1 / 69

ՏՈԿՈՍՆԵՐ

ՏՈԿՈՍՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ. ՏՈԿՈՍՆԵՐ. ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՖՀՔՖԿՎ-Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժին. Այսօր միասին ուսումնասիրելու ենք մի կարևոր թեմա, որը վերաբերում է «տոկոսներ»-ին:.

jiro
Download Presentation

ՏՈԿՈՍՆԵՐ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ՏՈԿՈՍՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՖՀՔՖԿՎ-Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժին

  2. Այսօր միասին ուսումնասիրելու ենք մի կարևոր թեմա, որը վերաբերում է «տոկոսներ»-ին: Ինչպե՞ս են օգտագործում տոկոսները (%) ֆինանսական հաշվարկներ կատարելիս: Ինչպե՞ս ճշգրիտ հաշվարկել տոկոսային տատանումները (բարձրացումներն ու իջեցումները): ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  3. Գիտես Անի, երեկ երեկոյան մեր տանը խոսում էին հայրիկիս աշխատավարձի մասին, ճիշտն ասած լավ չհասկացա: Մի քանի ամիս առաջ այն բարձրացել էր 20%-ով, հիմա էլ նվազեցրել են 20%-ով: Արդյոք դա չի նշանակում, որ աշխատավարձը մնացել է անփոփոխ սկզբնականի համեմատ: ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  4. Ես հաստատ չգիտեմ Արմեն, կուզե՞ս ուսուցչուհուն հարցնենք: ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  5. Տոկոսային տատանումների (բարձրացումներ ու իջեցումներ) հաշվարկ: Կարող եմ բացատրել օրինակով. * Ենթադրենք` հայրիկիդ աշխատավարձը 45 000 դրամ է: 20%-ով բարձրացնելու դեպքում այն դարձել է. 45 000 + 45 000*0.20 = 54 000 դրամ Սկզբնական աշխատավարձ 20 %= 20/100 բարձրացում, ավելացում ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  6. Տոկոսային տատանումների (բարձրացումներ ու իջեցումներ) հաշվարկ: *Իսկ այնուհետև, երբ նոր աշխատավարձը նվազեցրել են 20%-ով, այն դարձել է. 54 000 – 54 000 * 0.20 = 43 200 դրամ նվազեցում 20 %= 20/100 ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  7. Տոկոսային տատանումների (բարձրացումներ ու իջեցումներ) հաշվարկ: Այսպիսով, 45 000 դրամը` նրա սկզբնական աշխատավարձը, ավելի շատ էր, քան փոփոխություններից հետո ստացված աշխատավարձը` 43 200 դրամ: 45 000 + (45 000*0.2)-(54 000*0.2) ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  8. Դա նշանակում է, որ հայրիկիս աշխատավարձը պակասել է 1800 դրամով: 45 000 – 43 200 = 1800 Սկզբնական աշխատավարձը Տոկոսային տատանումներից հետո ստացված աշխատավարձը ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  9. Եկամտահարկի հաշվարկը. ԳՈՅԱՑԱԾ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԳՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵ….ՈՐՊԵՍԶԻ ՊԱՊԻԿՆԵՐԻՆ և ՏԱՏԻԿՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵՆ ԻՐԵՆՑ ԹՈՇԱԿՆԵՐԸ, ՎՃԱՐԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ • Աշխատավարձը որպես եկամուտ ենթակա է հարկման: Այդ հարկատեսակը կոչվում է եկամտահարկ: Աշխատավարձի դեպքում եկամտահարկի դրույքաչափերը հետևյալն են. մինչև 80 000 դրամ` հարկվող եկամտի 10% 80 000 դրամից ավելի` 8 000 դրամ գումարած 80 000 դրամը գերազանցող գումարի 20%-ը • Մինչև վերոնշյալ հաշվարկները կատարելը եկամուտը (աշխատավարձը) նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով (ներկա պահին Հայաստանում այն 30 000 դրամ է): • Այսպես, Անիի հայրիկի ամսական աշխատավարձը (եկամուտը) կազմում է 250 000: Եկամտահարկ վճարելուց հետո, որքա՞ն կկազմի նրա աշխատավարձի չափը: ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  10. Եկամտահարկի հաշվարկը. Նախ, 250 000 դրամից նվազեցնում ենք 30 000 դրամը: Ստանում ենք 250 000 - 30 000=220 000 դրամ Քանի որ 220 000 դրամը գերազանցում է 80 000 դրամը, ուստի հաշվարկը կատարվում է հետևյալ ձևով` - 8 000 դրամին գումարում ենք 80 000 դրամը գերազանցող գումարի 20%-ը, - 8 000 + (220 000-80 000)*0.2=8 000+140 000*0.2=36 000 դրամ - հետևաբար Անիի հայրիկը կստանա 250 000 – 36 000=214 000 դրամ աշխատավարձ: ԻՍԿ 36 000 ԴՐԱՄԸ ԿԳՆԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  11. ?% ?% Հայաստանի Հանրապետության կանխիկ դրամաշրջանառությունը արտահայտվում է շրջանառության մեջ գտնվող թղթադրամի և մետաղադրամի միջոցով: Քանակական հաշվարկով թղթադրամը մետաղադրամից ավելի քիչ է: Թղթադրամները 64.5 մլն հատ են, իսկ թղթադրամները և մետաղադրամները միասին կազմում են 152.8 մլն հատ: Արտահայտեք թղթադրամի և մետաղադրամի քանակությունները տոկոսներով: ä³ï³ëË³Ý ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  12. Կանխիկի դրամաշրջանառություն Նշանակում է տնտեսության մեջ գտնվող կանխիկ դրամի շրջանառությունը, շարժը: ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԲԱՆԿԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  13. Գիտես Անի, հեռուստացույցով գովազդում էին, որ «Ա» բանկը հատուկ երեխաների համար ավանդ է ներգրավում 9 % տարեկան պարզ տոկոսադրույքով: Այդ գումարը երեխային հասանելի կլինի 18 տարին լրանալուն պես: Գիտեմ Արմեն, իմ հայրիկը նույնպես իմ անունով ավանդ է դրել բանկում: Ես հիմա 11 տարեկան եմ, 7 տարի հետո այն կկարողանամ վերցնել: ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  14. Արի միասին հաշվենք, թե ո՞րքան գումար կկազմի հայրիկիս ներդրած ավանդը` 400 000 դրամը, 7 տարի հետո: Իսկ գիտես Անի, թե ի՞նչ է տոկոսադրույքը, և ի՞նչպես են այն հաշվում: ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  15. Չէ չգիտեմ Արմեն, միգուցե ուսուցչուհուն հարցնենք: Շատ լավ միտք է Անի… ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  16. Տոկոսադրույքը օգնում է որոշել փողի օգտագործման գինը շուկայում… Ավելի լավ հասկանալու համար եկեք միասին նայենք տոկոսադրույքի հիման վրա ստացվող տոկոսագումարների հաշվարկման օրինակը… ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  17. Տիկին Առաքելյանը ամսական ստանում է 150 000 դրամ: Նա որոշել է ամեն ամիս խնայել իր աշխատավարձի 50%-ը, որպեսզի ամռանը 7 օրով գնա Սևանա լիճ հանգստանալու: Նա հաշվարկել է, որ այդ ամենի համար նրան պետք է 375 000 դրամ: Քանի՞ ամիս նա պետք է խնայի, որպեսզի Տիկին Առաքելյանը կարողանա իրականացնել իր կողմից պլանավորած հանգիստը: ՊԱՏԱՍԽԱՆ ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  18. Գարնանային հատուկ առաջարկ Մինչև 10 000 դրամ արժեք ունեցող իրերի համար` 15 % զեղչ 25 000 դրամ և ավելի արժեք ունեցող իրերի համար` 45 % զեղչ 10 000-25 000 դրամ արժեք ունեցող իրերի համար` 25 % զեղչ 10 500 դրամ 25 500 դրամ 10 000 դրամ 5 000 դրամ 3 500 դրամ 8 000 դրամ 3 000 դրամ ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  19. ՀԱՇՎԻՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶԵՂՉԵՐՈՎ: ՀՈՒՇՈՒՄ Ենթադրենք ապրանքի գինը 20 000 դրամ է, գործում է 20% զեղչ` 20 000 - 20 000*20/100 = 16 000 ¹ñ³Ù Զեղչված գումար ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  20. ԸՆՏՐԻՐ ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ 1. Եթե ստանում եք տարեկան 500 000 դրամ աշխատավարձ, ի՞նչ կընտրեք մեկ անգամ բարձրացում 20%-ով »ñÏու անգամ բարձրացում 10%-ով ա բ գ տարբերություն չկա, երկուսի դեպքում էլ նույն արժեքը կստացվի ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  21. ԸՆՏՐԻՐ ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ 2.Եթե տարեկան 100 000 դրամ աշխատավարձ եք ստանում, և առաջիկա 5 տարում այն չի փոփոխվելու, կնախընտրեիք, որ այն ներկա պահին բարձրանար 20%-ով այն ներկա պահին բարձրանար 10%-ով և հաջորդ տարում նույնպես բարձրանար 10%-ով: ա բ գ տարբերություն չկա, երկուսի դեպքում էլ նույն արժեքը կստացվի ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  22. ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  23. Սույն բաժնում ներկայացնում ենք Ձեզ արժույթների և փոխարժեքների մասին տեղեկություններ, որոնց միջոցով Դուք կտեղեկանաք տարբեր երկրների արժույթների մասին, կտեսնեք այդ երկրներում օգտագործվող փողերի պատկերները, ինչպես նաև կիրառական խնդիրների միջոցով պատկերացում կկազմեք փոխարժեքի և փողի փոխանակման մասին, որը կօգնի Ձեզ ավելի իրազեկված լինել արժույթների և փոխարժեքների մասին: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  24. ՌՈՒԲԼԻ ԵՎՐՈ ԼԱՐԻ ՅԵՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐ ԴՐԱՄ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  25. ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԸ: ԱՐԺՈՒՅԹԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՓՈՂԻ ՄԻԱՎՈՐՆ Է: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԸ ՀՀ ԴՐԱՄՆ Է: ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՉՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹ: Օրինակ AMD-armenian dram-հայկական դրամ, USD-united states dollar-ամերիկյան դոլար և այլն: ԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԿՈԴԵՐ: ԴՐԱՆՔ ԵՌԱՏԱՌ ԵՆ. ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՌԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ԻՍԿ ԵՐՐՈՐԴ ՏԱՌԸ` ԱՐԺՈՒՅԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ Մետաղադրամ Թղթադրամ Դրամի նշանը ԼՈՒՄԱ ԴՐԱՄ AMD ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  27. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՊԵԿ ՌՈՒԲԼԻ RUB ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  28. ՎՐԱՍՏԱՆ ՏԵՏՐԻ ԼԱՐԻ GEL ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  29. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ՑԵՆՏ ԴՈԼԱՐ USD ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  30. ԵՎՐՈՊԱ ՑԵՆՏ ԵՎՐՈ EUR ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  31. ՇՎԵՅՑԱՐԻԱ ՍԱՆՏԻՄ ՖՐԱՆԿ CHF ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  32. Մեծ Բրիտանիա ՊԵՆՆԻ ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳ GBP ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  33. ՃԱՊՈՆԻԱ ՍԵՆ ԻԵՆ JPY ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  34. ԲՈՒԼՂԱՐԻԱ ՍՏՈՏԻՆԿԱ ԼԵՎ BGM ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  35. ՄԵՔՍԻԿԱ ՑԵՆՏԱՎՈ ՊԵԶՈ MXM ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  36. ԿԱՆԱԴԱ ՑԵՆՏ Կանադական ԴՈԼԱՐ CAD ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  37. ՓՈՂԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ՄԻՇՏ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ: ԴԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿԻՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ, ԻՍԿ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՐԺՈՒՅԹԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ: ԴՐԱ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ (բանկեր, փոխանակման կետեր և այլն) ՓՈԽԱՆԱԿԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐԺՈՒՅԹԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՐԺՈՒՅԹԻ ՀԵՏ: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  38. ԻՆՉՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ, ՈՐՏԵՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ՓՈՂԻ ՄԻՋՈՑՈՎ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԱՐԺՈՒՅԹՆԵՐ ՓՈԽԱՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ: Օրինակ, եթե ասում ենք, որ 1 USD=385 AMD, սա նշանակում է, որ 1 ամերիկյան դոլարը փոխանակվում է 385 դրամով: ԱՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎ ՄԻԱՎՈՐ ԱՐԺՈՒՅԹԸ ՓՈԽԱՆԱԿՎՈՒՄ Է ԱՅԼ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԿՈՉՎՈՒՄ Է ԱՐԺՈՒՅԹԻ ԳԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԱՅԼ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԿԱՄ ՓՈԽԱՐԺԵՔ: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  39. ՓՈԽԱՐԺԵՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ- սա ցույց է տալիս, թե տվյալ երկրի Կենտրոնական բանկերը ինչպիսի միջամտություն են ցուցաբերում արժութային շուկայում փոխարժեքի ձևավորման վրա ազդելու նպատակով: Արժույթները կարող են միաժամանակ արժևորվել որոշ արժույթների նկատմամբ և արժեզրկվել այլ արժույթների նկատմամբ, ընդ որում տարբեր չափերով: ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՏԱՏԱՆՎՈՒՄ ԵՆ: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  40. ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  41. Հիմա որքա՞ն դրամ կտան ինձ, եթե տատիկիս նվիրած 50 դոլարը փոխանակեմ դրամի: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  42. Եթե դու ցանկանում ես քո ունեցած դոլարը վերածել դրամի, ապա պետք է նայես USD/AMD առքի գինը, քանի որ դու բանկին կամ փոխանակման կետին վաճառում ես դոլար, իսկ այն հանդես է գալիս որպես դոլարի գնորդ: Այսինքն, մեկ դոլարը արժե 307 դրամ: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  43. Ճիշտ այդպես Անի՛, մինչև փոխանակելը արի՛ միասին հաշվենք, թե ի՞նչքան դրամ են մեզ տալու 50 դոլարի դիմաց: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  44. 50 * 307 = 15 350 դրամ 50 դոլարի արժեքը դրամով Փոխանակվող դոլարը 1 դոլարի արժեքը դրամով ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  45. ՀՈՒՇՈՒՄ Դու պետք է դիտարկեսGBP/AMD տողը: Իսկ եթե ցանկանաս այն փոխանակել ևս մեկ անգամ, բայց արդեն Ֆունտ ստեռլինգով, որքա՞ն Ֆունտ ստեռլինգ կունենաս: ա 24 Ֆունտ ստեռլինգ 35 պեննի բ 630 Ֆունտ ստեռլինգ գ 35 Ֆունտ ստեռլինգ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  46. Ո՞րքան ռուբլի արժե 1800 դրամը: ա 150 ռուբլի բ 136 ռուբլի 36 կոպեկ գ 1800 ռուբլի ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  47. 1. Որքա՞ն դոլար արժե 500 եվրոն: 2. Որքա՞ն եվրո արժե 10 600 ռուբլին: 3. Որքա՞ն Ֆունտ ստեռլինգ արժե 350 եվրոն: 4. Որքա՞ն ռուբլի արժե 150 դոլարը: 5. Որքա՞ն դոլար արժե 5400 ռուբլին: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  48. ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՆԱԽՈՐԴ ԷՋԻ ՀԱՐՑԵՐԻՆ, ԱՅՑԵԼԻՐ ՄԵՐ ԿԱՅՔ www.abcfinance.am ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՒՂԱՐԿԻՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԴ ՄԵԶ ԵՎ ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆԱԿՆԿԱԼ: ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ ՏՈԿՈՍՆԵՐ

  49. ՎԵՐՋìºðæ ՏՈԿՈՍՆԵՐ ԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔ

  50. ՔԱՅԼ 1.150 000 *0.5= 75 000 դրամ ՔԱՅԼ 2.375 000 / 75 000= 5 ամիս ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

More Related