240 likes | 580 Views
Թամարա Գագիկի Հովհաննիսյան ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետ , ասպիրանտ tamhovhannisyan@yahoo.com. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՁԻՐՔԸ և ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ հոառանձնահատկությունները. Երևանի 261 մագիստրանտների հետազոտություն,որպես պոտենցյալ ձեռնարկատերեր. Հետազոտության խնդիրը.
E N D
Թամարա Գագիկի Հովհաննիսյան ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետ,ասպիրանտ tamhovhannisyan@yahoo.com ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՁԻՐՔԸ և ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ հոառանձնահատկությունները Երևանի 261 մագիստրանտների հետազոտություն,որպես պոտենցյալ ձեռնարկատերեր
Հետազոտության խնդիրը • Արդյո՞ք կա կապ ձեռնարկատիրական ձիրքի ևինքնավստահության,ռիսկի նկատմամբ հակվածություն,անորոշության նկատմամբ տոլերանտության, նորարարության հակվածության,ձեռքբերումների նկատմամբ կարիքի և վերահսկողության լոկուսի միջև: • Հնարավո՞ր է կառուցել մի մոդել,որը որոշակի հավանականությամբ կկանխատեսի թե արդյո՞ք անձը ունի ձեռնարկատիրական ձիրք, թե ոչ` եթե հայտնի են վերը նշված առանձնահատկություննների քանակական մեծությունները:
Հիփոթեզներ (1-3) • Հ1-Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մարդիկ ունեն ձեռքբերումների միևնույն կարիքը (need for need for achievement , мотив достижения ): • Հ2-Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մարդիկ ունեն վերահսկողության միևնույն լոկուսը (locus of control,локус контроля): • Հ3-Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մարդիկ ունեն ռիսկի միևնուն հակվածություն (risk-taking propensity,склонность к риску)
Հիփոթեզներ (4-6) • Հ4.-Ձեռնարկատիրական ձիրք ունեցողները և ձեռնարկատիրական ձիրք չունեցողները ունեն անորոշության նկատմամբ միևնույն տոլերանտություն (tolerance of ambiguity,толерантность к неопределенности): • Հ5.-Ձեռնարկատիրական ձիրք ունեցողները և ձեռնարկատիրական ձիրք չունեցողները ունեն միևնույն ինքնավստահությունը(self-confidence, самоуверенность): • Հ6.-Ձեռնարկատիրական ձիրք ունեցողները և ձեռնարկատիրական ձիրք չունեցողները նորարարությունների նկատմամբ ունեն միևնույն հակումը (innovation propensity,):
ԲՈՒՀ- երը,որտեղ կատարվել են հետազոտությունները • ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ -83 մագիստրանտ (Ինովացիոն կառավարում,Գործարար կառավարում մասնագիտացումներ) • Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարան -77 մագիստրանտ (Կառավարման ֆակուլտետ, Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ) • ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն -41 մագիստրանտ (կառավարում,բիզնեսի կառավարում մասնագիտացումներ) • Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան-55 մագիստրանտ (Ագրոբիզնեսի և շուկայաբանության, Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում մասնագիտացումններ) • Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան -11 մագիստրանտ(ԵԿՏԱ) (Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ)
Օգտագործված մեթոդները • Discriptive statistics(frequencies,crosstabulation) • Factor Analysis with principal axis factoring • Պիրսոնի հայտանիշը (χ2) • Mann-Whitney U Test • Independent-samples Student's T-Test • Pearson Correlation,Spearman Correlation • Binary logistic regression • Hosmer–Lemeshow test
Ձեռնարկատիրական ձիրք ունեն չունեն Պատասխանել են “այո” այն հարցին, թե արդյո՞ք մոտակա 3 տարում պատրաստվում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել Պատասխանել են “այո” այն հարցին,թե արդյո՞ք իրենց մեջ տեսնում են ձեռնարկատիրական ունակություններ Պատասխանել են “ոչ” կամ “չգիտեմ” այն հարցին, թե արդյո՞ք մոտակա 3 տարում պատրաստվում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել Պատասխանել են “ոչ” կամ “չգիտեմ” այն հարցին,թե արդյո՞ք իրենց մեջ տեսնում են ձեռնարկատիրական ունակություններ
Այլ արտաքին գործոնների մեկնաբանում • Ձեռնարկատիրական ձիրքի առկայության և սեռի միջև հաստատվել է վիճակագրական փոխադարձ կապ 99.9% ճշտությամբ(p=0.000):Այսինքն ձիրք ունենալ կամ չունենալը խիստ կախված է սեռից: • Ձեռնարկատիրական ձիրքի առկայության և ընտանիքում ձեռնարկատեր անդամի առկայության միջև 99% ճշտությամբ(p=0.008) նույնպես կա նշանակալի փոխադառձ կապ: • Այս եկու խմբերը հոմոգեն են ըստ տարիքի,ամուսնական վիճակի,ընտանիքում ծնելիության հաջորդականության(p=0.134, p=0.493, p=0.361):Այսինք ձիրքը, ըստ այս փոփոխականների չի տարբերվում՝ 95% -ճշտությամբ:
T-test-ի մեկնաբանում • Ձեռքբերումների կարիքը այս երկու խմբերի ներկայացուցիչների մոտ միևնույնն է:Այսինքն նշանակալիության 0.01 մակարդակով ձեռնարկատիրական ձիրքի և այս հոգեբանական առանձնահատկության միջև կապ չկա(p=0.406,>0.01):Հետևաբար հիփոթեզ 1-ը (Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մարդիկ ունեն ձեռքբերումների միևնույն կարիքը) հաստատվում է: • Ինքնավստահություն և Ձեռնարկատիրական Ձիրքի միջև գոյություն ունի փոխադարձ կապ նշանակալիության 0.001 մակարդակով(p=0.001): Ձիրք ունեցող անձանց և ձիրք չունեցող անձանց ինքնավստահության մակարդակները 99.9% ճշտությամբ տարբեր են:Հետևաբար հիփոթեզ 5-ը (Ձեռնարկատիրական ձիրք ունեցողները և ձեռնարկատիրական ձիրք չունեցողները ունեն ինքնավստահության միևնույն մակարդակը) հերքվում է:
Mann-Whitney U Test-ի մեկնաբանում • Ձեռնարկատիրական ձիրք ունեցող անձանց և ձեռնարկատիրական ձիրք չունեցող անձանց վերահսկողության լոկուսները 95% ճշտությամբ տարբեր են (p=0.027): Հետևաբար`հիփոթեզ 2-ը հերքվում է: • Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված անձանց մոտ ռիսկի հակվածությունները տարբեր են 99% ճշտությամբ (p=0.009) : Հետևաբար հիփոթեզ 3-ը նույնպես հերքվում է: • Ձեռնարկատիրական ձիրք ունեցող և ձեռնարկատիրական ձիրք չունեցող անձինք ունեն անորոշության նկատմամբ տոլերանտության տարբեր մակարդակներ 99.9% ճշտությամբ (p=0.000):Հետևաբար հիփոթեզ 4-ը հերքվում է: • Ձեռնարկատիրական ձիրք ունեցող և ձեռնարկատիրական ձիրք չունեցող անձանց նորարարության նկատմամբ հակվածությանները 99.9% ճշտությամբ տարբեր են (p=0.000):Հետևաբար հիփոթեզ 6-ը հերքվում է:
Բինարային լոջիստիկ ռեգրեսիա • անկախ փոփոխականներ-հիփոթեզներում նշված առանձնահատկությունները • կախյալ փոփոխական- ձեռնարկատիրական ձիրք • b0 -հաստատուն • b1,b2,b3 ,b4 ,b5 ,b6 -ռեգրեսիայի գործակիցներ Pհավ.=1/1+eՁՁ, ուր ՁՁ = b0+ b1*ՁԿ + b2*ՎԼ + b3 *ՌՀ + b4 *ԱՆՏ + +b5 *ԻՎ +b6 *ՆՈ
Hosmer–Lemeshow test p=0.881 0.881>0.05=> Մեր կառուցած մոդելը ադեկվատ է
Կառուցվել է մի մոդել,որը 66.3 % հավանականությամբ կկանխատեսի թե արդյո՞ք անձը ունի ձեռնարկատիրական ձիրք, թե ոչ` եթե հայտնի են վերը նշված առանձնահատկություննների քանակական մեծությունները:
Pհավ.=1/1+eՁՁ , ուր • ՁՁ =-3.328+ 0.3*ՌՀ + 0.28*ԱՆՏ + +0.29*ԻՎ +0.417*ՆՈ • Եթե Pհավ. >0.5 => կանխատեսվում է,որ մագիստրանտը ունի ձեռ. ձիրք • Եթե Pհավ. <0.5 => կանխատեսվում է,որ մագիստրանտը չունի ձեռ. ձիրք
Ամփոփում • Ձեռնարկատիրական ձիրքով օժտված մագիստրանտները ավելի շատ են հակված ռիսկային գործողությունների,անորոշության նկատմամբ ավելի տոլերանտ են,ավելի շատ են հակված նորարարությունների ու ավելի ինքնավստահ են: • Ձեռնարկատիրական ձիրքով օժտված մագիստրանտները ունեն վերահսկողության ներքին լոկուս,չնայած, երբ բոլոր 6 առանձնահատկությունները դիտարկվում են ռեգրեսիայի մեջ միաժամանակ , այս հատկանիշը եկու խմբերի միջև նույնն է: • Ձեռնարկատիրական ձիրքով օժտված մագիստրանտները ունեն ձեռքբերումների միևնույն կարիքը ինչ ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մագիստրանտները :
Առաջարկներ • Քանի որ պարզ դարձավ որ ձեռնարկատիրական ձիրքի վրա նշանակալի ազդեցություն ունեն ռիսկի ու նորարարության նկատմամբ հակվածությունը,ինքնավստահությունը,անորոշության նկատմամբ տոլերանտությունը ,և քանի որ հոգեբանները պնդում են,որ այս առանձնահատկությունները կարելի է ձեռք բերել կյանքի ընթացքում , հետրևաբար ես առաջարկում եմ մշակել այնպիսի ծրագրեր,դասընթացներ, թրեյնինգներ և դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում,որպեսզի խթանվի ձեռնարկատիրական ձիրքն ու ունակությունները: • Հաշվի առնելով այն փաստը ,որ բազմաթիվ ուսանողներ ԲՈՒՀ-եր ավարտելուց հետո ընտրում են սխալ կարիերայի ուղի ,առաջարկում եմ իմ մշակած հարցաթերթիկը օգտագործել որպես մի փոքր ուղեցույց կարիերայի հետագա ճանապարհին :