1 / 27

Հայաստանի Հանրապետության մեդալները և զինանշանները

Հայաստանի Հանրապետության մեդալները և զինանշանները. Հայաստանի Հանրապետության Խորհրդանշանները. ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆ.

lars
Download Presentation

Հայաստանի Հանրապետության մեդալները և զինանշանները

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Հայաստանի Հանրապետության մեդալները և զինանշանները

  2. Հայաստանի ՀանրապետությանԽորհրդանշանները

  3. ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆ 1. Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան` 1-ին աստիճանի Մարտական Խաչ շքանշան, 2-րդ աստիճանի Մարտական Խաչ շքանշան:Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:2. Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և հմտության համար: 3. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`ա) ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, ինչպես նաև այլ անձինք` պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար,բ) ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների ավագ հրամանատարները` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:4. 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`ա) ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները և ավագ հրամանատարները` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, ինչպես նաև այլ անձինք` դրանց կատարմանը բերած նշանակալի նպաստի համար,բ) ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության և մաքսային մարմինների աշխատակիցները, ինչպես նաև այլ անձինք` հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար:

  4. 5. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության, ինչպես նաև մաքսային պետական կոմիտեի կողմից:6. Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇՔԱՆՇԱՆ Հայրենիքի շքանշանն հանձնվում է միայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց:

  5. ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Պատվո շքանշանի մասին օրենքը գործում է 2000թ. հուլիսի 27-ից: 1. Պատվո շքանշանը շնորհվում է ՀՀ պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության և ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության հաստատման ու խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար: 2. Պատվո շքանշանով պարգևատրվում են` 1. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները,2. Օտարերկրյա պետությունների`- դիվանագիտական ներկայացուցիչները,- տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, բարեգործները,- կրոնական գործիչները,3. Միջազգային կազմակերպությունների` ՀՀ քաղաքացի չհանդիսացող օտարերկրյա ներկայացուցիչները: http://www.youtube.com/watch?v=6KHwJZtR2sE

  6. «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՇՔԱՆՇԱՆ» Տիգրան Մեծ շքանշանի մասին օրենքը գործում է 2002թ. հունիսի 12-ից: http://www.youtube.com/watch?v=PN5bgBMna0M1. «Տիգրան Մեծ» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:2. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են ՀՀ պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները:3. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են ՀՀ կառավարության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները:4. «Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:

  7. «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՇՔԱՆՇԱՆ» http://www.youtube.com/watch?v=WToTJtec6To«Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին օրենքը գործում է 2002թ. հունիսի 12-ից: 1. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար: 2. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի բարձրագույն և ավագ սպայական կազմի զինծառայողները: 3. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են ՀՀ կառավարության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պետական լիազորված մարմինները: 4. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Տիգրան Մեծ» շքանշանից հետո:

  8. ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑՇՔԱՆՇԱՆ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը շնորհվում է ՀՀ տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև երկրների հետ տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

  9. http://www.youtube.com/watch?v=_nruuqPHs3kԱրիության մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից: 1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար: 2. Արիության մեդալով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների վարչության, մաքսային պետական կոմիտեի ծառայողները, ինչպես նաև այլ անձինք: 3. Արիության մեդալով պարգևատրվելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից: 4. Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից հետո: ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ

  10. ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ Մարտական ծառայության մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանընպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար: 2. Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են ՀՀ զինծառայողները, ինչպես նաև այլ անձինք: 3. Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվումէ ՀՀ նախարարությունների և պետականվարչությունների կողմից: 4. Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Արիության մեդալից հետո:

  11. ԱՆԱՆԻԱՆ ՇԻՐԱԿԱՑԻ ՄԵԴԱԼ Անանիա Շիրակացու մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:Օրենքի մեջ փոփոխություն է կատարվել 2000թ. նոյեմբերի 15-ին:1. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, գիտության և տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար: 2. Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարապետները, գյուտարարները:http://www.youtube.com/watch?v=cCgDwCftBeY

  12. ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼ Մխիթար Հերացու մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից: Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է ՀՀ առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար: http://vimeo.com/62680976

  13. Մխիթար Գոշի մեդալ Մխիթար Գոշի մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից: Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

  14. Մովսես Խորենացու մեդալ Մովսես Խորենացու մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից: Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

  15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ «ԶԻՆԱՆՇԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի «ԶԻՆԱՆՇԱՆ» հուշամեդալի մասին օրենքը գործում է 2001թ. հուլիսի 7-ից: (ՀՀ ՊՆ 07.07.2001թ. N 511 հրաման) 1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալը տրվում է ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներին, պաշտպանության բանակի և բանակային կորպուսների հրամանատարներին, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչին, արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բանակին մեծ նյութական օժանդակություն ցուցաբերած անհատներին: 2. ՀՀ զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալը տրվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով

  16. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալ «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. օգոստոսի 13-ից: (ՀՀ ՊՆ 13.08.2001թ. N 608 հրաման) «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. օգոստոսի 13-ից: (ՀՀ ՊՆ 13.08.2001թ. N 608 հրաման) 1. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» մեդալը քառաստիճան է և ըստ I-IV աստիճանակարգի` շնորհվում է ՀՀ զինված ուժերում 5, 10, 15, 20 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին: 2. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները` ՊՆ կադրերի վարչության միջոցով ներկայացումները հասցեագրելով կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

  17. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 1997թ. մայիսի 11-ից: 1. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվում են. Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, Աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմա- հայրենասիրական ոգով դաստիարակությանը,ՀՀ ազգային բանակի գեներալները և սպաները, շարքայինները և սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին:2. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է ՀՀ ՊՆ, պատերազմի և աշխատանքի վետերանների միության խորհրդի և «Մարշալ Բաղրամյան» ֆոնդի նախագահության կողմից:3. Պարգևատրումը մեդալով կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:4. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:5. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, ՀՀ Մարտական ծառայության մեդալից հետո:6. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով կարող են պարգևատրվել ԱՊՀ և այլ երկրների Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և զինծառայողներ:

  18. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ Օզանյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.07.2001թ. N 547 հրաման) 1. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: 2. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

  19. 3. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 4. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական: 5. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Մարշալ Բաղրամյան» մեդալից հետո: 6. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

  20. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ «Դրաստամատ Կանայան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.07.2001թ. N 549 հրաման) 1. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

  21. 2. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրեվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին: 3. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 4. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական: 5. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Անդրանիկ Օզանյան» մեդալից հետո: 6. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

  22. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ «Գարեգին Նժդեհ» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.07.2001թ. N 548 հրաման) 1. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնկայացմանելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: 2. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին: 3. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 4. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական: 5. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Դրաստամատ Կանայան» մեդալից հետո: 6. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

  23. «ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ «Վազգեն Սարգսյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2002թ. սեպտեմբերի 12-ից: (ՀՀ ՊՆ 12.09.2002թ. N 757 հրաման) 1. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

  24. 2. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային զորամիավորումների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՀՀ ՊՆ հանձնաժողովին: 3. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 4. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական: 5. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Գարեգին Նժդեհ» մեդալից հետո: 6. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

  25. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալ «Ծովակալ Իսակով» մեդալի Կանոնադրությունը գործում է 2004թ. օգոստոսի 27-ից: (ՀՀ ՊՆ 27.08.2004թ. N 778 հրաման) 1. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զիկորպուսներինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: 2. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին: 3. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 4. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական: 5. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Վազգեն Սարգսյան» մեդալից հետո: 6. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

  26. ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ«Ոսկե Արծիվ» շքանշան Հիմնադրված է ԼՂՀ Ազգային ժողովի 1996թ. ապրիլի 27-ի թիվ ն-0109-1 որոշմամբ 1. «Ոսկե արծիվ» շքանշանը հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: 2. Շքանշանն իրենից ներկայացնում է արծաթե խաչ: Խաչի երեսին` կենտրոնում, ոսկե զարդ է` արծվի տեսքով: Արծաթե խաչի ձվաձև օղերը ծածկված են մուգ կարմիր գույնի արծնով: Խաչի կենտրոնից դեպի եռանկյան հիմքերը ճառագայթում են արծաթե շերտագծեր: Շքանշանի օղերի ծայրերը եզրապատված են կողերով: 3. Շքանշանի հակառակ կողմին, վերին մասում ստորագրությունն է` ԼՂՀ: Բոլոր տառերը հավասար մեծություն ունեն: Ստորին մասում շքանշանի համարն է: 4. Շքանշանի բոլոր պատկերումները և մակագրությունները կորնթարդ են: Կանթի և օղակի միջոցով շքանշանը միացած է վեցանկյան կաղապարին, որը բաժանված է քառակուսաձև ու սեղանաձև երկու մասի: Կաղապարի քառակուսին պատկերված է մետաքսե-մաուրե կարմիր ժապավենով: Սեղանաձև մասում պատկերված է ԼՂՀ պետական դրոշը: Կաղապարը հակառակ կողմում ունի զոդված ակոսավոր տպատառ` հագուստին ամրացնելու համար:

  27. «Մարտական Խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններ Հիմնադրված է ԼՂՀ Ազգային ժողովի 1992թ. նոյեմբերի 26-ի թիվ ն-0134 որոշմամբ 1. «Մարտական խաչ» շքանշանը տրվում է հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ արիության համար: 2. «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար: 3. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան` - «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, - «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի: Շքանշանի բարձր աստիճանը համարվում է 1-ին աստիճանը: 4. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են. ա. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկները և սպաները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար: բ. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ավագ հրամանատարները` մարտական գործողություններ վարելու ընթացքում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար: 5. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են. ա. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկները և սպաները` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար:բ. ԼՂՀ ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության շարքայինները և կրտսեր սպաները` ներքին կարգուկանոնի պահպանման գործում ցուցաբերած անձնական արիության համար:

More Related