1 / 20

Անատոմիա

Անատոմիա. Մակուղեղ. ՄԱԿՈՒՂԵՂ.

vanya
Download Presentation

Անատոմիա

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Անատոմիա Մակուղեղ

  2. ՄԱԿՈՒՂԵՂ • Գեղձերը օրգանիզմում կատարում են հյութազատիչ ֆունկցիա: Նրանց արտազատած նյութերը կարևոր նշանակություն ունեն օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների համար: Գեղձերի մի մասը ինքնուրույն օրգաններ են, օրինակ` հարականջայինթքագեղձը, ենթաստամոքսային թքագեղձը: Գեղձերի մեծ մասը էպիթելի ածանցյալներ են: Տարբերում են ներքին և արտաքին սեկրեցիայի գեղձեր: Ներքին սեկրեցիայի` էնդոկրին (ներզատիչ) գեղձեր են կոչվում այն գեղձերը,որոնքծորաններ չունեն և իրենց հորմոնները անմիջականորեն ներզատում են արյան և ավշի մեջ: Հորմոնները արյան հետ տարածվում են ամբողջ մարմնում և մասնակցում են ուրիշ օրգաններում և հյուսվածքներում տեղի ունեցող պրոցեսների կարգավորմանը, մասնավորապես կարգավորում են հասակի, զարգացման, նյութփոխանակության պրոցեսները և այլն: Այդպիսի գեղձերենհիպոֆիզը (վերին մակուղեղ), վահանագեղձը, հարվահանագեղձերը, ուրցագեղձը, մասամբ` ենթաստամոքսային գեղձը (լանգերհանսիկղզյակները) և սեռական գեղձերը (վերջին երկուսը խառը տիպի գեղձեր են): Սրանք բոլոր կազմում են ներզատիչ (էնդոկրին) համակարգը, որը նյարդային համակրգի հետ մեկտեղ և նրա հսկողությամբ կարգավորում և համաձայնեցնում է ամբողջ օրգանիզմի օրգանների աշխատանքը: Գեղձերի երկրորդ խումբը արտաքին սեկրեցիայի գեղձերն են, էկզոկրին (արտազատիչ) գեղձերը, որոնք ունեն ծորաններ և հյութ են արտազատում զանազան խոռոչներում, օրինակ` ստամոքսի, աղիքների խոռոչը և այլն, կամ մաշկի մակերեսին: Էկզոկրին գեղձերը զանազան Ֆունկցիաներ են կատարում` նայած թե որ օրգանների և համակարգերի մեջ են մտնում, օրինակ, մարսողական ուղու գեղձերն արտազատում են հյութ, որն անհրաժեշտ է մարսողության պրոցեսների համար: Այս գեղձերը միմյանցից տարբերվում են իրենց դիրքով, կառուցվածքով, արտազատուկի տեսակով, և արտազատուկի բարդությամբ: Էկզոկրին գեղձերը բազմատեսակ են, նրանց մեծ մասը բազմաբջիջ է:

  3. Գեղձեր • Միբջիջ գեղձերը (գավաթաձև բջիջներ) տեղավորված են շնչառական ուղիների և աղիքների էպիթելներում: Միաշերտ էպիթելների մակերեսին նրանք արտադրում են լորձ: Բամաբջիջգեղձերում տարբերում են հյութազատիչ բաժինը և արտահանող ծորնաը:  Հյութազատիչ մասը բաղկացած էհյութ արտադրող բջիջներց: Նայած այն բանին` ճյուղավորվում են, թե ոչ, նրանց արտահանող ծորանները լինում են բարդ և պարզ գեղձեր: Ըստ հյութազատիչ բաժնի ձևի, տարբերում են` խողովակավոր, բշտիկավոր և խողովակավոր բշտիկայինգեղձեր:

  4. Բժշկություն • Այն բանի հիման վրա, թե ինչպես է կազմավորվում արտազատուկը և ինչ ճանապարհով է նա արտազատվում բջիջներից` տարբերում են մերոկրինային, ապոկրինային և հոլոկրինայինգեղձեր: Մերոկրին գեղձերը (առավել հաճախ հանդիպող) հյութը արտազատում են արտահանող ծորանների մեջ, առանց քայքայելու հյութազատիչ բջիջների բջջապլազման: Ապոկրին գեղձերը բնորոշվում են հյութազատիչ բջիջների բջջապլազմայի մասնակի քայքայումով: Հյութազատության պրոցեսում բջիջների գագաթային մասը քայքայվում է և մտնում արտազատուկի բաղադրության մեջ: Հաջորդ փուլերում քայքայված բջիջը վերականգնվում է:  

  5. Ճարպային գեղձեր... • Նման տիպի հյութազատություն  կա կաթնագողձերում և որոշ քրտնագողձերում:   Հոլոկրինգեղձերում հյութի արտազատումն ուղեկցվում է բջիջների քայքայումով:  Քայքայված բջիջները գեղձի արտազատուկն են: Այդպիսի գեղձեր են մարդու ճարպագեղձերը: Ըստ արտազատուկի բնույթի` տարբերում են լորձային, սպիտակուցային, խառը   (սպիտա-լորձային) և ճարպային գեղձեր:

  6. Արյուն Արյան մասին տեղեկություն

  7. Արյուն • Արյունը հեղուկ հյուսվածք է` կազմված պլազմայից և նրա մեջ լողացող ձևավորտարերրից: Այն գտնվում է արյունատար անոթների համակարգի մեջ և սրտի աշխատանքի շնորհիվ անընդհատ շարժման մեջ է:Ողողելով բոլոր բջիջները, ներքին միջավայրը նրանց է հասցնում կենսագործունեության համար անհրաժեշտ նյութեր և հեռացնում նյութափոխանակության վերջույթները: 

  8. Օրգանիզմի ներքին միջավայրի անփոփոխ լինելը, ֆրանսիացի ականավոր ֆիզիոլոգ ԿլոդԲեռնարի արտահայտությամբ, ազատ կյանքի անհրաժեշտ պայմանն է: Արյան շրջանառությունը անհրաժեշտ պայման է նրա կազմության հաստատուն լինելու համար: Սրտի դադարը, արյան շարժման  ընդհատումը անմիջապես հանգեցնում են օրգանիզմի մահվան: 

  9. Սննդանյութերի պակասը (գլյուկոզա, ամինաթթու և այլն) լրացվում է ճարպաբջջանքի և լյարդի պաշարներից, իսկ հիմնականում` մարսողական ուղղուց: Արյան միջից ավելորդ նյութերը, օրինակ գլյուկոզան, ինչպես նաև կենսագործունեության վերջնանյութերը, որոնք օրգանիզմի համար վնասակար են  և ոչ պիտանի, հեռանում են արտազատման օրգանների միջոցով: Արյան բաղադրության և հատկությունների հաստատուն լինելը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի և ներզատիչ գեղձերի միջոցով:

  10. Արյան հիմնական ֆունկցիաները • Գտնվելով անընդհատ շրջանառության մեջ, արյունը կատարում  է փոխադրական ֆունկցիաները. 1 սննդարար նյութերը տարաբաշխում է օրգանիզմով մեկ, 2 օրգանիզմից հեռացնում է քայքայված նյութերը և դրանք տանում դեպի արտազատական օրգանները, 3  մասնակցում է գազափոխանակությանը` փոխադրելով թթվածին և ածխաթթու գազ, 4պահպանում է մարմնի հաստատուն ջերմաստիճանը: Տաքանալով բարձր նյութափոխանակություն ունեցոզ օրգաններում` մկաններում, լյարդում արյունը ջերմութըուն է հաղորդում մյուս օրգաններում`և մաշկին, որի միջոցով կատարվում է ջերմատվությունը, 5 արյունը փոխադրում է իր մեջ եղած հորմոնները,մետաբոլիտները

  11. Հյուսվածքներ • Հյուսվածքը միատեսակ ծագում և կառուցվածք ունեցող բջիջների և միջբջջային ամբողջականությունն է:Տարբերվում են 4 տեսակի հյուսվածքներ`1.շարակցական2.էպիթելային3.նյարդային4.մկանային

  12. Շարակցական հյուսվածք: • Շարակցական հյուսվածքի առանձնահատկությունը այն է, որ նրա մեջ միջբջջային նյութը շատ է, որի մեջ ցրված են բջիջնեը:Մյուս առանձնահատկությունն այն է, որ բջիջներից բացի կան կոլագենային, և առաձգական թելեր:Տարբերվում են շարակցական հյուսվածքի 4 տարատեսակ`1.բուն շարակցական հյուսվածք2.ոսկրային հյուսվածք3.աճառային հյուսվածք4.արյուն և ավիշ

  13. Բուն շարակցական հյուսվածք • Բուն շարակցականհյուսվածքները գտնվում են բոլոր օրգաններում, առաջացնելով նրանց հենքը` կմախքը: Լինում է նոսր հյուսվածք այս հյուսվածքը ուղեկցում է արյունատար և ավշային անոթներին, մտնելով բոլոր օրգանների մեջ: Այս հյուսվածքից է նաև ենթամաշկային ճարպային հյուսվածքը, որը հագեցած է ճարպով: Այս հյուսվածքը օժտված է արագ վերականգնման հատկությամբ: օրգանների վնասման ժամանակ բուն շարակցական հյուսվածքը սկսում է արագ բազմանալ, և լրացնել վնասված հատվածը առաջացնելով սպի:

  14. Ոսկրային հյուսվածք • Ոսկրային հյուսվածքըկազմված է կարծր միջբջջային նյութից, օստեոցիտներ (ոսկրային հյուսվածքի բջիջ):Այս հյուսվածքի կարծրությունը պայմանավորված է անօրգանական աղերով, կալցիումի հագեցվածությամբ: Այս հյուսվածքում կոլագենային ւ առաձգական թելերը գտնվում են թիթեղների ձևով, որոնք հյուսվածքին տալիս են առաձգականություն, ճկունություն:Ոսկրային հյուսվածքը իր կարծրության պատճառով առաջացնում է հենաշարժ ապարատի հենարանային մասը` կմախքը: Այն նաև հանդիսանում է կալցիումի և ֆոսֆորի դեպո պահեստ:Աճառային հյուսվածք: Աճառային հյուսվածքը կազմված է կարծր միջբջջային նյութից, որի մեջ գտնվում է խոնդրէոցիտները:Արյուն և ավիշ: Արյունը և ավիշը կազմված են հեղուկ միջբջջային նյութից, որի մեջ ցրված են նրանց բջիջները, առաջացնելով կախույթ` մածուցիկ հեղուկ:

  15. Էպիթելային հյուսվածք • Էպիթելային հյուսվածք: Էպիթելային հյուսվածքը օրգանիզմում ունի սահմանային տեղադրություն: Այն պատում է մաշկը արտաքինից, պատում է ներքին օրգանների արտաքին մակերեսներ: Օրգանիզմի և խոռոչավոր օրգանների խոռոչները, այն ունի նաև գեղձային տարատեսակ: Այս հյուսվածքի առանձնահակությունը կայանում է նրանում , որ այս հյուսվածքի բջիջները իրար շատ մոտ են դասավորված, միջբջջային նյութը համարյա բացակայում է: Մյուս առանձնահատկությունը այն է, այս հյուսվածքի մեջ արյունատար անոթներ չկան: Նրա բջիջները սնվում են բազալ թաղանթից, որ վրա դասավորված են:Էպիթելային հյուսվածքի տարատեսակները:Էպիթելային հյուսվածքը ունի 2 տարատեսակ` միաշերտ և բազմաշերտ: Միաշերտ էպիթելային հյուսվածքի բոլոր բջիջները գտնվում են բազալ թաղանթի վրա: Միաշերտի էպիթելային հյուսվածքը ունի տարատեսակներ:Տափակ- պատում են շճաթաղանթները (որովայնամիզը, թոքամիզը, սրտապարկը)Խորանարդաձև- պատում է միզուղիները:Գլանաձև- պատում է մարսողական խողովակի օրգանների խոռոչները: Այս հյուսվածքի մակերեսին կա թավիկներ:Բազմաշերտ կամ թարթչավոր- պատում են շնչուղիները: Բազմաշերտ էպիթելային  էպիթելայինհյուսվածքը ունի 2 տարատեսակ, եղջերացող և չեղջերացող:

  16. Նյարդային հյուսվածք • Նյարդային հյուսվածքՆյարդային հյուսվածքի առանձնահատկություններն են` գրգռականությունը և գրգիռը հաղորդելու հատկությունը: Նյարդային հյուսվածքը կազմված են նեյրոններից և նեյրոգլինայից: Նեյրոնը հանդիսանում է նյարդային հյուսվածքի ֆունկցիոնալ և կառուցվածքային  միավորը: Այն կազմված է մարմիններից և ելուստներից: Ելուստներից մեկը երկար է, և կոչվում է աքսոն, մյուսները կարճ են, ճյուղավորված կոչվում են դեդրիդներ: Դեդրիդները ընկալում են գրգիռը, իսկ աքսոնի միջոցով գրգիռը հաղորդում է ուրիշ նեյրոնի կամ հյուսվածքի: Ֆունկցիոնալ տեսակետիցնեյրոնները լինում են զգացող և շարժիչ:Զգացողնեյրոնները, ընկալում են արտաքին կամ ներքին գրգիռը, փոխակերպում նյարդային ազդակի և հաղորդում կենտրոնական նյարդային հմակարգին: Շարժիչ նեյրոններըգրգիռը ԿՆՀ-ից  հաղորդում են գործող օրգանին կամ հյուսվածքին: Նեյրոգրիան նյարդային հյուսվածքի համար կատարում է հենարանային, սնուցող և պաշտպանական ֆունկցիա:

  17. Օրգան , օրգանական համակարգ • Օրգան, Օրգան համակարգեր • Օրգանը օրգազիզմիառանձացված հատվածն է, որն ունի որոշակի ձև տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա:  Օրգանը կազմված է հյուսվածքներից որոնցից մեկը, կամ մի քանիսը այդ օրգանի համար հանդիսանում է հիմնական հյուսվածք, և կատարում է նրա ֆունկցիան:  Այսպիսի հյուսվածքը կոչվում է պարենխիմա: Օրինակ` լյարդի պարենխիման կազմված է գեղձային էպիթելային հյուսվածքից, հեպադոցիտներից: Իսկ բարակ աղիքների համար հիմնական հյուսվածքներ են հանդիսանում հարթ մկանային հյուսվածքը,  գլանաձև էպիթելային հյուսվածքը և գեղձային էպիթելային հյուսվածքը:  Այս հյուսվածքները իրականացնում է բարակ աղիքների շարժական, հյութազատիչ ներծծող հատկությունները: Օրգաններում բուն շարակցական հյուսվածքը, որը կատարում է հենարանային, պաշտպանական և սնուցող ֆունկցիա են, կոչվում է ստրոմա:  Օրգանները օրգանիզմում խմբավորում են օրգան համակարգերում: Օրգան համակարգը ընդհանուր ծագում ունեցող և միևնույն ֆունկցիա կատարող օրգանների խումբ է:Տարբերում ենք հետևյալ օրգան համակարգերը`1.հենաշարժական2.նյարդային3.ներզատական կամ էնդոկրին4.արյան շրջանառության կամ սիրտանոթային                                                   5.մարսողական                                     6.միզային, արտաթորման                                     7.սեռական                                   8.զգայական կամ զգայարաններՕրգան համակարգերի ֆունկցիաները կապված են մեկը մյուսի հետ, և կարգավորվում են մեկ ընդհանուր նյարդահումորալ մեխանիզմով: Օրգան համակարգերը միասին միասին առաջացնում են մի ինքնակարգավորող համակարգ` օրգանիզմ:

  18. Կմախք • Մարդու կմախքը կազմված է 4 եղանակով • 1.Իրանի կմախք 2.Ուսագոտու և վերին ազատ վերջույթների կմախք3.Կոնքի և ստորին ազատ վերջույթների կմախք4.Գանգի կմախքԻրանի կմախքԻրանի կմախքը կազմված է ողնասյունից, և կրծքավանդակի կմախքից:Ողնասյուն` 33-34 ողեր իրար վրա նստելով առաջացնում են ողնասյուն:Պարանոցային բաժին  pars cervicalis

  19. Սոնա Մայիլյան

  20. http://armmedicine.blogspot.com/2010/12/blog-post_8189.html ԱՂԲՅՈՒՐ ՝

More Related