և մակրո և միկրո մակարդակներում ամրագրվեց «երաշխիքային» ամենատարբեր գործիքների ներմուծման կարևորությունը: Հայաստանի բանկերի միություն, 2011
Լուծումների գերակա ուղղությունները Անվիճելի է, որ վարկային ռիսկերի նվազեցումը հակադարձ կոռելացված է վարկավորման ծավալների հետ: • Պետություն • Տնտեսավարողներ • Ապահովագրական ինստիտուտ • Հաշվի առնելով Հայաստանում նախորդ տարիների հաջողված փորձը, վարկային ռիսկերի նվազեցման գործում պետության դերը անհրաժեշտ է շարունակաբար խորացնել և ներդնել երաշխիքային նոր գործիքներ` նոր ծավալներով: • Տնտեսավարողնեը Հայաստանի հիմնական վարկառուներն են (ընդհանուր վարկային ներդրումների 61 տոկոս): Այս իմաստով վարկային ռիսկերի հիմնական կշիռը տնտեսավարողներինն է: Մասնավոր հատվածում անհրաժեշտ է ներմուծոլ բիզնես ծրագրերի կազմման և մասնավորապես ֆինանսական հաշվարկների ու ֆինանասական կառավարման նորովի լուծումներ, ինչպես նաև կորպորատիվ կառավարման ինստիտուտ: Հայաստանի բանկերի միություն, 2011
Ապահովագրություն Ապահովագրական ինստիտուտը ոչ պետական «երաշխիքային» գործիքներ ապահովող հիմնական կառույցն է: Ապահովագրությունը, որպես ռիսկերի չափման և գնման պրոֆեսինալ ինստիտուտ, Հայաստանում կարող է հանդիսանալ լրացուցիչ և հիմնարար ռեսուրս` վարկավորման ծավալների ավելացման համար: Հայաստանում ներկայումս կա անհրաժեշտություն ներմուծելու բանկային համակարգին վերաբերող ապահովագրական նոր պրոդուկտներ: Հայաստանի բանկերի միություն, 2011
Բանկերին առնչվող ապահովագրական հնարավոր պրոդուկտներ • Նախ, կարևոր է այն հանգամանքը, որ ապահովագրական ինստիտուտի և բանկերի առավել ակտիվ համագործակցության արդյունքում երկու բնագավառներում, ինչպես նաև տնտեսավարողների շրջանում կստեղծվեն ինովացիոն ծառայություններ: Մի կողմից բանկերը իրենց հաճախորդներին կառաջարկեն ապահովագրական տարրեր պարունակող ծառայություններ, մյուս կողմից` ապահովագրական ընկերությունները կունենան էլ ավելի ազատ մուտք դեպի ֆինանսական շուկաներ և վերջապես` տնտեսավարողները կգնան բանկերին ընդառաջ վարկունակության ավելի լուրջ հիմքերով` ստանալով ավելի էժան ու խոշոր վարկեր: • Քննարկման ենթակա պրոդուկտներ… • Վարկային ռիսկի ապահովագրություն • Ավանդային ռիսկի ապահովագրություն • Մակրոմիջավայրում ֆինանսական ցնցումների ապահովագրություն Հայաստանի բանկերի միություն, 2011
Վարկատուների շահերի պաշտպանություն Ֆինանսական համակարգի օրենսդրություն և վերահսկողություն Ֆինանսական համակարգի օրենսդրություն և վերահսկողություն Բանկային երաշխիքների ինստիտուտ Վարկատուների շահերիպաշտպանություն Վարկատուների շահերիպաշտպանու-թյուն Մասնավոր իրավական ինստիտուտ Դատականհամակարգ Մասնավոր իրավական ինստիտուտ Դատականհամակարգ Հայաստանի բանկերի միություն, 2011
Վարկատուների շահե՞ր Վարկատուների շահերի պաշտպանության ինստիտուտը միայն ֆինանսական միջնորդի պաշտպանությունը չէ այլ նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների կամ այլ կերպ ասած հասարակության առջև բանկերի պարտավորությունների պաշտպանությունն է, որի հրատապությունը հիմնավորման կարիք չունի: Պարզության համար նշենք միայն, որ Հայաստանում իրավաբանական անձանց ժամկետային ու ցպահանջ ավանդները ընդհանուր ավանդների 47,5 տոկոսն է կամ 369,5 մլրդ. դրամ Վարկատուների շահերի պաշտպանության ինստիտուտը ենթադրում է վարկատուի պաշտպանությանն ուղղված գործողությունների շարք, հնարավորինս պարզեցնելով փոխատու միջոցների հավաքագրումը և բացառելով խնդրահարույց դեպքերի առկայությունը: Հայաստանի բանկերի միություն, 2011
Հայաստանում առկա են որոշ խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում վարկատուների շահերին և լրացուցիչ անգամ ընդգծում են խնդրի արդիականությունը. • Ստվերային շուկայի զգալի առկայություն և տնտեսվարողների ու ներուժային վարկառուների գծով տեղեկատվության ասիմետրիկություն • որը հանգեցնում է • բանկերի համար վարկունակության գնահատման խիստ բարձր անորոշության • վարկային ռիսկի շրջանառվող միջին շեմի արհեստականորեն բարձրացման • Երկրի տնտեսության և հատկապես միկրոտնտեսական ցածր ցուցանիշներ, վարկառու ձեռնարկությունների կապիտալիզացիայի, նվազագույն ու միջին աշխատավարձերի խիստ ցածր մակարդակներ • արդյունքում`վարկունակ պահանջարկի սակավություն • 2010թ. ՀԲ-ի տվյալներով Հայաստանում վարկավորման գծով իրավական պաշտպանության ցուցանիշը 6 է (սանդղակը` 1-10) • արևելյան եվրոպայի և մերձավոր արևելքի տարածաշրջանի միջինը` 6.6 է • 2010թ. ՀԲ-ի տվյալներովՀայաստանի մասնավոր վարկային բյուրոյի ծածկույթը ավելացել է` 38.3% է: Խորությունը նույնպես` Հայաստան` 5, երկրների միջինը`4 (0-6) • 2010թ. ՀԲ-ի տվյալներով դատական համակարգի արդյունավետության գծով Հայաստանում գործընթացների թիվը 49 է, երբ 183 երկրների գծով այս ցուցանիշի միջինը միայն 37 է Հայաստանի բանկերի միություն, 2011
Որքա՞ն է Հայաստանում վարկային ռիսկի ախորժակի վտանգավոր շեմը և Ինչու՞ են բանկային համակարգին անհրաժեշտ երաշխավորության կամ ռիսկերի զսպման նոր լուծումներ
ì³ñϳíáñÙ³Ý ·Íáí Çñ³í³Ï³Ý å³ßïå³ÝáõÃÛ³Ý óáõó³ÝÇß (0-10) Մեկ ձեռնարկությանն ընկնող ՀՆԱ Նվազագույն աշխատավարձ ì³ñÏ/ՀՆԱ Նվազագույն աշխատավարձ ì³ñϳíáñÙ³Ý ·Íáí Çñ³í³Ï³Ý å³ßïå³ÝáõÃÛ³Ý óáõó³ÝÇß (0-10) Մեկ ձեռնարկությանն ընկնող ՀՆԱ ì³ñÏ/ՀՆԱ
Ռեգռեսիոն մոդելը Y=-51.5336+11.93X1+0.0000232X2+0.11005X3 որտեղ` Y – Վարկ/ՀՆԱ հարաբերակցությունն է X1 – Վարկավորման գծով իրավական պաշտպանվածության ցուցանիշն է X2 – Մեկ ձեռնարկությանն ընկնող ՀՆԱ-ն է X3 – Նվազագույն աշխատավարձն է Հայաստանի համար լուծումը` 2009 թ. համարշուրջ28,1 տոկոս, փաստացին` 24,6 տոկոս 2010 թ. համար շուրջ 30 տոկոս, փաստացին` 28,5 տոկոս Ստացվում է, որ...
Շնորհակալություն Հայատանիբանկերիմիություն ՀՀ, Ծաղկաձոր, փետրվար, 2011