170 likes | 601 Views
Անին Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք. Անին միջնադարյան ամենանշանավոր քաղաքն էր.
E N D
ԱնինԲագրատունյացՀայաստանիմայրաքաղաքԱնինԲագրատունյացՀայաստանիմայրաքաղաք
Անին միջնադարյանամենանշանավոր քաղաքն էր • Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. V–IX դարերում եղել է ամրոց, X–XI դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, IX–XIV դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է V դարում:
Անին կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում` Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում:Ներկայումս անբնակ է, գտնվում է Թուրքիայի Կարսի նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիից 30 կմ հարավ-արևմուտք: Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների(XII-XIV դդ)։
IX դարի սկզբին Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով: Դարավերջին Անին արդեն գյուղաքաղաք էր: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին արքունիքը Կարսից փոխադրել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:
Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ. կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը: Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989թ., անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը:
Անին աննախադեպ զարգացման է հասել Գագիկ Ա թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է:
Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի, Բյուզանդիաից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։ Անին նաև արդյունաբերող քաղաք էր. այստեղ արտադրվում էին բարձրորակ խեցեղեն, պղնձե իրեր, գորգեր, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեղեն, զենք, որոնք լայն պահանջարկ ունեին։ Անիի պեղումների ընթացքում հայտնաբերված կիրառական արվեստի նմուշները աչքի են ընկնում բազմազանությամբ, ոճերի և ճաշակների խայտաբղետությամբ։ • Քաղաքում գործել են բազմաթիվ դպրոցներ, որոնցից հռչակված էր Հովհաննես Իմաստասերի կողմից հիմնած համալսարանը։ http://www.youtube.com/watch?v=RFZUGnlbJa8
Քաղաքն ունեցել է 40 դուռ, ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ • Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ • Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ • Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 - 4000 քառակուսի մետր է • ։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ • Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ
Անին հայտնի էր իր եկեղեցիներով: Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի:
Թորոս Թորամանյան (1864-1934) • «Չեմ սխալիր, եթե ըսեմ,- գրում է նշանավոր ճարտարապետ Թորամանյանը,- որ մոտավորապես 2500 մեթրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատի ձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մեթր բարձրությամբ և մեկ մեթր թանձրությամբ, ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմեն սրբատաշ»:
Նիկողայոս Մառը ծնվել է Ռուսական ԿայսրությանՔութաիսի քաղաքում, (Վրաստան) քաղաքի բուսաբանական այգու հիմնադիր, ծեր շոտլանդացի Սքոթ Ջեյմս Մառի և երիտասարդ վրացուհի Աղաֆիա Մուգալարիայի ընտանիքում։ 1891 թ Մառը ընդունվել է Սանկտ Պետերբուրգիհամալսարան, իսկ ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի` 1911 թ դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1912 թ նա դառնում է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի անդամ։ 1904 թ Մառը, Թորոս Թորամանյանի օժանդակությամբ, իրականացրել էՀայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի` Անիի պեղումները[2], ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։
Նյութը պատրաստեցին 7-4 դասարանի սովորողներ` Մարիա Բաբայանը • Նարե Ղալամքարյանը • Դասավանդող Մարի Գաբանյան