90 likes | 416 Views
Հայկական ավանդական Ամանորյա սեղանի մասին. Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 3.1 դասարան Հայկ Նազարյան. Մարդակերպ գաթաներ կամ ասիլիկ-վասիլիկները.
E N D
Հայկական ավանդական Ամանորյա սեղանի մասին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 3.1 դասարան Հայկ Նազարյան
Մարդակերպ գաթաներ կամ ասիլիկ-վասիլիկները Սրանք մարդակերպ փոքրիկ գաթաներ էին, որոնք կարող էին ունենալ նաև առարկաների ու կենդանիների տեսք` եզների, քսակի, կովի: Վասիլիկները թխվում էին թոնիրներում և ըստ նրանց ուռչելու, փքվելու աստիճանի որոշում էին, թե ինչ է լինելու հաջորդ տարում: Բաղադրատոմս 1 կգ ալյուր, ջուր այնքան, ինչքան կվերցնի, աղ: Հունցել խմորը, թողնել 20 րոպե հանգստանալու և հասունանալու: Հացիկները ձևավորել մարդու տեսքով` աչքերի և բերանի տեղերում, կրծքին դրած ձեռքերի վրա չամիչ խրելով:
Մայրամաճաշ Հնում երբ գնում էին Ամանորը շնորհավորելու, հայերը անպայման հետները տանում էին անուշապուր կամ մայրամապուր: Իհարկե, անունը կապ ունի Աստվածածնի հետ: Բաղադրատոմս • Սոխ` 200 գր., սիսեռ` 300գր., չորացրած սմբուկ` 300 գր., լոլիկ` 300 գր., պղպեղ` 200 գր., լոբի չորացրած 200 գր., կարագ 100 գր., աղ` 30 գր., չորացրած կանաչի` 20 գր., կարտոֆիլ` 400 գր., տոմատի մածուկ ` 50 գր.:
Մայրամապուր Բաղադրատոմս Ծեծած կորկոտ 50գր., չամիչ 20 գր., ծիրանի չիր 20գր., սալորի չիր 25 գր., դոշաբ 35 գր.: Պատրաստման եղանակը` ծեծած կորկոտը, չամիչը, չոր ծիրանն ու սալորը միասին եփվում են: Եփելուց հետո դոշաբ են լցնում:
Լոբով աղցան Լոբին իր պատյանով նման է ընտանիքի, իսկ հատիկը` սաղմն է, էմբիրոնը` կրկին նորացվող կյանքի և հավերժության գաղափարը: Լոբին կապում էին աչքի լույսի հետ և իրենց մոգական ծեսերում լոբով շփում էին աչքերը` միաժամանակ լոբուն նվիրված բանաձևեր արտասանելով: Բաղադրատոմս Կարմիր լոբի 80գր., սոխ25 գր., արևածաղկի ձեթ` 15 գր., քացախ`15 գր., աղը, պղպեղը, համեմը և մաղադանոսն ըստ ճաշակի:Լոբին խաշել, ջրքամել: Վրան ավելացնել կտրատած սոխ, մնացած բանջարեղեններն ու համեմունքները:Սիսեռ, հոնի չիր, ընկույզ, աղ, չամիչ, ալյուր, ջուր, հիլ:
Սիսեռից գնդիկներ Սիսեռը նախօրոք թրջում են և գոլ ջրում պահում որոշ ժամանակ, որից հետո ձեռքով շփում են և միջուկն անջատում հաստ կեղևից: Եփում են 10-15 րոպ ե և կրկին նույն գործողությունը կատարում: Կեղևը միջուկից անջատելուց հետո սիսեռը մսաղացով աղում են, վրան ավելացնում կորիզներից անջատված հոնի չիր/նախապես թրջել գոլ ջրի մեջ/, ընկույզի ծեծած միջուկը, քիշմիշ, աղ, հիլ: 2 ճաշի գդալ ալուրը բովում և քիչ ջրով բացում են ու եփված այդ թանձր խյուսը լցնում սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո այդ զանգվածից պատրաստում են կոլոլակներ: Մատուցելիս կոլոլակները շարում են տափակ սկուտեղի վրա, համեմում կանաչիով: Արևմտյան Հայաստանում օգտագործում են նաև թահին և լիմոնի հյութ:
Կաղանդ անուշ Բաղադրատոմս 500 գր., ընկույզի միջուկ, 700գր. մեղր: Մեղրը հարել այնքան, որ սպիտակի: Ընկույզի միջուկը խաշել, մաքրել, մանրացնել և բովել մինչև ոսկեգույն դառնալը, խառնել հարած մեղրին:
Խոշաբ, չամչարակ Բաղադրատոմս Սալորի չիր 25 գր., թթի չիր 25 գր., ծիրանի չիր 25 գր., չամիչ 20 գր., շաքարավազ 10 գր., դարչին ըստ ճաշակի: Նշված մթերքները լվանալ, խառնել իրար, ավելացնել տաք ջուր և եփել 20-25 րոպե, ապա ավելացնել շաքարավազ և դարչին: Թույլ կրակի վրա եփել մինչև եռալը: Մատուցել սառը վիճակում: