E N D
Անիհայաստանիհնադարյան մայրաքաղաքներից մեկը, գտնվում է Շիրակում՝ Արփա և Ախուրյան գետերի ափերին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ: Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ.) և Զաքարյանների (XII-XiVդդ)։ 961թ. Աշոտ Բագրատունին դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ Սկսվում են վերակառուցման աշխատանքներ, Անիի նոր մասը պարսպով անջատվում է հնից։ 989 թ. Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500մ երկարություն, 8-10մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ 2-րդի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։
Քաղաքն ունեցել է 7 դուռ, ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 - 4000քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։
Անին հայտնի էր իր եկեղեցիներով: Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Աստվածածին եկեղեցին էր: Անիի զվարթնոցատիպ Գագիկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Առաքելոցը, Սբ. Փրկիչը, Տիգրան Հոնեցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի:
Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։ Անին նաև արդյունաբերող քաղաք էր. այստեղ արտադրվում էին բարձրորակ խեցեղեն, պղնձե իրեր, գորգեր, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեղեն, զենք, որոնք լայն պահանջարկ ունեին։ Անիի պեղումների ընթացքում հայտնաμերված կիրառական արվեստի նմուշները աչքի են ընկնում բազմազանությամμ, ոճերի և ճաշակների խայտաբղետությամμ։