160 likes | 484 Views
Սեմինար պարապմունք՝ Մտքի, խղճի եւ կրոնի հողի վրա խտրականության բացառման մասին Երեւան, 12 ապրիլի 2014թ. ՄԻԵԿ 9 հոդված. Իրավունքի ծագումը եւ զարգացումը ՄԻԵԴ ձեւավորած պրակտիկայում. 1. Իրավունքի զարգացման պատմական ակնարկ.
E N D
Սեմինար պարապմունք՝ Մտքի, խղճի եւ կրոնի հողի վրա խտրականության բացառման մասինԵրեւան, 12 ապրիլի 2014թ. ՄԻԵԿ 9 հոդված. Իրավունքի ծագումը եւ զարգացումը ՄԻԵԴ ձեւավորած պրակտիկայում
1. Իրավունքի զարգացման պատմական ակնարկ 1.1. Մարդու իրավունքներիհամընդհանուր հռչակագիր (1948թ.), հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը, իր հավատը և համոզմունքը ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ մեկտեղ դավանելու, հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսմունք քարոզելու, ծիսակատարություն, կրոնական պաշտամունք և արարողություններ կատարելու ազատություն:
1.2. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա (Մտքի, խղճի եւ կրոնի ազատություն). ՄԻԵԿ, 1949թ. 1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։ 2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանցիրավունքների եւ ազատությունների։
1.3. ՄԻԵԿ արձանագրություն, հոդված 2(Կրթության իրավունք) ... Պետությունը կրթության եւ ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն եւ ուսուցում ապահովելու իրավունքը:
1.4. Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, հոդված 18, Դաշնագիր, 1966թ. 1. Յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այդ իրավունքն ընդգրկում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ միատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնն ու համոզմունքները դավանելու ազատությունը, պաշտամունքի իրականացման, կրոնական ու ծիսական արարողությունների և վարդապետությունների իրականացման ազատությունը: 2. Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունքներ ունենալու կամ ընդունելու ազատությունը: 3. Կրոնին կամ համոզմունքներին դավանելու ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգության, կարգուկանոնի, առողջության ու բարոյականության, ինչպես և այլ անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների: 4. Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան:
1.5. Հարակից կամ “հարեւան” իրավունքներ ՄԻԵԿ շրջանակներում՝ • 10 հոդված-Արտահայտվելու ազատություն • 11 հոդված-Հավաքների ազատություն
2. 9 հոդվածի կիրառության շրջանակը 5 հարցի պատասխաններում • Ի՞նչ իրավունքի մասին է խոսքը. արդյո՞ք այն այս հոդվածի կիրառության ոլորտում է. • Արդյո՞ք տվյալ իրավունքի իրականացմանը պետությունը միջամտել է. • Արդյո՞ք միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ. • Արդյո՞ք միջամտությունը սահմանված է եղել օրենքով. • Արդյո՞ք միջամտությունը եղել է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում.
3. Ի՞նչ իրավունքի մասին է խոսքը. արդյո՞ք այն այս հոդվածի կիրառության ոլորտում է. • “… որպեսզի անձնական համոզմունքներն ընկնեն 9 հոդվածի պաշտպանության տիրույթ, դրանք պետք է ունենան որոշակի աստիճանի հաստատվածության, լրջության, փոխկապակցվածության եւ կարեւորության աստիճան”(Pretty v. the UK). • Ցանկը բաց է եւ զերծ այլ սահմանումներից. • Խոսքը, նախեւառաջ եւ հիմնականում վերաբերում է կրոնական համոզմունքներին, դավանանքին.
3.1. Forum internum Այս հոդվածով պաշտպանվող իրավունքների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ դրանք նախ եւ առաջ պաշտպանում են մտքեր եւ համոզմունքներ ունենալու անձի ներքին ազատությունը, կամ, ինչպես երբեմն անվանում են՝ անձնական կամ մասնավոր համոզմունքների տիրույթ: • Մտքի ազատություն. • Խղճի ազատություն. • Կրոնի ազատություն. • Կրոնի կամ համոզմունքի փոփոխության ազատության.
3.2. Այս իրավունքների իրագործման արտաքին կողմը՝ կրոն եւ հավատ դավանելու ազատություն (ըստ ՄԻԵԿ տեքստի եւ նախադեպերի). Ըստ ՄԻԵԿ տեքստի՝ • Ծես. • Դավանանք. • Քարոզ. • Պաշտամունք. Ըստ նախադեպերի՝ • Դավանափոխության քարոզ. • Կրոնական համայնքի գործունեության մասնակցությունը. • Կենդանիների ծիսական սպանություն.
4. Արդյո՞ք տվյալ իրավունքի իրականացմանը պետությունը միջամտել է • Նեգատիվ պարտավորություն -Մի միջամտիր. • Պոզիտիվ պարտավորություն - Միջամտության պարտավորություն: Այս դեպքում առանցքային է այն շարժառիթը, որ նման միջամտությունն ակնկալվում է փոխադարձ հանդուրժողականության եւ բազմակարծության միջավայրում անհատների կամ կազմակերպությունների կրոնական ազատության իրագործման համար:
5. Արդյո՞ք միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ. “2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության,, հասարակական կարգի (հմմտ. Սահմ. 26 հոդվածի հետ)առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների:”
6. Արդյո՞ք միջամտությունը սահմանված է եղել օրենքով. “2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների:”
6.1. Ինչպիսի՞ն պետք է լինի օրենքը. Lexpraevia, stricta, scriptaet certa. • Օրենքը պետք է լինի մատչելի. • Օրենքով նախատեսված վարքագծի հետեւանքները պետք է լինեն կանխատեսելի, իսկ բովանդակությունը՝ հստակ. • Օրենքը պետք է նախատեսի սույն իրավունքների դեմ կամայականությունների եւ չարաշահումների դեմ բավարար երաշխիքներ.
7. Արդյո՞ք միջամտությունը եղել է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում. “2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների:”
7.1. Անհրաժեշտության չափորոշչի տարրատեսակներ. • Արդյոք առկա է “ճնշող սոցիալական կարիք”. • Արդյոք միջամտությունը եղել է համաչափ հետապնդվող նպատակին. • Արդյոք միջամտությունը արդարացնող վերաբերելի եւ բավարար հիմնավորումներ կան.