150 likes | 335 Views
Աննա Մկրտչյան 7-3 դաս պատմության հարցեր`Ճապոնիա. Ճապոնիա. 1 .Աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները.
E N D
Աննա Մկրտչյան 7-3 դասպատմության հարցեր`Ճապոնիա
1.Աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները • Ճապոնական կղզիների աղեղը տարածվում է հյուսիսից հարավ՝ ավելի քան 3,5 հզ. կմ երկարությամբ, զբաղեցնում է 4 խոշոր (Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու) և գրեթե 4 հզ. մանր կղզիներ: Ճապոնական կղզիների ողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվում է լեռնակազմությունը: Ամենաբարձրը Ֆուձիյամա (3776 մ) գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է: Ի դեպ՝ Ֆուձիյաման արտաքին գծագրությամբ շատ նման է Մասիսին: Ճապոնիայում այսօր էլ շատ են գործող հրաբուխները և հաճախակի են ուժեղ ու նույնիսկ կործանարար երկրաշարժերը:
2.Խորհրդանիշները Երջանկության խորհրդանիշ դրոշը Կայսերական կնիքը
Дайкокутэн大黒天- Աստվածը` սևամպերի
Սրանցվրահաճախպատկերումէիննշաններ福«հաջողություն»鬼«դև»Սրանցվրահաճախպատկերումէիննշաններ福«հաջողություն»鬼«դև»
3. Պետական կարգը • Պետական կարգը`միապետություն
4. լեզուն • Պետական լեզուն` ճապոներեն:
5.կրոնը • Ճապոնացիների կրոնը`Բուդիզմ, սինտոիզմ:
6. Ճապոնիան միջնադարում • Ճապոնիայի պատմությունը սկիզբ է առնում դեռևս մ.թ.ա. 11000—300 թթ։ Այդ մասին վկայում են տեղի հին հուշակոթողները։ • 1603 թվականին Սյոգունատա Տոկուգավայի կողմից սկիզբ է դրվում Ճապոնիայի աշխարհից մեկուսացմանը, սկսված եվրոպացիների առևտրական և մշակությաին շփումների համար։ XVII—XIX դարերի ընթացքում Ճապոնիան ապրում է կայունացման և մշակութային զգալի աճ:
7.Ճապոնական կենցաղի առանձնահատկությունները
8.Հայերը Ճապոնիայում • Հայերը Ճապոնիա են եկել 19-րդ դարի 2-րդ կեսից: Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունները: Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ: Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը 1920 թ-ին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում: Նա Հայ դատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլիալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին: Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 50-60 հայ: Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը` հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար:
Հետաքրքիր • Չափազանց բարդ ու հետաքրքրական է ճապոնական գիրը: Նրա հիմքում ընկած են VI-VIII դարերում չինացիներից փոխառված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները: Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ 2 հզ. նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը 10 հզ-ից ավելի է: Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը: Միաժամանակ Ճապոնիայում գոյություն ունի վանկակազմիչ այբուբեն: Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները՝ վանկակազմիչ այբուբենով: Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ: Եվ չնայած նշված բարդություններին՝ Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է: 6 տարեկանից երեխաները հաճախում են դպրոց, իսկ 10-ամյա կրթությունը պարտադիր է: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ: