1 / 46

Օղակավոր որդեր

Օղակավոր որդեր. Նյութը պատրաստեց Զոլյան Տիգրանը. ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ.

karlyn
Download Presentation

Օղակավոր որդեր

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Օղակավոր որդեր Նյութը պատրաստեց Զոլյան Տիգրանը

  2. ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ • Նրանց տիպը պարունակում է մոտավորապես 8700 տեսակ: Օղակավորորդերըհամեմատածկլորկամտափակորդերիհետհամարվումենավելիբարձրակարգօրգանիզմներ: Նրանցբնորոշ է մետամերիանկամմարմնիհատվածավորվածությունը: Նրանցմարմինըկազմված է բազմաթիվհատվածներիցկամմետամերներից: Օղակավորորդերիմետամերիանարտահայտվում է ոչմիայնօրգանիզմիարտաքին,այլնաևներքինկառուցվածքում: Նրանք ունենմարմնիերկրորդայինխոռոչ` ցելոմա, որըբացակայում է ավելիցածրակարգորդերիմոտ: Օղակավորորդերիմարմնիխոռոչըբաժանված է հատվածների, որոնքիրարիցանջատվումենմիջնապատերով: Նրանքունենլավզարգացածփակարյունատարհամակարգ: Արտաթորությանօրգանները` մետանեֆրիդները, դասավորվածենըստսեգմենտների: Այդպատճառովնրանցանվանումենսեգմենտացիոնօրգաններ: Նյարդայինհամակարգըկազմված է զույգխոշորվերկլանայինհանգույցներից, որըկոչվում է գլխուղեղ, որըկապված է շուրջկլանայիննյարդայինօղակի և որովայնինյարդայինշղթայիհետ: Որովայնինյարդայինշղթանյուրաքանչյուրհատվածումկազմված է զույգնյարդայինբներից, որոնքառաջացնումենգանգլիումներկամնյարդայինկծիկներ:

  3. ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ • Օղակավորորդերիտիպըբաժանվում է 4 դասերի: • Բազմախոզանավորներ (Polychaeta) • Էխիուրիդներ (Echiurida) • Սակավախոզաններ (Oligochaeta) • Ծծողօղակավորորդեր (Hirudinea)

  4. ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐ

  5. ԲԱԶՄԱԽՈԶԱՆ ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐ(POLYCHAETA) ԲԱԶՄԱԽՈԶԱՆ ՈՐԴԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

  6. Գրեթե բոլոր բազմախոզանավորները կամ պոլիխետները ծովային կենդանիներ են: Բացառություն են կազմում մակաբույծ և քաղցրահամ ջրերում բնակվող առանձնյակները: Բազմախոզանավորների դասի մեջ մտնում են մոտ 5300 տեսակներ, որոնք իրարից տարբերվում են իրենց կյանքի բնույթով և կազմավորվածությամբ: Նրանց մեջ կան պարզ և բարդ կառուցվածք ունեցող տեսակներ, որը պայմանավորված է նրանց կենսակերպով: Պոլիխետների մեծամասնությունը բենթոսային կենդանիներ են: Նրանցից շատերը վարում են նստակյաց կենսակերպ: Նրանք ամրանում են քարերին կամ փափկամարմիններիպատյաններին: Պոլիխետների մեծամասնությունը գիշատիչ օրգանիզմներ են: Սակայն նրանց մեջ կան նաև բուսակեր և ամենակեր տեսակներ: Նստակյաց պոլիխետները սնվում են փոքրիկ կենդանիներով, բույսերով և բուսական գոյացություններով: Պոլիխետների մեծամասնությունը սնունդ է հանդիսանում արտադրական մեծ նշանակություն ունեցող ձկների և այլ օրգանիզմների համար:

  7. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ • Պոլիխետների մեծամասնության մոտ մարմինը ունի ձգված որդանման տեսք: Մարմինը կազմված է երեք բաժիններից` գլխային, փորային և կարճ անալային հատվածներից, որը կոչվում է պիգիդում: • Պոլիխետների մեծամասնության մոտ մարմնի կողմնային հատվածներում դասավորված են շարժուն մարմնի պատի գոյացություններ, որոնց վրա դասավորված են խոզանները, որոնց միջոցով նրանք շարժվում կամ լողանում են: Այդ շարժողական օրգանները կոչվում են պարապոդիաներ: Պոլիխետների տարբեր տեսակների մոտ պարապոդիաները ունեն տարբեր կառուցվածք:

  8. ՄԱՇԿԱՄԿԱՆԱՅԻՆ ՊԱՐԿ • Պոլիխետների մարմինը պատված է միաշերտ էպիթելով, որը արտաքին շերտում առաջացնում է բարակ կուտիկուլա: Էպիթելը կարող է լինել թարթչանման: Նա հարուստ է միաբջիջ գեղձերով, որը անջատում է լորձ և այնպիսի նյութեր, որոնցից բազմաթիվ նստակյաց պոլիխետներ առաջացնում են իրենց խողովակիկները:

  9. ՄԱՐՄՆԻ ԽՈՌՈՉԸ • Պոլիխետների մեծամասնությանը բնորոշ է մարմնի երկրորդային խոռոչը, որը լցված է խոռոչային հեղուկով: Նրա մեջ դասավորված են օրգանները: Մորֆոլոգիական առումով ցելոմը տարբերվում է բլաստոցելից նրանով, որ նրա մեջ գտնվող օրգանները և թաղանթները բաժանված են ցելոմային թաղանթով խոռոչային հեղուկից: Երկայնաձիգ մկանները և աղիքը ծածկված են միաշերտ պերիտոնայինէպիթելով: Պոլիխետներիցելոմայի մյուս առանձնահատկությունը կայանում է նրա մետամեր կառուցվածքում: Յուրաքանչյուր սեգմենտ ունի իր խոռոչը, որը առանձնացված է մյուս խոռոչներից , հատուկ միջնապատերով` դիսեպիմենտներով: Այն կազմված է երկու շերտ պերիտոնյալէպիթելից, որոնց արանքը լցված է հեղուկով: Բացի այդ , ցելոմային խոռոչը ամեն սեգմենտում բաժանված է աջ և ձախ կեսերի երկայնաձիգ միջնապատերով:

  10. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ • Մարսողական համակարգը կազմված է երեք բաժիններից: Առջևիէկտոդերմային, միջին էնտոդերմային, հետին էկտոդերմային: Առջևի աղիքին են պատկանում կոկորդը և կերակրափողը: Կոկորդի մեջ բացվում են զույգ թքագեղձերը: Բազմաթիվ գիշատիչ բազմախոզանների մոտ կոկորդը ձևափոխվել է հարձակվողական ապարատի: Այն զինված է հզոր խիտինային ատամներով: Որոշ նստակյաց բազմախոզանների մոտ որսին բռնող ապարատի դերը կատարում են ձևափոխված բեղիկները: Միջին աղիքը իրենից ներկայացնում է ուղիղ խողովակ, որը անցնում է դիսեպիմենտների միջով և հետևում վեր է ածվում կարճ հաստ աղիքի:

  11. ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ • Պոլիխետներիմեծամասնության մոտ տիպիկ շնչառական օրգանների դերը կատարում են խռիկները, որոնք դասավորված են պարապոդիաների մեջքային ճյուղերի վրա: Խռիկները հարուստ են մազանոթներով, որոնց շնորհիվ իրականացվում է գազափոխանակությունը: Շնչառության պրոցեսում մեծ դեր է կատարում մաշկը, որը նույնպես հարուստ է մազանոթներով: Որոշ պոլիխետների մոտ բացակայում են հատուկ շնչառության օրգանները և այդ պատճառով շնչառությունը իրականացվում է մաշկի միջոցով: Բազմաթիվ նստակյաց տեսակների մոտ խռիկները դասավորված են մարմնի առջևի հատվածում:

  12. ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ • Օղակավոր որդերի մոտ փակ արյունատար համակարգի առկայությունը մեծ դեր է կատարում նրանց համար: Արյունատար համակարգի կարևորագույն մասն են կազմում մեջքային և փորային արյունատար անոթները, որոնք ձգվում են ամբողջ մարմնի երկայնքով: Այդ արյունատար անոթները դասավորված են աղիքի վերին և ստորին հատվածներում: Մեջքային և փորային անոթները միմյանց միանում են օղակաձև անոթներով, որը շրջապատում է աղիքը

  13. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ • Բազմախոզաններիբազմաթիվ տեսակների մոտ նյարդային համակարգն ունի տարբեր զարգացվածության աստիճան: Բազմախոզանների նյարդային համակարգի կարևորագույն բաժիններից են զույգ ենթակլանայինգանգլիումները կամ գլխուղեղը:

  14. ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԸ • Բազմախոզանները համեմատած պարզագույն որդերի հետ ունեն լավ զարգացած զգայարաններ: Բազմախոզանների մոտ լավ զարգացած են տեսողական և շոշափելիքի զգայարանները: Շոշափելիքի բջիջները հատկապես շատ են շոշափուկների, պարապոդիաների և զգայուն բեղիկներիվՊոլիխետները ունեն նաև քիմիական զգացողության օրգաններ, որոնք գտնվում են շնչառական օրգաններում և դասավորված են պրոստոմիումի մեջքային հատվածում: Որորշպոլիխետներ ունեն հավասարակշռության օրգաններ, որոնց անվանում են ստատոցիստներ: րա:

  15. ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ • Բազմախոզաններիդասը բաժանվում է երեք ենթադասերի: • Ազատ շարժվող բազմախոզան օղակավոր որդեր (Errantia), • Նստակյաց բազմախոզան օղակավոր որդեր (Sedentaria), • Միզոստոմիդայիններ(Myzostomida):

  16. ԱԶԱՏ ՇԱՐԺՎՈՂ ԲԱԶՄԱԽՈԶԱՆ ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐ(Errantia) • Այս ենթադասի մեջ են մտնում մեծ քանակությամբ բազմախոզանների տեսակներ, որոնցից շատերը վարում են սողացող կենսակերպ: Այս ենթադասին են պատկանում ներեիդների և սիլլիդների ընտանիքը:

  17. . ՆՍՏԱԿՅԱՑ ԲԱԶՄԱԽՈԶԱՆ ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐ (SEDENTARIA) • Այդ ենթադասը պարունակում է հիմնականում նստակյաց կենսակերպ վարող տեսակներ, որոնք ապրում են հիմնականում խողովակիկների մեջ, որը առաջանում է մաշկի էպիթելյալ բջիջների գործունեության հետևանքով: Սակայն այդ ենթադասին են պատկանում նաև փորող կենսակերպ վարող տեսակներ, որոնցից են օրինակ` (Arenicola): Այս տեսակի ներկայացուցիչները ապրում են ավազի փոսերի մեջ: • Նստակյաց կենսակերպ վարող տեսակների մոտ մարմնի հետերոնոմ կառուցվածքը ավելի լավ է զարգացած: Իսկ պարապոդիաները ավելի թույլ են զարգացած:

  18. ՄԻԶՈՍՏՈՄԱՅԻՆՆԵՐ (Myzostomida) • Այս ենթադասը պարունակում է մակաբույծ կենսակերպ վարող տեսակներ, որոնք ապրում են հիմնականում տարբեր ձկների և ծովային լիլիաների վրա:

  19. ԲԱԶՄԱԽՈԶԱՆ ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐԻ ՊՐԱԿՏԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ • Բազմախոզաններըապրում են մեծ թվով ծովերում, օվկիանոսներում և սնունդ են հանդիսանում բազմաթիվ ծովային կենսակերպ վարող տեսակների համար: Հատկապես մեծ նշանակություն ունեցող թառափանման ձկները սնվում են բացառապես բազմախոզան օղակավոր որդերով և միայն նրանց բացակայության դեպքում թառափանմանները սնվում են փափկամարմիններով, խեցգետնանմաններով և այլ տեսակի օրգանիզմներով: • Փակ Կասպից ծովը, որը հարուստ է հատկապես թառափանմանձկներով ունեցել է բազմախոզան օղակավոր որդերի պակաս և չի կարողացել լավ կերակրել թառափանման ձկներին: Այդ պատճառով վերցրել են բազմախոզան որդերից ներեիսին և փորձել նրան հարմարեցնել Կասպից ծովի կլիմայական պայմաններին: Ներեիսը կայուն է ջրի աղայնության փոփոխությունների նկատմամբ և այդ պատճառով կարողացել է հեշտությամբ հարմարվել Կասպից ծովի ջրերին:

  20. ԷԽԻՈՒՐԻԴՆԵՐ (ECHIURIDA) • Ծովերի հատակներին քարերի և ավազների արանքներում հաճախ նկատվում են այնպիսի կենդանիներ, որոնք տարբերվում են օղակավոր որդերից իրենց արտաքին կառուցվածքով: Նրանց մոտ բացակայվում է մարմնի սեգմենտացիան: Այդ օրգանիզմներին պատկանող ձևերից են Bonellia-ն, Echiurus-ը և մի շարք այլ տեսակներ, որոնց ընդհանուր թիվը հասնում է 150-ի: • Էգ բոնելլիայի մարմինը, որը ապրում է քարերի արանքում, ունի վարունգի տեսք և իր վրա պարունակում է երկար կնճիթ, որը ավարտվելով կիսվում է երկու հատվածի: Կնճիթի երկարությունը կարող է մի քանի անգամ գերազանցել մարմնի երկարությանը: Կնճիթով անցնում է երկար խողովակը, որը պարունակում է թարթիչներ: Կնճիթի հիմքում գտնվում է բերանը: Ջրի հոսանքի հետ կնճիթի խողովակով անցնում են մանր սննդային մասնիկները: Բոնելիայիփորային հատվածի առջևի մասում գտնվում են երկու խոշոր թարթիչները, Իսկ մյուս էխիուրիդների մոտ հետին հատվածում գտնվում է մանր թարթիչների փունջը: Թարթիչների առկայությունը նմանեցնում է նրանց օղակավոր որդերին: • Էխիուրիդները իրենցից ներկայացնում են օղակավոր որդերի մի խումբ, որոնք ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների:

  21. ՍԱԿԱՎԱԽՈԶԱՆ ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐ (OLIGOCHAETA) • Սակավախոզան օղակավոր որդերը կամ օլիգոխետները պարունակում են մեծ թվով օղակավոր որդերի տեսակներ, որոնց թիվը հասնում է 3100-ի: Նրանք առաջացել են բազմախոզաններից, սակայն ունեն էական տարբերություններ: • Օլիգոխետները մեծամասամբ ապրում են հողի վերին շերտերում, ծովի հատակին և հաճախ խրվում են գրունտային ավազների մեջ: Գրեթե բոլոր քաղցրահամ ջրամբարներում կարելի է գտնել Tubifex որդին, երբեմն մեծ քանակություններով: Այս որդը ապրում է գրունտային ավազների մեջ գլխի մասով խրված վիճակում, իսկ մարմնի հետին հատվածով կատարում է տատանողական շարժումներ: • Հողի վերին շերտում բնակվող օլիգոխետներին են պատկանում անձրևորդները, որոնցից են օրինակ սովորական անձրևային որդը (LumbricusTerrestris)-ը: • Սակավախոզանները հիմնականում սնվում են բուսական ծագում ունեցող սննդով:

  22. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ • Սակավախոզանների մարմինը կազմված է մեծ թվով սեգմենտներից: Առջևի հատվածում գտնվում է գլխային բաժինը` պրոստոմիումը, որը իր վրա կրում է ոչ զույգ շոշափուկները: Պրոստոմիումին հաջորդում է առջևի բերանային սեգմենտը կամ պերիստոմիումը, որի ներքևի հատվածում գտնվում է բերանը որին հաջորդում է բազմաթիվ մարմնային սեգմենտները: Նրանց թիվը սովորական տեսակների մոտ տատանվում է 90-300-ի: Բայց կան տեսակներ, որոնք ունեն սեգմենտների թիվը հասնում է 500-600-ի: • Սակավախոզանների մոտ չկան պարապոդիաներ: Սակայն նրանք ունեն ոչ մեծ թվով թարթիչներ: Անձրևորդի մոտ նրանք դասավորված են յուրաքանչյուր հատվածում: Յուրաքանչյուր սեգմենտ իր վրա կրում է 8 թարթիչ: Այս ամենը ցույց է տալիս, որ օլիգոխետների մոտ պարապոդիաները ենթարկվել են ռեդուկցիայի և նրանց փոխարինել են թարթիչները: Պարապոդիաները կարող են խանգարել որդին շարժվելու համար հողի և գրունտի մեջ:

  23. ՄԱՇԿԱՄԿԱՆԱՅԻՆ ՊԱՐԿԸ • Օլիգոխետներիմաշկամկանային պարկը շատ նման է պոլիխետներիմաշկամկանայինպարկին: Սակայն օլիգոխետներիմաշկամկանային պարկը որոշ առանձնահատկություններով տարբերվում է պոլիխետներիմաշկամկանային պարկից: 1) Կողմնային երկայնաձիգ մկանների առկայությունը դորզովենտրալ և վենտրալթարթիչների արանքում, որը կապված է պարապոդիաներիռեդուկցիայի հետ: 2) սեգմենտների արանքում գտնվող Մեջքային անցքերը, որոնց միջոցով իրականացվում է խոռոչային հեղուկի դուրս հանումը արտաքին միջավայր, որի շնորհիվ խոնավանում է որդի մարմինը:

  24. ՄԱՐՄՆԻ ԽՈՌՈՉԸ • Օլիգոխետները ունեն տիպիկ սեգմենտացիայի ենթարկված ցելոմային խոռոչ: Դիսեպիմենտներիպացակայությունը ոչ հաճախ է նկատվում: Մեջքային մեզենտերիումը գրեթե անհետացել է, իսկ փորայինը միացնում է աղիքը փորային արյունատար անոթի և փորային նյարդային շղթայի հետ: Այդ պատճառով ցելոմային հեղուկը կարող է տեղափոխվել մի սեգմենտից դեպի մյուսը:

  25. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ • Անձրևորդը սնվում է հողի մեջ գտնվող նեխվող բույսերի մնացորդներով և տերևների ու բույսերի այլ հատվածներով, որոնք նրանց կողմից օգտագործվում է հողի մեջ թունելներ կառուցելու ժամանակ: Անձրևորդը շարժվում է հողի մեջ հետևյալ կերպ: Նա կլանում է հողը բերանային անցքով և դուրս հանում աղիքի միջոցով, որի շնորհիվ նա կարողանում է խորասուզվել հողի մեջ: Անձրևորդի մոտ առջևի աղիքը կազմված է կոկորդից, կերակրափողից, զոբից և մկանային ստամոքսից: Կերակրափողի մեջ են բացվում մորրենային գեղձերը, որոնց կողմից արտադրված ածխաթթվային կալցիումը չեզոքացնում է թթուներին, որոնցով շատ հարուստ է անձրևորդի սնունդը: Կերակրափողից սնունդը անցնում է զոբի մեջ և կուտակվում այնտեղ որոշակի ժամանակահատվածում: Հետո ոչ մեծ քանակներով անցնում է մկանային ստամոքսի մեջ: Այստեղ իրականացվում է բուսական մնացորդների տրոհումը մանր մասնիկների շնորհիվ գրունտի մասնիկների մեխանիկական ազդեցությամբ: Հետո սնունդը անցնում է աղիքի ամենաերկար հատվածի մեջ` միջին աղիք, որը օլիգոխետների մեծամասնության մոտ մեջքային հատվածում առաջացնում է աղիքի պատի խոշոր ծալք, որին անվանում են տիֆլոզոլ:

  26. ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ • Օլիգոխետների մոտ շնչառության օրգանի հիմնական դերը կատարում է մաշկը: Որի մեջ գտնվում է մազանոթների խիտ ցանցը: Անձրևից հետո ջուրը անցնում է հողի վերին շերտով և այդ ընթացքում զրկվում է իր մեջ լուծված թթվածնից: Այդպիսի ջուրը սպանում է անձրևորդերին: Երբ այդ ջուրը լցվում է թունելների մեջ ստիպում է անձրևորդներին դուրս գալ հողի մակերես: Այստեղից էլ ստացել են իրենց անունը:

  27. ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ • Օլիգոխետները ունեն լավ զարգացած փակ արյունատար համակարգ, որը նման է բազմախոզանների արյունատար համակարգին: Մեջքային արյունատար անոթը կատարում է հիմնական կծկվող օրգանի դերը: Նա միանում է փորի արյունատար անոթի հետ օղակաձև, մետամեր դասավորված արյունատար անոթների շնորհիվ: Առջևի հատվածի օղակաձև անոթները, որոնք շրջապատում են կերակրափողը, ունեն ինքնուրույն կծկվելու հատկություն: Ինչի համար նրանց անվանում են փոքրիկ սրտեր: Օլիգոխետները ունեն խիտ դասավորված մազանոթների ցանց մաշկի մեջ, մետանեֆրիդներում, սեռական գեղձերում և մարմնի այլ հատվածներում:

  28. ԱՐՏԱԹՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ • Օլիգոխետների մոտ արտաթորության օրգանների դերը կատարում են մետանեֆրիդները: Էքսկրետոր պրոցեսներին շատ դեպքերում մասնակցում են նաև հատուկ բջիջները, որոնք ծածկում են միջին աղիքը արտաքինից: Այդ բջիջները ձևափոխված էպիթելային բջիջներ են, որոնք իրենց մեջ կուտակում են էքսկրետները: Հետո այդ բջիջները ընկնում են խոռոչային հեղուկի մեջ և անցնում դեպի արտաքին միջավայր մետանեֆրիդային ձագարի միջոցով:

  29. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ և ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԸ • Օլիգոխետներըունեն զույգ ենթակլանային նյարդային հանգույցներ, որոնց նաև անվանում են գլխուղեղ: Շուրջկլանայինկոնյուկտիվների միջոցով այն միանում է շուրջկլանային նյարդային հանգույցի հետ, որից էլ սկսվում է փորային նյարդային շղթան: Պալպերի, շոշափուկների և զգայարանների թույլ զարգացվածության պատճառով օլիգոխետների մոտ թույլ է զարգացած գլխուղեղը: Անձրևորդի մոտ գլխուղեղը գտնվում է երրորդ սեգմենտում: • Օլիգոխետների զգայարանները ավելի թույլ են զարգացած քան պոլիխետների մոտ: Դա բացատրվում է նրանով, որ նրանք ապրում են հողի և ջրամբարների գրունտային ավազների մեջ: Նրանց մոտ լավ զարգացած է մաշկային զգացողությունը: Հայտնի է, որ անձրևորդերը չնայած չունեն աչքեր, սակայն նրանց մոտ լավ զարգացած է լույսի նկատմամբ զգայունությունը: Լույսի ընկալումը իրականացվում է լուսազգայուն ռետինալային բջիջների կողմից, որոնք դասավորված են հիմնականում մարմնի առջևի հատվածներում: Որոշ ջրային օլիգոխետներ ունեն աչքեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ անձրևորդը ընկալում է հոտերը:

  30. ՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ • Բազմախոզաններիհետ համեմատած օլիգոխետներըհերմաֆրոդիտներ են: Նրանց սեռական օրգանները ունեն շատ բարդ կառուցվածք: Անձրևորդի սեռական օրգանները դասավորված են 9-15- րդսեգմենտների հատվածներում: Արական սեռական օրգանները կազմված են երկու զույգ փոքրիկ սերմնարաններից, որոնք գտնվում են զույգերով 10-11-րդ սեգմենտներում: Այստեղ յուրաքանչյուր սերմնարանի շուրջ գտնվում է մեկ սերմնատար խողովակը: Այդ խողովակները ուղղված են դեպի հետ և միանում են ընդհանուր սերմնածորանների հետ, որոնք բացվում են երկու կողմից դեպի դուրս 15-րդ սեգմենտում: Սերմնարանին և սերմնային խողովակին շրջապատում է խոշոր սերմնային բշտերը: Նրանք երեք զույգ են և դասավորված են 9,10, և 12-րդ սեգմենտներում: Ոչ լավ հասունացած սերմնաբջիջներըսերմնարաններից անցնում են սերմնաբշտերի մեջ և ավարտում իրենց հասունացումը այնտեղ: Սերմնաբջիջները այնտեղ են մնում մինչև որդի բազմացման շրջանի սկզբը: Այնուհետև բազմացման ընթացքում նրանք դուրս են գալիս շնորհիվ ձագարի և սերմնատարխողավակի դեպի դուրս:

  31. Իգական սեռական օրգանները կազմված են զույգ ոչ մեծ ձվարաններից, որոնք տեղավորված են 13-րդ սեգմենտում: Այդ սեգմենտից են սկսվում իգական ձվաբջիջները տեղափոխող ձագարի սկիզբը, որը ավարտվում է սեռական անցքով հարևան 14-րդ սեգմենտում: Բացի այդ ամենը իգական սեռական ապարատին է պատկանում նաև երկու զույգ պարկիկները, որը իրենից ներկայացնում է էկտոդերմալ ծածկույթների խոռոչ: Այն գտնվում է փորային հատվածի վրա 9-10-սեգմենտներում: Դրանք սերմընդունիչներն են, որոնց մեջ են լցվում սպերմատոզոիդներըբեղմնավորման ժամանակ:

  32. ԲԱԶՄԱՑՈՒՄԸ և ԶԱՐԳԱՑՈՒՄԸ • Սեռահասուն որդերի միջևբեղմնավորումը իրականացվում է հետևյալ կերպ: Երկու որդեր իրար հպվում են առջևի հատվածներով այնպես, որ մեկ որդի գոտին հպվում է մյուս որդի սերմընդունիչների հետ, որոնք տեղավորված են 9-10-սեգմենտներում: Այդ ժամանակ գոտին արտազատում է լորձնանման արտազատուկ, որը չորանում է առաջացնելով յուրաքանչյուր որդի գոտու միջև միացման խողովակներ: Երկու որդերը արական սեռական օրգաններից արտազատում են սպերմատոզոիդները: Միացման խողովակների միջոցով սպերմատոզոիդները սահելով անցնում են մյուս որդի սերմընդունիչի մեջ: Փոխարինելով սպերմատոզոիդներըորդերը հեռանում են իրարից: Այնուհետև նրանք ազատվում են միացման խողովակներից: Հետագայում յուրաքանչյուր որդի մոտ առաջանում է նոր լորձնային գոտիկ, որը իր մեջ պարունակում է ապագա թրթուրին:

  33. ՌԵԳԵՆԵՐԱՑԻԱՆ • Հասկանալի է, որ արխիտոմիայիձևով բազմացման ժամանակ բազմացումը իրականացվում է մարմնի բացակայող հատվածների ռեգեներացիայի ժամանակ: Օլիգոխետների մեծամասնությունը ունի լավ զարգացած ռեգեներացիոն հատկություններ: Հատկապես անսեռ բազմացող տեսակների մոտ այն ավելի լավ է արտահայտված: Որոշ օլիգոխետներ կարող են ռեգեներացիայի միջոցով վերականգնել իրենց ամբողջ մարմինը:

  34. ՊՐԱԿՏԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ • Սակավախոզաններըշատ լավ տարածված են երկրի վրա: Կան մոտավորապես 3400 տեսակ: Նրանց մեծ մասը ապրում է հողի վերին շերտում: Շատ են նաև քաղցրահամ ջրերում բնակվող սակավախոզան օղակավոր որդերի թիվը: • Հողի վերին շերտերում բնակվող օլիգոխետները իրենցից ներկայացնում են մի խումբ, որը իր մեջ պարունակում է բազմաթիվ տեսակներ: Բացի այդ տարբեր տեսակի հողերում բնակվում են տարբեր տեսակի օղակավոր որդեր: • Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում հողի վերին շերտում բնակվող օլիգոխետներից լայն տարածված են սակավախոզանների երկու ընտանիքների ներկայացուցիչները: Դրանք են Enchytraeidae և Lumbricidae: Բացի այդ վերջին ընտանիքում պարունակվում են 50-ից ավելի տեսակներ:

  35. Հողի վերին բերրի շերտում բնակվող օլիգոխետների մեջ կան նաև հսկաներ, որոնցից են Megascolidesaustralis, որը ապրում է Ավստրալիայում և ունի երկու մետր երկարություն: • Սակավախոզանների մեծամասնությունը անխոսք օգտակար կենդանիներ են: Կլանելով և աղիքով ջրի տակ գտնվող հողի շերտը անցկացնելով սակավախոզանները ապահովում են ջրամբարի գրունտի հատկությունները: Նրանք մաքրում են ջրամբարները բույսերի նեխվող մնացորդներից: • Հողի մաքրման համար հատկապես արժեքավոր է անձրևորդը: Նրանք հողի մեջ անցքեր բացելով ապահովում են թթվածնի և ջրի անարգել մուտքը հողի մեջ, Ինչի շնորհիվ հողում կարողանում են գոյատևել արմատային համակարգի օրգանները: բացի այդ անձրևորդը փխրեցնում է հողը: Նրանք հողի խոր հատվածներից բարձրացնում են հողը դեպի մակերես և դրանով ապահովում հողի թարմացումը: Չարլզ Դարվինը, որը ուսումնասիրել է անձրևորդներին ասել է, որ մեկ տարվա ընթացքում մեկ մետր քառակուսու վրա անձրևորդների կողմից հողի մակերես է դուրս հանվել 4 կգ չոր հող:

  36. . ԾԾՈՂ ՈՐԴԵՐ (HIRUDINEA) • Ծծող որդերը իրենցից ներկայացնում են օղակավոր որդերի մի յուրահատուկ խումբ, որը իր մեջ պարունակում է մոտավորապես 300 տեսակներ, որոնց կառուցվածքը ենթարկվել է խիստ փոփոխությունների կախված այն հանգամանքից, որ նրանք ունեն մակաբույցկենսակերպ: • Ծծող որդերի մեծամասնությունը քաղցրահամ ջրերի ներկայացուցիչներ են: Նրանցից որոշները վարում են ցամաքաջրայինկենսակերպ և կարող են որոշակի ժամանակահատվածում գտնվել ջրից դուրս բայց խոնավ պայմաններում: Նրանցից շատ քչերն են բնակվում ծովերում: Դրանք այն ծծող որդերն են, որոնք բնակվում են ձկների վրա` խմելով նրանց արյունը: Հարավ-Արևելյան Ասիայի, Ավստրալիայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի խոնավ տրոպիկական անտառներում բնակվում են արյուն ծծող օղակավոր որդերը: Ծծող որդերի մեծամասնությունը ամրանում է զոհի մարմնին և սկսում նրանից խմել արյունը: Նրանցից որոշները անցել են ժամանակավոր մակաբուծությունից դեպի մշտական մակաբուծության:

  37. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ • Մարմնի առջևի հատվածում գտնվում է մկանային առջևիծծիչը, որի կենտրոնում գտնվում է բերանային անցքը: Հետին հատվածում գտնվում է հետին ավելի լավ զարգացած ծծիչը, որի մեջքային հատվածում գտնվում է անալ անցքը: • Ծծող որդերի վրա չկան պարապոդիաներ, թարթիչներ և այլ գոյացություններ: Թարթիչները մնացել են միայն կառուցվածքային առումով ավելի պարզ տեսակի մոտ, որի անունն է թարթիչավոր ծծող որդեր: Նրա մոտ առջևի հինգ սեգմենտների վրա կան չորս զույգ թարթիչներ: • :

  38. Ծծող որդերը լավ շարժվող, լողացող և սողացող կենդանիներ են: Սկզբից նրանք ամրանում են հետին ծծիչով զոհի մարմնին և ձգում իրենց մարմինը դեպի հետին ծծիչը: Այնուհետև մարմինը հենվելով հետին ծծիչի վրա շարժվում է դեպի առաջ և միանում առջևի ծծիչով զոհի մարմնին: Դրանից հետո պոկվում է հետին ծծիչը և մարմինը շարխվում է դեպի առջևիծծիչը: Հետո ծծող որդը կրկին ամրանում է հետին ծծիչով և կատարում քայլային շարժումներ: Ծծող որդերը շարժվում են շնորհիվ մարմնի տատանողական շարժումների

  39. ՄԱՇԿԱՄԿԱՆԱՅԻՆ ՊԱՐԿԸ • Ծծող որդերի մաշկամկանային պարկը կազմված է միաշերտ էպիթելից, որը առաջացնում է խիտ թաղանթային կուտիկուլա և ուժեղ զարգացած մկանային համակարգ: Ծծող որդերի մաշկը հարուստ է գեղձային բջիջներով, որոնք արտազատում են լորձ: Մաշկի մեջ են գտնվում լակունարայինմազանոթները: Էպիթելի տակ դասավորված են բազմաթիվ գունային բջիջները, որը առաջացնում է ծծող որդերի ինքնանման գունավորումը: • Ծծող որդերի և տափակ որդերի միջև կան ընդհանուր հատկանիշներ, որոնք կապված են եռաշերտ մաշկամկանային շերտի հետ: Լավ զարգացած են նաև դորզովենտրալ մկանները, որոնք չեն մտնում մաշկամկանային համակարգի կազմի մեջ:

  40. ՄԱՇԿԱՄԿԱՆԱՅԻՆ ՊԱՐԿԸ • Ծծող որդերի մաշկամկանային պարկը կազմված է միաշերտ էպիթելից, որը առաջացնում է խիտ թաղանթային կուտիկուլա և ուժեղ զարգացած մկանային համակարգ: Ծծող որդերի մաշկը հարուստ է գեղձային բջիջներով, որոնք արտազատում են լորձ: Մաշկի մեջ են գտնվում լակունարայինմազանոթները: Էպիթելի տակ դասավորված են բազմաթիվ գունային բջիջները, որը առաջացնում է ծծող որդերի ինքնանման գունավորումը: • Ծծող որդերի և տափակ որդերի միջև կան ընդհանուր հատկանիշներ, որոնք կապված են եռաշերտ մաշկամկանային շերտի հետ: Լավ զարգացած են նաև դորզովենտրալ մկանները, որոնք չեն մտնում մաշկամկանային համակարգի կազմի մեջ:

  41. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ • Բերանը տեղավորված է առջևիծծիչի հատակին: Այն տանում է դեպի մարսողական համակարգի առջևի բաժին, որը կազմված է էկտոդերմից: Մարսողական համակարգի առջևի բաժինը կազմված է բերանի խոռոչից և մկանային կոկորդից: Բերանի խոռոչի և կոկորդի կառուցվածքը տարբեր է կնճիթավոր և ժանիքավոր ծծող որդերի մոտ: • Կնճիթանման ծծող որդերի մոտ բերանի խոռոչը հետաճելով պարուրում է կոկորդը: Ուժեղ մկանային համակարգ ունեցող կոկորդը վերածվում է կնճիթի, որը երկարանում և կարճանում է հատուկ մկանների ազդեցության տակ: Կնճիթը մտնում է որոշ կենդանիների բարակ ծածկույթների մեջ և ծծում արյունը: • Ժանիքավոր ծծող որդերի մոտ բերանի խոռոչում գտնվում է երեք երկայնաձիգ մկանային խողովակներ, որոնք ուղղված են մեկը մյուսին իրենց փորիչներով: Մկանային խողովակիկները պատված են խիտինով, որոնց ծայրերին գտնվում է սուր ատամիկները: Այդ ատամիկների շնորհիվ ծծող որդերը ճղում են կենդանիների և մարդկանց մաշկային ծածկույթները:

  42. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ և ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԸ • Ծծող որդերի զգայարանները ներկայացված են զգայուն բշտիկներով, կամ բաժականման օրգաններով: Յուրաքանչյուր այդպիսի օրգան կազմված է բջիջների խմբից, որոնք գտնվում են էպիթելի տակ: Զգայուն բջիջների արտաքին հատվածում ձևավորվում է զգայուն մազիկը: Զգայուն բջիջների ներքին կողմերին մոտենում են փորի նյարդային շղթայի նյարդաթելերը: Բաժականման օրգաններից որոշները իրականացնում են քիմիական զգայության օրգանների ֆունկցիաները, իսկ մյուսները շոշափական և այլն: Ծծող որդերի աչքերը ունեն բաժականման բջիջների կառուցվածք: Նրանք կարող են լինել մի քանի զույգերով: Աչքերը կազմված են բշտանման լուսազգայուն բջիջներից, որը պարունակում է մեծ վակուոլ իր ներսում: Աչքերը շրջապատված են մուգ պիգմենտներով:

  43. ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ • Ծծող որդերի դասը բաժանվում է երեք կարգի: • Թարթչավործծողորդեր (Acanthobdellida), • Կնճիթավործծողորդեր(Rhynchobdellia), • Ժանիքավործծողորդեր(Gnathobdellida):

  44. ԹԱՐԹՉԱՎՈՐ ԾԾՈՂ ՈՐԴԵՐ (ACANTHOBDELLIDA) • Այս խմբին պատկանում է միայն մեկ տեսակ թարթիչավոր ծծող որդը (Acanthobdellidapeledina), որը մակաբուծում է ձկների վրա: Այն հանդիպվում է Ֆինլանդիայի ծովերում և Ենիսեյ գետում: Մարմինը ունի պարզ կառուցվածք: Մարմնի առջևի հինգ սեգմենտների վրա կրում է չորս զույգ սուր թարթիչներ: Առջևիծծիչը բացակայում է: Պահպանվել է միայն հետին ծծիչը: Պարենխիման թույլ է զարգացած, ունի ցելոմային խոռոչ և արյունատար համակարգ:

  45. ԴԱՍ 2. ԿՆՃԻԹԱՎՈՐ ԾԾՈՂ ՈՐԴԵՐ (RHYNCHOBDELLIDA) • Այս դասը բնութագրվում է կոկորդի առկայությամբ, որը վերածվել է կնճիթի: Նրան է պատկանում ձկների էկտոպարազիտ ծծող օղակավոր որդերը: Ձկների մոտ մակաբուծող սովորական ձկան ծծող որդը (Piscicolageometra) հանդիպվում է բազմաթիվ ձկների մոտ: Կնճիթավոր ծծող որդի համար սնունդ են հանդիսանում քաղցրահամ ջրերում բնակվող փափկամարմինների տարբեր տեսակները: • Կնճիթավոր ծծող որդերը ունեն սերնդի նկատմամբ բարձր խնամք: Ծծող որդը դնում է ձվերը, որոնք ամրանում են նրա մարմնի փորային հատվածին: Այդ ժամանակ որդը դառնում է թերշարժունակ: Նա իր հետին ծծիչի միջոցով ամրանում է հատակին կամ բույսերին և կատարում տատանողական շարժումներ: Երբ ձվերից դուրս են գալիս թրթուրները, նրանք շարունակում են ամրանալ մոր մարմնի փորային հատվածին:

  46. ԺԱՆԻՔԱՎՈՐ ԾԾՈՂ ՈՐԴԵՐ (GNATHOBDELLIDA) • ԺԱՆԻՔԱՎՈՐ ԾԾՈՂ ՈՐԴԵՐ (GNATHOBDELLIDA) • Ժանքավոր ծծող որդերի մեծամասնության մոտ բերանի խոռոչում գտնվում են ժանիքներ: • Բացի բժշկական ծծող որդից այս դասին է պատկանում նաև (Naemopissanguisuga) տեսակի ծծող որդը, որը չունի լավ զարգացած ժանիքներ, որի պատճառով չի կարողանում ծակել մարդկանց և կենդանիների մաշկը: Սակայն նա սնվում է որդերով, փափկամարմիններով և այլ անողնաշարներով: Որոշ ժանիքավոր ծծող որդեր, որոնք ապրում են երկրի հարավային մասերում հիմնականում մարդկանց մակաբույծներ են: Օրինակ` (Limnatis) ցեղի ծծող որդերից մեկը L. Turkestanica –ն հանդիպում է Միջին Ասիայում: Ջրամբարից չեռացրած ջուր խմելիս նա կարող է անցնել մարդու ըմպան և այնտեղից սնվել արյունով` ծակելով ըմպանի պատը: Նա կարող է առաջացնել արյունահոսություն: Շրի Լանկայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի ջունգլիներում ապրում է Haemadipsa ցեղի ցամաքաբնակ ծծող որդը: Նրանք թաքնվում են խոնավ տեղերում, խոտի մեջ և տերևների արանքում ու հարձակվում են կենդանիների, մարդկանց վրա` առաջացնելով ցավոտ խայթոցներ:

More Related