120 likes | 263 Views
Տեսողության անվտանգությունն աշխատավայրում. Ինչու’ է կարևոր պահպանել աչքերի անվտանգությունն աշխատավայրում.
E N D
Տեսողության անվտանգությունն աշխատավայրում
Ինչու’ է կարևոր պահպանել աչքերի անվտանգությունն աշխատավայրում • Աշխատավայրում տեղի ունեցող աչքի վնասվածքները բավական տարածված երեվույթ են:Յուրաքանչյուր օր հարյուրավոր մարդիկ վնասում են իրենց աչքերն աշխատելիս, և այդ վնասվածքների մոտ 20 տոկոսը բերում է տեսողության ժամանակավոր կամ վերջնական կորստի:Ըստ մասնագետների, աչքերի պատշաճ պաշտպանությունը կարող է նվազեցնել նման պատահարների մոտ 90 տոկոսը:
Որոնք են աշխատավայրում աչքի վնասվածքների պատճառները • Առավել տրածված պատճառներն են` • Թռչող առարկաները(մետաղի կամ ապակու կտորներ), • Աշխատանքային գործիքները, • մասնիկները, • Քիմիական նյութերը, • Վնասաբեր ճառագայթումը:
Ինչպես խուսափել աչքերը վնասելուց • Աշխատավայրում աչքերի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է դիմել հետեվյալ միջոցներին. • Գնահատեք հնարավոր վտանգները և ծնոթացեք աչքերի անվտանգության կանոններին: • Վերցրեք հնարավոր վտանգի աղբյուրները մինչ աշխատանքի անցնելը,օրինակ`օգտագործելով պաշտպանող վահանակներ: • Կրեք վնասվածքները կանխելու կամ վնասվածքները կանխելու կամ վնասվածքների սաստկությունը մեղմելու համար նախատեսված աչքերի ու դեմքի պատշաճ պաշտպանական հարմարանքներ:
Ինչ տեսակի ակնոց կրել աշխատավայրում • Աշխատավայրում օգտագործվող ակնոցի տեսակը կախված է աշխատանքի բնույթից և դրա հետ կապված հնարավոր վտանգներից: Շատ հաճախ ակնոցից բացի,կպահանջվեն նաև դեմքը պաշտպանող լրացուցիչ այլ միջոցներ:
Հարվածների վտանգները • Հարվածների հետևանքով վնասվածքները հիմնականում առաջանում են թռչող կամ ընկնող առարկաների հարվածներից:Այս մասնիկների մեծ մասը ասեղի գլխիկից էլ փոքր է,սակայն կարող է լուրջ վնաս հասցնել,ներառյալ ծակվածքները,քերծվածքները և կոնտուզին:
Ջերմության վտանգները • Ջերմության հետևանքով կարող են վնասվել բարձր ջերմաստիճանների պայմաններում,շիկացած կամ հալած մետաղների հետ աշխատող բանվորների աչքերը և դեմքը:Նման պայմաններում աշխատելիս անհրաժեշտ է զգուշանալ աչքերի կամ դեմքի հյուսվածքների այրվածքներից:Աչքերը ջերմությունից պաշտպանելու համար,եթե աշխատավայրում պահանջվում է հեղուկ մետաղի հոսեցում,ձուլում,թեժ ընկղմում,շիկացած հնոցի բանեցում և նման այլ գործեր,անհրաժեշտ է կրել հատուկ ապակիներով և կողմնային վահանակներով պաշտպանական ակնոց:Հաճախ,ի հավելումն ակնոցի,պահանջվում է նաև կրել դեմքը պաշտպանող վահանակ:
Քիմիական նյութերի վտանգները • Քիմիական նյութերն աչքի վնասվածքների բարձր տոկոսի պատճառ կարող են լինել:Քիմիական նյութերի կաթիլների ցայտուքը,ցողը,գոլորշին կամ ծուխը կարող են լուրջ և անդառնալի վնաս հասցնել աչքերին:Քիմիկատներով կամ քիմիկատների մերձությամբ աշխատելիս կարևոր է իմանալ հոսող ջրի աղբյուրների գտնվելու վայրը և սահմանափակ տեսողությամբ դրանց հասնելու կերպը:Ճիշտ ընտրված ակնոցը նույնպես արդյունավետ կերպով կպաշտպանի աչքերը վտանգավոր քիմիական նյութերից:Այն ոլորտներում,որտեղ բանվորները ենթակա են ավելի լուրջ քիմիական վտանգների,կարող է նաև պահանջվել դեմքը պաշտպանող վահանակ:
Փոշու վտանգները • Փայտյա և այլ մակերեսները մշակելու կամ հղկելու ընթացքում առաջնում է աչքերի համար վնասակար փոշի:Այս փոշին կարող է հատկապես վտանգավոր լինել կոնտակտային լինզաներ կրողների համար:Աշխատատեղում,փոշու առկայության դեպքում,անհրաժեշտ է կրել պաշտպանական ակնոց:Այս ակնոցն աչքերը փոշուց պաշտպանելու միակ միջոցն է, որովհետև պահպանում է աչքերը փոշոտ օդի վնասակար ազդեցությունից:
Աչքերի ճառագայթահարման վտանգները • Լազերային և նման այլ սարքերով աշխատանքը ենթադրում է,որ գործ ունեք կենտրոնացված բարձր ջերմության,ուլտրամանուշակագույն,ինֆրակարմիր և անդրադարձվող լուսային ճառագայթման հետ:Բավարար ուժգնության լազերային ճառագայթի ազդեցությունը շատ ավելի ուժեղ է,քան արևին ուղիղ նայելիս:Լազերային ճառագայթմանն անպաշտպան թիրախ հանդիսանալը հղի է աչքի վնասվածքներով,ներառյալ ցանցաթաղանթի այրվածքները,կատարակտը և մշտական կուրությունը:
Ինչ անել պատահարի դեպքում • Աչքի մեջ ընկնող փայտի կամ մետաղի մասնիկները կարող են քերծել կամ պատռել եղջերաթաղանթը:Սա չափազանց ցավոտ է և կարող է վերջնական կուրության պատճառ դառնալ:Եթե աչքի մեջ որևե մասնիկ է ընկել ապա անմիջապես դիմեք բժշկի:Կախված իրավիճակից`նա ձեզ խորհուրդ կտա նախ և առաջ լվանալ աչքը ջրով կամ աղի լուծույթով:Ցանկալի է անմիջապես գնալ հիվանդանոց:Եթե կրում եք կոնտակտային լինզաներ,ապա տեղեկացրեք բժշկին,որպեսզի ձեզ խորհուրդ տա դրանք հեռացնելու կամ թողնելու վերաբերյալ: