1 / 7

Ազոտ

Ազոտ. Հայտնագործումը.

raya-berg
Download Presentation

Ազոտ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Ազոտ

  2. Հայտնագործումը • Ազոտը հայտնագործվել է 1772 թ շոտլանդացի գիտնակԴ. Ռեզերֆորդի կողմից՝ ածխի, ծծմբի, գազային ֆոսֆորի այրման արգասիքները ծծմբական լուծույթի միջով անցկացնելիս (այս դեպքում այն չի կլանվում՝ ի տարբերություն CO2-ի): Շուտով րանսիացի քիմիկոս Ա.Լ. Լավուազիեն եկավ եզրակացության, որ այդ «խեղդող» գազը մտնում է մթնոլորտի բաղադրության մեջ և անվանեց այն «azote» (հուն. azoos - անկենդան): 1784 թ անգլիացի քիմիկոս Հ. Կավենդիշը բացահայտեց ազոտի առկայությունը սելիտրայում (այստեղից գալիս է ազոտի լատինական անվանումը, որն առաջարկվել է ֆրանսիացի քիմիկոս Ժ. Շանտալի կողմից 1790 թ:

  3. Ազոտ • Ազոտ քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067: Ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում: Մոլեկուլը կազմված է 2 ազոտի ատոմներից (N2), որոնց կապը շատ ամուր է: Արտաքին էլեկտրոնային մակերեսի կարգը 2s22p3: Ազոտի նեյտրալ ատոմի շառավիղը 0.074 նմ է, իոններինը. N3- - 0.132, N3+ - 0.030 և N5+ - 0.027 նմ:

  4. Ազոտի շրջապտույտը բնության մեջ • Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է: Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում: Հողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների, վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ: • Կանբակտերիաներշնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների: • Օդի ազոտը կապելու հիմնական ճանապարհը դրա օքսիդացումն է` ամպրոպների ժամանակ: Դրա հետեվանքով առաջանում է ազոտի մոնօքսիդ (NO), որն օքսիդանում է մինչև ազոտի երկօքսիդ (NO2): Վերջինս անձրևի հետ թափվում է երկրի վրա՝ որպես ազոտական թթու, և հողի հանքային աղերի հետ առաջացնում է նիտրատներ:

  5. Ստացումը • Գործարանային պայմաններում ազոտը ստանում են օդից: Դրա համար օդը սկզբում սառեցնում են, սեղմում և հեղուկ վիճակում ենթարկում թորման: Ազոտի եռման ջերմաստիճանը (-195.8 °C) մի քիչ ավելի ցածր է, քան օդի մյուս բաղադրիչինը՝ թթվածնինը (-182.9 °C), այդ պատճառով հեղուկ օդի զգույշ տաքացնելուց ազոտն առաջինն է գոլորշիանում: Սպառողներին գազային վիճակում ազոտը տրամադրում են սեղմած վիճակում (150 մթ. կամ 15 ՄՊա) սև բալոներում, որոնք ունենում են դեղին գրառում՝ «ազոտ». Հեղուկ ազոտը պահում են Դյուդարի տարաներում: • Լաբորատոր պայմաններում մաքուր (քիմիական) ազոտը ստանում են ամոնիումի քլորիդի (NH4Cl) տաքացված լուծույթով աղային վիճակի նատրիումի նիտրիտի(NaNO2) վրա ազդելով: • NaNO2 + NH4Cl = NaCl + N2 + 2H2O: • Ինչպես նաև կարելի է տաքացնել ամոնիումի նիտրիտը (պինդ վիճակում) • NH4NO2 = N2 + 2H2O

  6. Բնության մեջ տարածվածությունը • Բնությանմեջնազբաղեցնում է 17-րդ տեղը, նրան բաժին է ընկնում Երկրագնդի զանգվածի 0.0019%-ը: Չնայած անվանմանը, ազոտն առկա է բոլոր կենդանի օրգանիզմներում (պինդ մասի զանգվածի 1-3%-ը) և հանդիսանում է կարևորագույն բիոնյութափոխանակության]] կարևորագույն մասը:

  7. ՎԵՐՋ

More Related