80 likes | 874 Views
Ամանորյա սեղանի հետաքրքիր ձևավորում. Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 3.1 դասարան Հայկ Նազարյան. ԱՄԱՆՈՐՅԱ ՆԱԽՈՒՏԵՍՏ «ՁՆԵ ՄԱՐԴՈՒԿՆԵՐ». Անհրաժեշտ պարագաները. 1/2 բաժակ եփած բրինձ 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն 100 գր ծովախեցգետնի ձողիկներ 3 ձու մայոնեզ աղ կոկոսի փաթիլներ գազար
E N D
Ամանորյա սեղանիհետաքրքիրձևավորում Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 3.1 դասարան Հայկ Նազարյան
ԱՄԱՆՈՐՅԱ ՆԱԽՈՒՏԵՍՏ «ՁՆԵ ՄԱՐԴՈՒԿՆԵՐ» Անհրաժեշտ պարագաները. • 1/2 բաժակ եփած բրինձ • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն • 100 գր ծովախեցգետնի ձողիկներ • 3 ձու • մայոնեզ • աղ • կոկոսի փաթիլներ • գազար Պատրաստման եղանակը. • Ձվերը եփել, մաքրել, թողնել, որ հովանան: Ծովախեցգետնի ձողիկները, ձվերը, եգիպտացորենը և բրինձը մսաղացով աղալ, ավելացնել մայոնեզ, աղ անել և լավ խառնել: • Զանգվածից գնդիկներ պատրաստել, թաթախել կոկոսի փաթիլների մեջ ու ձնե մարդուկներ պատրաստել: Քիթն ու գլխարկները պատրաստել գազարից:
ԱՂՑԱՆ «ԱՄԱՆՈՐՅԱ ԱՍՏՂԻԿ» • Անհրաժեշտ պարագաները. • 250 գր եփած հավի փափկամիս • 2 խնձոր • 200 գր պանիր • 3 ճաշի գդալ մայոնեզ • 100 գր կարմիր ձկնկիթ • Պատրաստման եղանակը. • Հավի փափկամիսը կտրատել ծղոտանման, խնձորները` մանր, խորանարդաձև, պանիրն անցկացնել քերիչով: • Բաղադրիչները դասավորել հետևյալ շերտերով` հավի փափկամիս, մայոնեզ, խնձոր, մայոնեզ, պանիր, մայոնեզ, ձկնկիթ: • Աղցանին դանակի կամ խոհանոցային բահիկի օգնությամբ աստղի ձև տալ, զարդարել ձվի սպիտակուցով և ձիթապտուղներով այնպես, ինչպես պատկերված է նկարում:
ՄՍՈՎ ՈԶՆԻՆԵՐ • Անհրաժեշտ պարագաները. • ձու • պինդ պանիր • մայոնեզ • գազար • մսի խճողակ • գնդիկավոչ սև բիբար • սպագետի • Պատրաստման եղանակը. • Ձվերը եփել, հովացնել, կեղևը մաքրել, երկարությամբ կիսել 2 մասի, դեղնուցները հանել: • Եփած գազարն ու պանիրն անցկացնել քերիչով: • Գազարը, դեղնուցները, պանիրն ու մայոնեզը խառնել իրար, ստացված զանգվածը լցնել սպիտակուցների մեջ ու միացնել, որպեսզի կրկին ստանա ամբողջական ձվի տեսք: • Յուրաքանչյուր այսպիսի լցոնած ձուն պատել մսի խճողակով, մի ծայրը փոքր-ինչ երկարացնել, որպեսզի ոզնու տեսք ստանա, սև բիբարներն ամրացնել որպես աչքեր և քիթ, իսկ հում սպագետիները կոտրատել և խրել վրան` որպես փշեր: • Եփել մինչև 220 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 30 րոպե: