E N D
Բնապահպանություն, երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն, ինչպես նաև ֆլորայի ու ֆաունայիբազմազանությունը, ընդերքի հարստությունը, ջրերի և մթնոլորտային օդի մաքրությունը։Երկրի առանձին շրջաններում բնական միջավայրի անշրջելի փոփոխությունների վտանգը ավելի է ընդարձակվել մարդու տնտեսական գուծունեության մասշտաբների հետ մեկտեղ։Բնապահպանության համաշխարհային միության տվյալներով (The World Conservation Union) 2008թ. վերջին 500 տարում ամբողջովին բնաջնջվել են կենդանիների 844 տեսակ, իսկկաթնասունների 23%-ը և թռչունների 16%-ը կանգնած են վերացման վտանգի առաջ։ 80-ականների սկզբին միջինում կենդանիները վերանում էին ամեն օր մեկ տեսակ/ենթատեսակ, իսկբույսերը ամեն շաբաթ։ Ամեն տարի այրվում են համարյա 1 մլրդ. տ. պայմանական վառելիք և մթնոլորտ են արտանետվում միլիանավոր տոնա ծծմբի ածխածնի, ազոտի օքսիդներ, որոնց մի մասը հետ է վերադառնում թթվային անձրևների, մրի, մոխրի, փոշու տեսքով(նայել մթնոլորտի աղտոտումը)։ Հողը և ջուրը աղտոտվում են արդյունաբերական և կենցաղային հոսքերի (հարյուրավոր միլիարդ տոննա), նավթամթերքների(մի քանի միլիոն տոննա), պարարտանյութերի (մոտ հարյուր միլիոն տոննա), պեստիցիդների, ծանր մետաղների, ռադիոակտիվ թափոնների միջոցով։ Առկա է երկրի օզոնային շերտի քայքայման վտանգ (նայել Օզոնային անցք)։ Մթնոլորտի ինքնամաքրման կարողությունը արդեն մոտ է սահմանին։ Շրջակա միջավայրի անվերահսկելի փոփոխության վտանգը և դրա հետևանքով երկրի վրա կենդանի օրգանիզմների, այդ թվում և մարդու, գոյության վտանգը պահանջում էին բնոււթյան պահպանությանն ուղղված որոշակի չափանիշների մշակում` բնական ռեսուրսների ճիշտ օգտագործում։ Այս միջոցներին են դասվում անթափոն տեխնոլոգիաներիմաքրման շինությունների ստեղծումը, պեստիցիդների օգտագործման կարգավորումը, թունաքիմիկատների արտադրության դադարեցումը, հողատարածքների բարելավում, ինչպես նաև պահպանվող տարածքների (ազգային պարկեր, արգելանոցներ), հազվագյոտ և անհետացող կենդանիների և բույսերի բուծման կենտրոնների (այդ թվում երկրի գենոֆոնդի պահպանում) ստեղծում, ազգային և համաշխարհային Կարմիր գրքի կազմում։
Մի շարք երկրների պետական բնապահպանական ծրագրերի իրականացումը հնարավորություն է տալիս բարելավել շրջակա միջավայրի առանձին շրջանների որակը (օրինակ բազում տարիներ տևած և թանկ արժեք ունեցող մի ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր եղավ վերականգնել Մեծ լճերի ջրերի որակն ու մաքրությունը)։ Միջազգային մասշտաբով, միջազգային առանձին կազմակերպությունների ստեղծման հետ մեկտեղ, բնապահպանական առանձին խնդիրների վրա մեծ ազդեցություն ունի ՄԱԿ- ի ծրագիրը։Ի սկզբանե մարդն օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության: Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից: Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ: Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը: Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին: Մարդը բնությունն օգտագրծում է աշխատանք կատարելու միջոցով, այսինքն` շրջակա բնության հետ որոշակի հարաբերությունների մեջ: Մարդու աշխատանքային գործունեությունը բաղկացած է 3 տարրից. ա) մարդու նպատակահարմար գործունեություն կամ բուն աշխատանք բ) աշխատանքի առարկա, որի վրա մարդը ներգործում է գ) աշխատանքի միջոց (գործիքներ, մեքենաներ), որոնցով մարդը ներգործում է աշխատանքի առարկայի վրա:
Աշխատանքի պրոցեսի վերջին երկու տարրերը, այսինքն` աշխատանքի առարկաներն ու միջոցները, մարդուն շրջապատող բնության տարրերն ու երևույթներն են: Դրանք են` փայտը, քարածուխը, այրվող բնական գազը, հողը, ջուրը, քամին, արեգակնային ջերմությունը, բնության այն բլոր առարկաներն ու երևույթները, որոնցից մարդն օգտվում է աշխատանքի պրոցեսում: Արտադրամիջոցները, ի վերջո, բնության տարրերն ու երևույթներն են իրենց նախնական կամ վերափոխված վիճակով: Բնության այն տարրերը, որոնք դեռ չեն օգտագործվել մարդու կողմից և չեն փոխել իրենց նախնական վիճակը, ինչպես օրինակ, անտառում աճող ծառի փայտանյութը, Երկրի ընդերքում գտնվող քարածուխը, տուֆաքարը, նաֆթը կամ չմշակվող հողը, գետում հոսող ջուրը, կոչվում են աշխատանքի առաջնային առարկաներ: Երբ բնության այդ տարրերն արդեն ընդգրկված են արտադրության ոլորտ, երբ ծառն արդեն հատվել ու սղոցվել է, երբ տուֆի բեկորը հանքից հանվել է, տաշվել ու դարձել հանքի որմնաքար, երկաթաքարը ձուլվել է և դարձել պողպատ, հոսող ջուրը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել կամ ջրել դաշտը, հողը մշակվել է ու բերք է տալիս, դառնում են աշխատանքի երկրորդային առարկաներ: Արտադրության պրոցեսում շարունակվում է բնական միջավայրից կորզված ու աշխատանքի երկրորդային առարկաներ դարձած նյութի մշակումն ու վերամշակումը: Մետաղից պատրաստում են մուրճ, մեխ, հաստոց և ներքին այրման շարժիչ, տրակտոր և էլեկտրական գեներատոր, Ջրէկ-ներում ու ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիան հաղորդում են հեռավոր տարածություններ և օգտագործում: Տարբեր երկրորդային առարկաներից ստանում են բարդ համակարգիչներ և աշխատանքի այլ բազում միջոցներ:Բնապահպանությունը միջոցառումների մի համակարգ է, որն ապահովում է բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, բնական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը: Բնապահպանական միջոցառումները բազմաթիվ են, նաև բազմաբնույթ:
Նա ՀՀ բնապահպանության նախարար՝Արամ Հարությունյանն է,
ԷԿՈԼՈԳԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ 10-2