1 / 13

Հայ գրականության մեծերը

Հայ գրականության մեծերը. Ավետիք Իսահակյան. Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

rune
Download Presentation

Հայ գրականության մեծերը

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Հայ գրականության մեծերը

  2. Ավետիք Իսահակյան • Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: • Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

  3. Բանտից դուրս գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում:

  4. 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:

  5. Վիլիամ Սարոյան • Վիլյամ Արմենակի Սարոյան, ամերիկահայ գրող: Ծնվել է 31.08.1908-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյանի, որպես գրողի, ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը:

  6. Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանշական Սարոյանի համար որպես գրողի: Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ․․․: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»: Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում:

  7. 1942-ին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա: Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում: 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում: Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք: 1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր: Հատկապես ուշագրավ են Բ. Շոուին, Չ. Չապլինին, Թ. Էլիոտին, Ե. Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ: Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

  8. Վահան Տերյան • Ծնվել է 1885 թվականի հունվար 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թ․-ին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թ․-ին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թ․-ին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։1908 թ․-ին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։

  9. ։ 1915 թ․-ին «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։1917 թ․-ին հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թ․-ին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն թոքախտի պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թ․-ի հունվար 7-ին։

  10. Վահան Âոթովենց • Վահան Թոթովենց Հովհաննեսի ծնվել է 1894 թվականի հուլիսի 18-ին, Մեզրե քաղաքի, Խարբերդի գյուղում։ Ավարտել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1907 թվականին)՝ աշակերտելով Հ. Թլկատինցուն և Ռ. Զարդարյանին։ 1907-ին Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ում լույս է տեսել նրա առաջին՝ «Արտոսրի կալյակներ» բանաստեղծությունը։ 1908-ին Թոթովենցը մեկնել է Կ. Պոլիս, հրատարակել իր առաջին գրքույկը «Ավերակ»-ը, 1909-ին՝ երկրորդը «Սիրնգ»-ը։ 1909-ին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք, 1912-ին ընդունվել Ուիսքոնսընի համալսարանը, հետևել գրականության, պատմության և փիլիսոփայության դասընթացներին, սովորել է անգլերեն, ֆրանսերեն, ուսումնասիրել համաշխարհային դասական գրականությունը։ 1915-ին մասնակցել է կամավորական շարժմանը, կռվել է Վանում և Էրզրումում։ Հովհաննես Թումանյանի հետ հասարակական լայն գործունեություն է ծավալել, օգնել գաղթականներին։ 1917-1918-ին Թիֆլիսում խմբագրել է «Հայաստան» թերթը, մասնակցել Անդրկովկասի, Կ. Պոլսի և հայաշատ այլ վայրերի մշակութային կյանքին։

  11. 1920-ի դեկտեմբերին մեծ ոգևոությամբ ընդունել է Հայաստանում սովետական կարգերի հաստատման լուրը։ 1922-ին վերադարձել է Սովետական Հայաստան։ Ճանապարհին, Կ. Պոլսում հրատարակել է «Փոթորիկին մեջ» (1922) վեպը, որով անդրադարձել է համաշխարհային-պատմական մեծ իրադարձությանը՝ հեղափոխության հաղթանակին։ 1923-ին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924-1926-ին աշխատել է Երևանի համալսարանում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ Այս շրջանում են հրատարակվել նրա «Մահվան բատալիոն» (1923), «Պողպատի ճաշ» (1924), «Նոր Բյուզանդիոն» (1925), «Սասմա ծռեր» (1925), «Հրդեհ» (1927) դրամատիկական ստեղծագործությունները, վիպակներ, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում և Փարիզում։ 1934-ին Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների I համագումարին։

  12. 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները և շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։ Թոթովենցի լավագույն գործերից են «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933), ինքնակենսագրական վեպը, «Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) վիպակները, «Երկու սուր» (1930), «Բաքու-Լոնդոն», «Մոխրակույտ» (1936) պիեսները։ Թոթովենցը մահացել է 1938 թվականին։

  13. Նյութը պատրաստեցին ` Մերի Մնացականյանը

More Related