E N D
Հայկական Բանակը (հայերեն՝ Հայկական Բանակ) Հայաստանի զինված ուժերի ամենամեծ ճյուղն է և բաղկացած է ցամաքային ուժերից, պատասխանատու երկրի ռազմական գործողությունների համար: Այն հիմնադրվել է Հայկական ռազմական ուժերի այլ բաղկացուցիչների հետ համատեղ, 1992թ. Հունվարի 28-ին, Սովետական Միությունից հանրապետության անկախության, հռչակումից մի քանի ամիս հետո: Բանակի առաջին հրամանատարը դարձավ Սովետական ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ՝ Նորատ Տեր-Գրիգորյանց:[1] Իր ռազմավարական գործընկերների հետ համաձայնագրերին համապատասխան, Հայաստանը ավելի քան 1,500 սպա է ուսման ուղարկել Հունաստան և Ռուսաստան:[2]Լեռնային Ղարաբաղի Պատերազմի ավարտից հետո, Հայաստանը պարտադրված էր զարգացնել բանակի բաղկացուցիչները օգնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ամրացնել պաշտպանությունը հարևան Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումից:
Հայկական բանակի պատմությունը բաժանվում է երեք տարբեր փուլերի:[2] Առաջին փուլը սկսվում է 1988թ. փետրվարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն սկզբում, երբ հայկական ֆիդայական ջոկատներ էին կազմավորվում ռազմական գործողություններին մասնակցելու համար, ընդդեմ Ադրբեջանական նմանատիպ միավորների Սովետական Միության վերահաս անկումից հետո տարածաշրջանում աճող թշնամության պատճառով: Բանակի զարգացման երկրորդ փուլը սկսվում է 1992թ., Հայաստանի անկախության հռչակումից մի քանի ամիս հետո: Տեր-Գրիգորյանցը և Պաշտպանության նախարարության ոչ զինվորական ղեկավարները` ներառյալՎազգեն Մանուկյանը և Վազգեն Սարգսյանը, փորձում էին հիմնել "փոքր, լիովին հավասարակշռված, մարտունակ պաշտպանական ուժեր:"[3] Երրորդ փուլը սկսվել է պատերազմի ավարտից հետո և շարունակվում է մինչ օրս:Բանակի անձնակազմի մեծ մասը Սովետական ռազմական ուժերից էին, ենթադրվում է, որ մոտավորապես 5,000 բարձրակարգ հայ սպաներ էին բանակի կազմում մինչ Սովետական Միության փլուզումը:[4] Անմիջապես անկախության հռչակումից հետո, Հայաստանը հարևան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեջ ներքաշվեց:Մտադրված լինելով 30,000 հոգանոց ռազմական ուժեր հիմնել, բանակի մշտական կազմը 1994թ. սկզբին արդեն հաշվվում էր 50,000.
Նյութը պատրաստեց՝ Նարեկ Գևորգյանը Նոր դպրոց nor.mskh.am