1 / 26

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ԿԻՐԱՌ ՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵՋ

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ԿԻՐԱՌ ՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵՋ. ՄՈԴՈՒԼ 7.1. Տրամաբանական հիմք. Ներդրումներ. Արգասիքներ կամ Նախնական արդյունքներ Գործողություններ Մասնակցություն. Արդյունքներ - Ներգործություն Կարճաժամկետ Միջնաժամկետ Երկարաժամկետ. Որտե՞ղ ենք ներդրում կատարում Անձնակազմ Կամավորներ

vivien
Download Presentation

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ԿԻՐԱՌ ՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵՋ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵՋ ՄՈԴՈՒԼ 7.1

  2. Տրամաբանական հիմք Ներդրումներ Արգասիքներ կամ Նախնական արդյունքներ ԳործողություններՄասնակցություն Արդյունքներ - Ներգործություն Կարճաժամկետ Միջնաժամկետ Երկարաժամկետ • Որտե՞ղ ենք ներդրում կատարում • Անձնակազմ • Կամավորներ • Ժամանակ • Դրամ • Հետազոտական բազա • Նյութեր • Սարքավորում • Տեխնոլոգիաներ • Գործընկերներ • Ի՞նչ ենք անում • Աշխատանքային հանդիպումներ • Ծառայությունների մատուցում • Ուսումնական պլանների, ռեսուրսների և այլ ծրագրերի պատրաստում • Դասընթաց • Ուսումնական խորհրդատվություն • Գնահատում • Oժանդակում(ֆասիլիտացիա) • Գործընկերություն • Համագործակցություն ԶԼՄ-ների հետ • Ու՞մ ենք ներգրավելու գործընթացում • Պատվիրատուներ • Հաճախորդներ • Կազմակերպություններ • Որոշումներ կայացնողներ • Սպառողներ • Ինչպիսի՞ միջնաժամկետ արդյունքներ ենք ակնկալում • Գործողություն • Վարք • Գործելաոճ • Որոշումների կայացում • Քաղաքականություն • Սոցիալական ակտիվություն • Ինչպիսի՞ երկարաժամկետ արդյունքներ ենք ակնկալում • Պայմաններ • Սոցիալական պայմաններ • Տնտեսական պայմաններ • Քաղաքացիական պայմաններ • Միջավայր • Ինչպիսի՞ կարճաժամկետ արդյունքներ ենք ակնկալում • Կրթություն • Գիտակցություն • Գիտելիք • Հմտություններ • Կարծիքներ • Ձգտումներ • Մոտիվացիա situacia prioritetebi Ենթադրություններ Արտաքին գործոններ Գերակայություններ Իրավիճակ Աղբյուր` «Enhancing Program Performance with Logic Models» («Ծրագրիկատարողականիբարձրացումտրամաբանականմոդելներիմիջոցով»), առցանցդասընթաց, կայքը` http://www.uwex.edu/ces/lmcourse/

  3. ԻՐԱՎԻՃԱԿ • Իրավիճակըտրամաբանականհիմքիհենասյունն է: Եթեսխալընկալենքիրավիճակը և սխալհիմնախնդիրներառանձնացնենք, ապաբոլորհետագագործողություններըսխալկլինեն: • Ավելիշատժամանակհատկացրեքիրավիճակի և հիմնախնդրիհամապարփակվերլուծությանը: Դա կարող է լինել փուլերից կարևորագույնը: ժամանակի խնդիրը լուծելուց անմիջապես հետո մտորեք հետևյալ հարցերի շուրջ: • Ինչու՞մ է կայանում խնդիրը: • Ինչու՞ է առաջացել խնդիրը (Ի՞նչն է խնդրի առաջացման պատճառը): • Ո՞վ է խնդրի առաջացման պատճառը (անհատ, ընտանիք, խումբ, համայնք, հասարակություն): • Ո՞վ է մասնակցում խնդրի լուծմանը կամ չլուծմանը (Ո՞վ է հետաքրքրված խնդրի լուծմամբ կամ չլուծմամբ): • Ի՞նչ է մեզ հայտնի խնդրում ներգրավված մարդկանց մասին: • Որո՞նք են մեր տրամադրության տակ առկա հետազոտությունները և տեղեկությունները, ինչպիսի՞ փորձ ունենք: Ի՞նչ են մեզ հուշում հետազոտությունները և փորձը:

  4. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Իրավիճակը նկարագրելուց հետո կարելի է սահմանել գերակայություններ: • Անհնար է անել ամեն ինչ. ուստի հարկավոր է սահմանել այնպիսի գերակայություններ, որոնց վրա կազդի հետևյալ մի քանի գործոնը` ձեր առաքելությունը, արժեքները, ռեսուրսները, փորձը, փորձագիտությունը, պատմությունը և հետևյալ հարցը` ի՞նչ գիտեք իրավիճակի մասին և ի՞նչ են անում այլ մասնակիցները տվյալ խնդիրը լուծելու համար: • Գերակայություններ սահմանելիս մտորեք նաև հետևյալ հարցերի շուրջ. • Ինչպիսի՞ չափորոշիչներով եք սահմանելու գերակայությունները: • Ո՞վ է ձեզ օգնելու: Ինչպե՞ս է նա օգնելու ձեզ: Գերակայությունների սահմանումից բխում է ցանկալի արդյունքների սահմանումը:

  5. ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ենթադրությունները պատկերացումներ են ծրագրի, ծրագրում ներգրավված մարդկանց և ծրագրի իրագործման մասին: Տվյալ պարագայում խոսքը գնում է «տեսության» մասին, այսինքն` իրագործվելիք ծրագրի տեսական հիմքի մասին, որը հետագայում հաստատվում է հետազոտություններով և փորձով: Ենթադրությունները ազդեցություն են գործում մեր կայացրած որոշումների վրա: Ենթադրություններ ասելով հասկանում ենք հետևյալ հարցրերի հետ կապված սկզբունքներ, պատկերացումներ և կարծիքներ` 1. իրավիճակ և հիմնախնդիր, 2. ռեսուրսներ և անձնակազմ, 3. ծրագրի իրագործում, 4. ցանկալի արդյունքներ, 5. փորձ և գիտելիք, 6. արտաքին համատեքստ, 7. ներքին միջավայր, 8. մասնակիցներ, մասնակիցների իրազեկվածությունը, մոտիվացիան և այլն:

  6. Ծախսեր Արգասիքներ ՄիջոցառումներՄասնակցություն Արդյունք Ներգործություն ԿարճաժամկետՄիջնաժամկետԵրկարաժամկետ Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աշխատողների համար ուսումնական պլանի մշակում Մասնագիտական կոմնորոշման մեթոդների վերաբերյալ աշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացում Անձնակազմ Փող Գործընկերներ Մասնագիտությունը փոխող սովորողների թվի կրճատում Աշխատողների մասնակցությունը դասընթացներին Աշխատողները կիրառում են նոր հմտությունները աշխատանքի մեջ 6 ինտերակտիվ դասընթացների անցկացում և համապատասխան նյութի բաժանում Աշխատողների մոտ ձևավորվում են նոր հմտություններ Նկար1

  7. ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ • Գոյություն ունեն մի շարք արտաքին գործոններ, որոնք կարող են ներգործություն ունենալ ծրագրի հաջող իրականացման վրա: • Արտաքին գործոններ ասելով` հասկանում ենք մշակույթը, կլիման, տնտեսական վիճակը, ժողովրդագրությունը, քաղաքական միջավայրը, ծրագրի մասնակիցների փորձը, փոփոխվող քաղաքականությունը և գերակայությունները: • Նշված գործոնները կարող են վճռական ազդեցություն ունենալ ցանկալի արդյունքների ձեռքբերման վրա: Նրանք կարող են ներգործել ծրագրի բազում հայեցակետերի վրա, ներառյալ հետևյալ հայեցակետերը. • ծրագրի իրականացում, • մասնակիցներ և շահառուներ, • փոփոխությունների արագություն և աստիճան, • անձնակազմ և ռեսուրսներ: Նշված գործոնները և ծրագիրը երկկողմանի փոխներգործության մեջ են գտնվում, քանի որ ոչ միայն գործոններն են ազդում ծրագրի վրա, այլև ծրագիրը ազդում է գործոնների վրա:

  8. ԻՆՉՊԵ՞Ս Է ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ • Սխալպլանավորվածծրագրումռեսուրսներիներդրումըհանգեցնում է ռեսուրսներիսխալօգտագործման: Տրամաբանականմոդելներիմիջոցովկարելի է կատարելագործելպլանավորումը և համապատասխանաբարբարձրացնելօգտակարության և գնահատմանարդյունավետությանաստիճանը: • Ռեսուրսներիսխալօգտագործմանօրինակ է նաևռեսուրսներիվատնումըայնպիսիծրագրերիգնահատմանվրա, որոնքդեռևսգնահատմանպատրաստչենկամչենիրագործվում: Տրամաբանականմոդելիմիջոցովկարելի է պարզել` արդյո՞ք ծրագիրըպատրաստ է գնահատմանհամար, թե՞` ոչ, ինչպիսի՞տեղեկատվությանկարիքունենք և ե՞րբ է ավելիձեռնտուհավաքելտեղեկատվությունը: • Ծրագրիտեսականկողմըգնահատելուհամարանհրաժեշտ է ձևակերպելծրագրիտեսականհիմքը(Վայս, 1998թ.): Նշվածտեսականհիմքիկառուցմանընպաստում է տրամաբանականը:

  9. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՊԼԱՆ Գնահատման մանրամասն պլանը կազմված է 5 հիմնական հայեցակետերից:

  10. Ի՞ՆՉՆ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ`ԿԻԶԱԿԵՏ (1) • Տրամաբանական մոդելը նկարագրում է ծրագիրը: Տրամաբանական մոդելի հիմնական առավելություններից մեկը կայանում է նրանում, որ այն նպաստում է ծրագրի առավել հստակ ընկալմանը: Ամեն տեսակի գնահատման կարևորագույն մեկնարկային աստիճանը ծրագրի բովանդակության ընկալումն է: • Կոնկրետ ի՞նչն եք ցանկանում գնահատել` ամբո՞ղջ ծրագիրը, թե՞միայն ծրագրի որևէ հստակ բաղադրիչ: Գուցե՞ ցանկանում եք գնահատել հստակ թիրախային խմբերից որևէ մեկը: • Ծրագրերը հաճախ շատ համապարփակ բնույթ են կրում: Հավանաբար, չեք ունենա բոլոր հարցերը պարզելու համար անհրաժեշտ ռեսուրսներ: Տրամաբանական մոդելի կիրառման արդյունքում կկարողանաք գնահատման համար ընտրել ծրագրի որևէ հստակ հայեցակետ, մակարդակ, բաղադրիչ կամ մաս:

  11. ՀԱՐՑԵՐ (2) • Ի՞նչն է կարևորստուգել և գնահատել: Ի՞նչիստուգմանըկտրամադրեքժամանակ և ռեսուրսներ: • Անհնար է ստուգել և գնահատելամենինչ: Ավելիլավ է սպառիչպատասխանտալմիքանիհարցին, քան` կցկտուրպատասխաններշատհարցերին: • Գնահատմանգործընթացըհաճախշատ է բարդանում: Մենքանընդհատավելիուավելիշատտեղեկատվությանկարիք ենք զգում: Հարկավոր է պահպանելգործընթացիկիզակենտրոնը և պարզությունը: Հակառակդեպքում, վերջինհաշվովկստանանքշատաշխատանք` ծավալիհամեմատքիչօգտակարտեղեկատվությամբ և աղոտփոփոխություններով: • Չափմանկամգնահատմանառարկայիվերաբերյալմերորոշումըպայմանավորված է ժամանակով, ֆինանսականռեսուրսներով և փորձաքննությամբ: • Մերորոշումըկախված է նաևնրանից, թե ո՞վ և ի՞նչնպատակով է հետագայումկիրառելուգնահատմանարդյունքները: Հիշեք. Գնահատումըպետք է համապատասխանիծրագրին և դրաիրագործմանփուլին: Օրինակ. Նպատակահարմարչէգնահատելվարքագծայինփոփոխություններնայնպիսիծրագրում, որըբաղկացած է միայնմեկաշխատանքայինհանդիպումիցկամլրատվամիջոցներիփոքրածավալնախաձեռնություններից: Նպատակահարմարչէգնահատելսոցիալականնորմերիփոփոխությունըբազմամյածրագրիառաջինիսկտարվակտրվածքով:

  12. Աղբյուր` «Enhancing Program Performance with Logic Models» («Ծրագրիկատարողականիբարձրացումտրամաբանականմոդելներիմիջոցով»), առցանցդասընթաց, կայքը` http://www.uwex.edu/ces/lmcourse

  13. Ситуация Ծախսեր Արգասիքներ ՄիջոցառումներՄասնակցություն Արդյունքներ - Ներգործություն ԿարճաժամկետՄիջնաժամկետԵրկարաժամկետ Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աշխատողների համար ուսումնական պլանի մշակում Մասնագիտական կողմնորոշման մեթոդների վերաբերյալ աշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացում Անձնակազմ Փող Գործընկերներ Մասնագիտությունը փոխող սովորողների թվի կրճատում Աշխատողների մասնակցությունը դասընթացներին Աշխատողները նոր հմտությունները կիրառում են աշխատավայրում 6 ինտերակտիվդասընթացի անցկացում ևհամապատասխան նյութի բաժանում Աշխատողների մոտ ձևավորվում են նոր հմտություններ Գնահատման ենթակա հիմնական հարցեր Արդյո՞ք առկա էին բավականաչափ ռեսուրսներ: Արդյո՞ք մշակվել է ուսումնական պլան: Արդյո՞ք անցկացվել է բոլոր վեց դասընթացը:Որքա՞ն լավ են անցկացվել դասընթացները: Արդյո՞ք դասընթացներին մասնակցել են բոլոր նրանք, ում ներկայությունը ցանկալի էր: Ո՞վ էր բացակա: Արդյո՞ք ներկաները մասնակցել են բոլոր վեց դասընթացներին: Եթե` այո, ապա ինչու՞ են մասնակցել: Եթե` ոչ, ապա ինչու՞ չեն մասնակցել: Արդյո՞ք նկատվել է գիտելիքների մակարդակի բարձարցում:Արդյո՞ք մասնակիցները սովորել են նոր մեթոդներ:Ի՞նչ այլ ազդեցություն են գործել դասընթացները: Արդյո՞ք աշխատողները կիրառում են ձեռքբերված գիտելիքները և հմտությունները: Ինչպիսի՞ արդյունք է տվել նշված գիտելիքների և հմտությունների կիրառումը: Ի՞նչ օգուտ է բերել նման հմտությունների ձեռքբերումը: Արդյո՞ք ցուցիչը նվազել է: Արդյո՞ք մենք իրագործել ենք նախանշված նպատակները: Արդյո՞ք կատարվել են ճիշտ ենթադրություններ: Արդյո՞ք մասնակիցների քանակը համապատասխանում է մեր ակնկալիքներին: Արդյո՞ք տեսական կրթությունը որևէ գործնական կիրառում ունի: Արդյո՞ք ծրագրի գործողությունները համընկել են ինչ-որ տեղական միջոցառումների հետ, ինչի պատճառով աշխատողները բացակայել են սեմինարներից: Իրավիճակ Գերակայություններ

  14. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉՈՐՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿ • Կարիքներիգնահատում Ծրագրի իրագործման (անհրաժեշտ և ցանկալի կարիքների համեմատություն) կամ գերակայությունների սահմանման (օրինակ` արդյո՞ք անհրաժեշտ է ավելի շատ ռեսուրսներ հատկացնել ուսուցիչների մասնագիտական զարգացման համար)հետ կապված կարիքների վերլուծություն • Գործընթացի գնահատումԳնահատվում է ծրագրի ընթացքը կամ իրագործումը: Գնահատվում է նաև ծրագրի բովանդակությունը, աշխատանքի գործընթացը, թիրախային խմբերը և այլ հարցեր (օրինակ, արդյո՞ք ստացել ենք ծրագրի մասնակիցների ներգրավվածության ցանկալի մակարդակ): • Արդյունքների գնահատումԳնահատվում են ծրագրի շնորհիվ ձեռքբերված արդյունքները և դրանց հետևանքները մարդկանց համար (օրինակ` գիտելիքների մակարդակի բարձրացում, միտումների, վարքագծի փոփոխություն) • Ներգործության գնահատումԾրագրի ներգործության գնահատումն է` բացառությամբ ծրագրով ստացված արդյունքների: Սովորաբար ծրագրի իրագործումից հետո տիրող իրավիճակը համեմատում են այլընտրանքային իրավիճակի հետ, որը կարող էր առաջանալ առանց ծրագրի իրագործման (օրինակ` ազգային փոքրամասնությունների շրջանում կրթության և զբաղվածության ցուցիչներ, վերաբերմունք ինտեգրման նկատմամբ):

  15. ԵՆԹԱԴՐԵԼԻ ՀԱՐՑԵՐ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ • Ո՞վ ի՞նչ կարիքներ ունի: • Ո՞րքան սուր է կարիքը կամ հետաքրքրությունը (ու՞մ կողմից): • Ինչպե՞ս է հնարավոր բավարարել նման կարիքները: • Ինչպիսի՞ փոփոխություններն է հասարակությունը հնարավոր և կարևոր համարում: • Ի՞նչ են մեզ հուշում հետազոտությունները կամ փորձը նման կարիքների մասին: • Արդյո՞ք նման կարիքները ստանում են բավականաչափ քաղաքական աջակցություն: • Ինչպե՞ս են վերհանվել նման կարիքները: Ու՞մ ենք լսել: Ու՞մ չենք լսել: • Ինչպիսի՞ ենթադրություններով ենք առաջնորդվում:

  16. ԵՆԹԱԴՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ • Որո՞նք են ծրագրի բաղադրիչները: Որքանո՞վ է արդյունավետ ծրագրի կառուցվածքը: • Ու՞մ են հասնում ծրագրի արդյունքները: Ինչպե՞ս է դա համաձայնեցվում ծրագրի թիրախային խմբի ներկայացուցիչների հետ: • Ո՞վ ի՞նչ միջոցառումների է մասնակցում: Ո՞վ չի մասնակցում: Արդյո՞ք միջոցառումները հավասարապես հասանելի են բոլորի համար: • Ուսուցման կամ ուսումնասիրության ինչպիսի՞ ռազմավարություններ են կիրառվում: Ո՞ր ռազմավարություններ են գործում և ու՞մ համար: • Որքանո՞վ է արդյունավետ ծրագիրն իրականացնող անձնակազմի գործունեությունը: • Ինչպե՞ս է գործում ծրագիրը: Ի՞նչ ներքին ծրագրային և կազմակերպչական գործոններ են ազդում ծրագրի աշխատանքի վրա: • Ի՞նչ ռեսուրսներ են ներդրվել ծրագրում: Արդյո՞ք դրանք բավարար են ծրագրի իրագործման համար: • Քանի՞ կամավոր է մասնակցում ծրագրի իրագործմանը: Ինչո՞վ են նրանք զբաղվում: Որո՞նք են նրանց մասնակցության ուժեղ կողները: Իսկ որո՞նք են թույլ կողմերը: • Ո՞ր միջոցառումներն են առավել արդյունավետ ո՞ր մասնակիցների համար: • Որքա՞ն գումար է ծախսվում ծրագրով արտադրանքի կամ ծառայության յուրաքանչյուր միավորի պատրաստումը կամ մատուցումը: • Որքանո՞վ են գոհ մասնակիցները, համայնքը, կամավորները, գործընկերները և դոնորները: • Որքանո՞վ է ծրագրիիրականացմանընթացքըհամապատասխանումսահմանվածպլանին:Ինչու՞ է համապատասխանում:Ինչու՞չիհամապատասխանում: • Արդյո՞ք ճիշտենթադրություններ ենք արելծրագրայինգործընթացիառումով: • Ինչպիսի՞արտաքինգործոններենազդումծրագրիիրականացմանվրա:

  17. Իրավիճակ Գերակայություններ Ծախսեր Արգասիքներ ԳործողությունՄասնակցություն Արդյունք - Ներգործություն ԿարճաժամկետՄիջնաժամկետԵրկարաժամկետ Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աշխատողների համար ուսումնական պլանի մշակում Մասնագիտական կողմնորոշման մեթոդների վերաբերյալ աշխատողների գիտելիքների մակարդակիղ բարձրացում Անձնակազմ Փող Գործընկերներ Մասնագիտությունը փոխող սովորողների թվի կրճատում Աշխատողների մասնակցությունը դասընթացներին Աշխատողները կիրառում են նոր հմտություններն աշխատավայրում 6 ինտերակտիվ դասընթացների անցկացում և համապատասպան նյութերի բաժանում Գնահատման ենթակա հիմնական հարցեր Աշխատողների մոտ ձևավորվում են նոր հմտություններ Արդյո՞ք առկա էին բավականաչափ ռեսուրսներ: Արդյո՞ք մշակվել է ուսումնական պլան: Արդյո՞ք անցկացվել է բոլոր վեց դասընթացը:Որքա՞ն լավ են անցկացվել դասընթացները: Արդյո՞ք դասընթացներին մասնակցել են բոլոր նրանք, ում ներկայությունը ցանկալի էր: Ո՞վ էր բացակա: Արդյո՞ք ներկաները մասնակցել են բոլոր վեց դասընթացներին: Եթե` այո, ապա ինչու՞ են մասնակցել: Եթե` ոչ, ապա ինչու՞ չեն մասնակցել: Արդյո՞ք նկատվել է գիտելիքների մակարդակի բարձարցում:Արդյո՞ք մասնակիցները սովորել են նոր մեթոդներ:Ի՞նչ այլ ազդեցություն են գործել դասընթացները: Արդյո՞ք աշխատողները կիրառում են ձեռքբերված գիտելիքները և հմտությունները: Ինչպիսի՞ արդյունք է տվել նշված գիտելիքների և հմտությունների կիրառումը: Ի՞նչ օգուտ է բերել նման հմտությունների ձեռքբերումը: Արդյո՞ք ցուցիչը նվազել է: Արդյո՞ք մենք իրագործել ենք նախանշված նպատակները: Ցուցիչներ Անձնակազմ # Ծախսեր # Գործընկերներ # Ե՞րբ է իրականացվել Ուումնական պլան Անցկացրած քննաշրջաններ # Յուրաքանչյուր քննաշրջանին ներկաների քանակտոկոս Վկայականներ ... Գիտելիքները ստացեն են #, % Լրացուցիր արդյունքներ Ձեռքբերված գիտելիքները գործնականում կիրառող մասնակիցների թիվը, տոկոսը Հաշվետու փոփոխություններ Դասընթացից առաջ և հետո իրենց մասնագիտությունեը փոխող սովորողների թիվը և տոկոսը Ինչպես եք պարզելու: Ցուցիչներ

  18. ԵՆԹԱԴՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ • Ինչպիսի՞ իրական փոփոխություններ են կատարվում ծրագրի արդյունքում: • Որքանո՞վ էր հաջողակ ծրագիրը: Կոնկրետ ինչու՞մ էր կայանում ծրագրի հաջողությունը: Ու՞մ համար էր ծրագիրը հաջողակ: • Ո՞վ և ինչպե՞ս է օգտվել ծրագրից: • Ինչպե՞ս են փոխվել կամ կատարելագործվել ուսուցումը և գործողությունները ծրագրի արդյունքում: Ընդհանուր առմամբ, ի՞նչ պայմաններ են փոխվել կամ կատարելագործվել: Ի՞նչ գնով: • Արդյո՞ք հասել են խոստացված արդյունքի: Ինչի՞ն չենք կարողացել հասնել: • Որո՞նք են չնախատեսված կամ բացասական հետևանքները, եթե այդպիսիք կան: • Ի՞նչ ենք պարզել:

  19. ԵՆԹԱԴՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ • Ի՞նչ լուրջ փոփոխություններ են կատարվում ծրագրի արդյունքում: • Որքանո՞վ էր արդյունավետ ծրագիրը: Կոնկրետ ո՞ր ոլորտում և ու՞մ համար էր արդյունավետ: • Ո՞վ և ինչպե՞ս է օգտվել ծրագրից: • Ինչպե՞ս են փոխվել կամ կատարելագործվել ուսուցումը և գործողությունները ծրագրի արդյունքում: Ընդհանուր առմամբ, ի՞նչ պայմաններ են փոխվել կամ կատարելագործվել: Ի՞նչ գնով: • Արդյո՞ք հասել են խոստացված արդյունքի: Ինչի՞ն չենք կարողացել հասնել: • Որո՞նք են չնախատեսված կամ բացասական հետևանքները, եթե այդպիսիք կան: • Ի՞նչ ենք պարզել: • Ինչպիսի՞ն էր ծրագրի զուտ արդյունքը կամ ազդեցությունը(բոլոր փոփոխությունները` չհաշված այն փոփոխությունները, որոնք կկատարվեին ծրագրից անկախ):

  20. Արգասիքներ ՄիջոցառումներՄասնակցություն situacia Ներդրումներ Արդյունքներ - Ներգործություն Կարճաժամկետ Միջնաժամկետ Երկարաժամկետ prioritetebi Արտաքին գործոններ Ենթադրություններ Արդյունքներ Ներգործություն Գործընթաց Կարիքներ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԻՆ գոհունակություն Իրավիճակ Գերակայություններ Աղբյուր` «Enhancing Program Performance with Logic Models» («Ծրագրիկատարողականիբարձրացումտրամաբանականմոդելներիմիջոցով»), առցանցդասընթաց, կայքը` http://www.uwex.edu/ces/lmcourse/

  21. ԷԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Որոշ ցուցիչներ պարզ են և անմիջական: Երբեմն ծրագրի իրագործման ամբողջ գործընթացը կազմակերպելու համար բավարար է միայն մեկ ցուցիչ: Օրինակ, դպրոցն ավարտած երիտասարդների թվի ցուցանիշը, ընդհանուր առմամբ, ընդունված ցուցիչ է այն ծրագրերի համար, որոնք ուղղված են դպրոցից հեռացվող աշակերտների թվի կրճատմանը: Այլ դեպքերում հնարավոր է կիրառել մի քանի ցուցիչ: Ցուցիչների ընտրությունը շատ ժամանակատար է երկար մտածմունքների տեղիք է տալիս: Անընդհատ վերանայեք և կատարելագործեք ցուցիչները այնքան ժամանակ, մինչև դրանք լիովին չարտացոլեն ձեզ հետաքրքրող հայեցակետերը: Էական ցուցիչների ընտրությանը կնպաստի նաև շահագրգիռ կողմերի գլխավոր ներկայացուցիչների ներգրավվումը:

  22. ԺԱՄԱՆԱԿ (4) Տրամաբանական մոդելի լրացուցիչ առավելություններից մեկն այն է, որ այն մեզ թույլ է տալիս որոշելու` Ե՞ՐԲէ ավելի նպատակահարմար հավաքել տեղեկատվություն: Կարելի է տեղեկատվություն հավաքել տարբեր ժամանակահատվածներում: • Ելակետային տեղեկատվություն • Ծրագրի սկզբում` որոշակի գործողության կամ միջոցառման ժամանակ • Ծրագրի իրագործման ընթացքում • Ծրագրի ավարտին` որոշակի գործողությունից կամ միջոցառումից հետո • Ամսական, եռամսյակային և տարեկան սկզբունքով • Հետագա դիտարկում` ե՞րբ

  23. Ե՞ՐԲ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ Գնահատման ծրագիրը վերանայելիս կամ կատարելագործիս հաշվի առեք տեղեկատվության հավաքագրման հետևյալ երեք մոդելը. «Պոստ ֆակտում» (ծրագրի ավարտից հետո). Տվյալ պարագայում տեղեկատվությունը հավաքագրվում է ծրագրի ավարտից անմիջապես հետո, օրինակ` հետծրագրային հարցում կամ նստաշրջանի եզրափակիչ հարցաշար: Մոդելը հաճախ կիրառվում է գործնականում, սակայն վստահելի աղբյուր է հանդիսանում, քանի որ մենք չգիտենք` ինչպիսին էր իրավիճակը նախքան ծրագրի իրագործումը: Հետահայաց (ծրագրի ավարտից հետո) Այս պարագայում մասնակիցներին հանձնարարվում է հիշել իրենցվիճակը, գիտելիքները, հարաբերությունները և այլննախքան ծրագրի մեկնարկը, սակայն որոշ դեպքերում մասնակիցները կարող են վատ հիշողություն ունենալ, ուստի մոդելը պակաս վստահելի է: Նախքան և հետո (նախքան ծրագրի մեկնարկը և ծրագրի ավարտից հետո) Գնահատվում է նախքան ծրագրի մեկնարկը և ծրագրի ավարտից հետո տիրող իրավիճակը: Նշված մոդելը հաճախ գործածվում է երկու ժամանակահատվածներում կրթական ծրագրերում կատարված փոփոխությունները գնահատելու համար: Այդուհանդերձ, նշված ժամանակահատվածներում նման փոփոխությունների վրա կարող են ներգործել նաև շատ այլ գործոններ:

  24. Ե՞ՐԲ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ) Ընթացիկ (ծրագրիիրագործմանընթացքումլրացուցիչտեղեկատվությանհավաքագրում) Ծրագրիիրագործմանընթացքումմիքանիանգամտեղեկատվությանհավաքագրմանկազմակերպումըթույլ է տալիսստացվածարդյունքներինկապակցելծրագրայինգործողությունները: Տեղեկատվությունըկարելի է հավաքագրելինչպեսծրագրայինգործողությունների, այդպեսէլծրագրիմասնակիցներիառաջադիմությանսկզբունքով: Նշվածմոդելըկիրառվում է համեմատաբարհազվադեպտեղականծրագրերում և գնահատականներում: Ենթադրաբար, պատճառնայն է, որմոդելըպահանջում է շատժամանակ և ռեսուրսներ: Ժամանակայինշարքեր (միքանիանգամնախքանծրագրիմեկնարկը և ծրագրիավարտիցհետո) Ժամանակայինշարքերըենթադրումենորոշակիընդմիջումներովկատարվողգնահատումներիշարքերնախքանծրագրիմեկնարկը և ծրագրիավարտիցհետո:Նմանգնահատումներիմիջոցովկարողանում ենք ավելիլավնկարագրելիրավիճակը և ծրագրիննախորդող և հաջորդողփոփոխություններիմիտումը: Նմանգնահատմանմոդելըթույլ է տալիսլրացուցիչներգործությունիցառանձնացնելծրագրի իրագործմանարդյունքումկատարվածփոփոխություններից: Առանձինօրինակներիուսումնասիրություն Մոդելիշրջանակներումգործածվումենմիշարքտեղեկատվականաղբյուրներ և կատարվում է ծրագրիհամապարփակ և մանրազնինվերլուծություն: Հիմնականառավելությունըմանրազնին և սպառիչվերլուծությունն է:

  25. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Վերոնշյալ մոդելների բարելավման համար կատարեք համեմատություններ (անհատների, խմբերի վայրերի): Մեկ խմբի համար նախատեսված վերոնշյալ մոդելները կարելի է ամրապնդել այլ խմբերի, անհատների կամ վայրերի հետ համեմատության միջոցով: Տվյալ խումբը համեմատվում է ոչ թե պատահականության սկզբունքով ընտրված խմբի, այլ` նույն համայնքի կամ հասարակության անդամ հանդիսացող խմբի հետ (պատահականության սկզբունքով ընտրված խմբերը կոչվում են վերահսկման խմբեր): Համեմատության նպատակն է հաստատել, որ տվյալ ներգործությունը կամ փոփոխությունն իսկապես կատարվել է ծրագրի արդյունքում, այլ ոչ թե ինչ-որ արտաքին գործոնների ազդեցությամբ: Համեմատության համար անհրաժեշտ է ընտրել թիրախային խմբին նման որևէ խումբ: Հաշվի առեք նաև համեմատության կարգը Ծրագրի մասնակիցների միջև (անհատներ, խմբեր, կազմակերպություններ), այլ ոչ թե չմասնակցողներ, Ծրագրին տարբեր կերպ մասնակցող տարբեր խմբերի և անհատների միջև, Ծրագրի թիրախային վայրերի համեմատություն այն վայրերի հետ, որտեղ ծրագիրը չի իրագործվում (օրինակ, բազմալեզու կրթության ծրագրեր իրագործող և չիրագործող դպրոցներ):

  26. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Փորձեք պահպանել գնահատման գործընթացի անմիջականությունը և պարզությունը: Կենտրոնացեք հետևյալ հարցեր վրա. ի՞նչ է պետք պարզել, ո՞վ և ի՞նչ նպատակներով է օգտվելու ստացված տեղեկատվությամբ, արդյո՞ք նման տեղեկատվության միջոցով կարելի է ավելի լավ իրագործել ծրագիրը և օգուտ ստանալ: Տրամաբանական հիմքի մոդելը ոչ թե գնահատման մոդել է, այլ` աշխատանքային գործընթաց և կառուցվածք: Այդուհանդերձ, տրամաբանական հիմքի միջոցով ավելի արդյունավետորեն ենք կատարում գնահատումը: Տրամաբանական մոտեցման շնորհիվ կարելի է. • հստակ որոշել գնահատման առարկան, • ընտրել ճիշտ հարցեր` ծրագրից բխող արդյունքները գնահատելու համար, • որոշել, թե ինչպիսի տեղեկատվություն է հարկավոր հավաքագրել նշված հարցերին (ցուցիչներ) պատասխանելու համար, • որոշել տեղեկատվության հավաքագրման համար առավել նպատակահարմար ժամանակը, • ընտրել տեղեկատվության աղբյուրները, հավաքագրման մեթոդները և գործիքները:

More Related