200 likes | 459 Views
Ա մերիկայի Մ իացյալ Ն ահանգներ. Ֆիզիկաաշխարհագրական դիրք.
E N D
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիզիկաաշխարհագրականդիրք
ԸնդհանուրբնութագիրԵրկրի մակերևույթը խիստ բազմազան է: Կենտրոնում և արևելքում տարածվում են Մեծ հարթավայրերը, Կենտրոնական հարթավայրերը, Մերձատլանտյան դաշտավայրն ու Ապալաչյան լեռները: Արևմուտքում երիտասարդ, բարձր Կորդիլիերներն են՝ Ալյասկայի, Ժայռոտ, Կասկադյան, Սիեռա Նևադա, Առափնյա լեռնաճյուղերով և Մեծ Ավազան, Կոլորադոյի, Կալիֆոռնիական ու Կոլումբիական միջլեռնային գոգավորություններով:
Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարերով և այլ օգտակար հանածոներով: Ժայռոտ լեռներում կան ոսկու, ուրանի, երկաթի, վոլֆրամի մեծ պաշարներ, այստեղ են գտնվում նաև աշխարհում մոլիբդենի ամենամեծ Կլայմաքսր և Կուեստա հանքավայրերը: Ածխի, անագի, նիկելի, ծարիրի, ասբեստի և այլ հանածոների արդյունաբերական նշանակության հանքավայրեր են հայտնաբերվել Ալյասկայում, Մեքսիկական ծոցի շրջանում, իսկ Ֆլորիդայի հյուսիսում առանձնանում են ֆոսֆորիտների ու ծծմբի համաշխարհային նշանակության պաշարները: Խոշոր գետն է Միսիսիպին՝ Միսուրի և Արկանզաս վտակներով:
Պոտոմակ գետի ափին է գտնվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, որը հիմնադրվել է 1791 թ-ին և կոչվել ի պատիվ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի: 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է: Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի` Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը: Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է:
ՄեծլճերԱյստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ լճային համակարգը՝ Մեծ լճերը, որոնք ունեն տրանսպորտային, էներգետիկ և ռեկրեացիոն մեծ նշանակություն: Երկրում գործում է 1300 ջրէկ: ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում ոչ ավանդական էլեկտրակայանների կառուցմանը: Առավել մեծ դեր ունեն 7 տասնյակի հասնող երկրաջերմային էլեկտրակայանները: Լոս Անջելեսի մոտ է գտնվում աշխարհում ամենահզոր «Գեյզերս» երկրաջերմային էլեկտրակայանը: Լայն տարածում է ստացել արևային և քամու էներգիայի օգտագործումը, իսկ Ֆանդի ծոցի ափին, որտեղ մակընթացային ալիքը հասնում է 18 մ բարձրության, գործում է մակընթացային էլեկտրակայան:
ԿլիմաԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային: Մինչդեռ Հավայան կղզիներում կլիման արևադարձային է, իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք:
Ալաբամա Գտնվում էԱՄՆ-ի հարավ-արևելքում։ Կազմավորվում է Ապալաչների հարավային ճյուղավորումներից հոսող Քուսա և Թալապուսա գետերի միախառնումից, հոսում է Մերձմեքսիկական դաշտավայրով և, միախառնվելով Թոմբիգբի գետին, Մոբիլ գետ անունով թափվում Մեքսիկական ծոցը` առաջացնելով դելտա։ Երկարությունը 640 կմ(Քուսա գետի ակունքից 1064 կմ). նավարկելի է Մոնտգոմերի քաղաքից սկսած։ Գետաբերանում է Մոբիլ ծովային նավահանգիստը։
ԱրկանզասՄիսիսիպիի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից, հոսում Մեծ և Կենտրոնական հարթավայրերով։ Երկարությունը՝ 2410 կմ. նավարկելի է 1000 կմ։ Արկանզասի ափին են Ուիչիտո, Թալսա, Լիթլ Ռոքքաղաքները։Անվանումը առաջացել է հնդկացիական լեզուների Ակենզեա անունից, որի սկզբնական նշանակությունն անհայտ է։
ԲրազոսԳտնվում էԱՄՆ-ի հարավում, Տեխաս նահանգում։ Կազմավորվում է Լյանո Էստակադո սարավանդից սկիզբ առնող Սոլթ Ֆորք և Դաբլ Մաունթին Ֆորք գետերի միախառնումից, հոսում Մեծ և Կենտրոնական հարթավայրերի հարավ-արևմուտքով, թափվում Մեքսիկական ծոցը։ Երկարությունը 1530 կմ է, նավարկելի է գետաբերանից 64 կմ, ամառային անձրևներից հետո՝ 400-500 կմ։ Բրազոսի ափին է Ուեյկո քաղաքը, գետաբերանում՝ Ֆրիպորտ նավահանգիստը։
ԴելավերԱյն գտնվում էՆյու Ջերսի նահանգում։ Երկարությունը 570 կմ է։ Ակունքները գտնվում են Նյու Յորք և Փենսիլվանիանահանգների տարածքներում։ Հոսում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա, Նյու Յորք, Դելավեր և Նյու Ջերսի նահանգների տարածքներով։ Թափվում է Ատլանտյան օվկիանոսիԴելավերիծոցը։
ՄիսիսիպիՄիսիսիպի գետը Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն գետային համակարգի գլխավոր գետն է։ Ամբողջությամբ հոսելով Միացյալ Նահանգներով, (թեև գետի ավազանը հասնում է Կանադա, այն բարձրանում է հյուսիսում և դանդաղ պտտվում է մինչ Միսիսիպի գետի դելտան դեպի Մեքսիկական ծոց
ՄիսսուրիՄիսսուրի գետը սկիզբ է առնում Ջեֆերսոն, Գալլատին և Մեդիսոն գետերի միախառնման վայրից և թափվում է Միսսիսիպի։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 2752 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Թրի Ֆորքս, Գրեյթ Ֆոլս, Ուիլստոն, Բիսմարկ քաղաքները։Միսսուրի գետի երկարությունը կազմում է 3767 կմ, ավազանիմակերեսը՝ 1371010 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 2250 մ3։Միսսուրի գետի վտակներն են Յելոուստոն, Պլատ, Կանզաս, Օսեյջ, Բիգ Սու, Ջեյմս, Գրանդ, Մորո, Շայեն գետերը։
ՊոտոմակԸնդհանուր երկարությունը կազմում է 708 կմ։ Նրա ջրային ավազանը կազմում է 38.000 քառ. կմ.։ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը գտնվում է գետի հյուսիսային ափին։ Գետը հոսում է նաևՄերիլենդ և Արևմտյան Վիրջինիա նահանգների տարածքներով,և Մերիլենդից էլ թափվում է Ատլանտյան օվկիանոսը։Այնթափվում է Ատլանտյան օվկիանոս։
Այնհին, խիստ քայքայված լեռնաշղթա է, որը տարածվում էՀյուսիսային Ամերիկայի արևելքում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Լեռները ունեն զառիթափ լանջեր, կլոր գագաթներ և լեռնամիջյան լայն հովիտներ։Ապալաչները հյուսիսում նման են ոչ բարձր, բլրոտ սարահարթի։ Այստեղ ամենաբարձրը Վաշինգտոն լեռն է (1916 մ)։ Հարավում առանձին լեռնաշղթաների բարձրությունը հասնում է 2000 մ-ի, որտեղ ամենաբարձրը Միտչել լեռն է (2037 մ)։ Լեռների միջև գտնվում են ընդարձակ հովիտներ։
Ապալաչները հարուստ են երկաթի և գունավոր մետաղների հանքաքարերով։ Նրանց նախալեռներում կան տարբեր տեսակի բարձրորակ քարածխի և նավթի հանքավայրեր։Հյուսիսում Ապալաչները ծածկված են խառն անտառներով (ճմամոխրավուն հողերի վրա), որոնք վերին գոտում փոխվում են փշատերև անտառների։ Եղևնու և սոճու,կաղամախու, սպիտակ և դեղին կեչու, շաքարի և կարմիր թխկու խառն անտառները դեպի հարավ՝ գորշ անտառային հողերում փոխվում են լայնատերև անտառների:Մեծ քանակությամբ թափվող տերևները և ծառերի ընկած ճյուղերն այստեղ լավ են փտում և, չնայած արագ լվացմանը, հողում ավելի շատ հումուս է մնում, քան փշատերև անտառներում, այդ պատճառով այն ունի գորշ գույն
Լայնատերև անտառներում աճումեն սոսիներ (չինարիներ), հաճարենի, լորենի, կաղնի, շագանակենի, ընկուզենի և կակաչենի։ Այս բոլորը բարձրահասակ ծառեր են, հասնում են 30 և ավելի մետրի։ Դրանց տակ աճում են թփուտներ և ցածրահասակ ծառեր՝ տանձենիներ, խնձորենիներ,սալորենիներ, իլենիներ և այլ ծառեր։ Ծառերի բներին և ճյուղերին փաթաթված են վայրի խաղող, բաղեղ։ Ապալաչներում անտառները շատ են կտրատված, բնական վիճակում պահպանվել են միայն արգելավայրերում։ Շատ տեղերում տնկված ենպուրակայինանտառներ։
Նյութըպատրաստեց ԱրմանՄարտիրոսյանը