170 likes | 493 Views
Ժամանակների լավագույն մաթեմատիկոսները. Արքիմեդես. մ.թ.ա. 287 - մ.թ.ա. 212 թթ. Ն շանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ։ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից , թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։
E N D
Ժամանակների լավագույն մաթեմատիկոսները
Արքիմեդես մ.թ.ա. 287-մ.թ.ա. 212 թթ.
Նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ։ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։ Արքիմեդը ծնվել է Սիցիլիա կղզու Սիրակուզա քաղաքում, որն այդ ժամանակ հունական գաղութ էր: Նրա հայրը Փիդիասն էր, ում մասին հայտնի է միայն, որ նա եղել է աստղագետ։ Ինչպես գրում է Պլուտարքոսը, Ֆիդիասը և Սիրակուզայի տիրան Հիերոնն ազգականներ էին։ Հավանաբար նա էր ազդեցություն թողել Արքիմեդեսի դեռևս մանկուց ցուցաբերած գիտական հետաքրքրությունների վրա։Արքիմեդը կրթություն է ստացել Ալեքսանդրիայում (Եգիպտոս), որը ժամանակի մշակութային ու գիտական կենտրոնն էր։ Ալեքսանդրիայում Արքիմեդը ծանոթանում ու մտերմանում է ժամանակի հայտնի գիտնականների՝ Կոնոնի և Էրատոսթենեսի հետ։ Ալեքսանդրիայում ուսումն ավարտելով, Արքիմեդը վերադառնում է Սիրակուզա, որտեղ արժանանում է հայրենակիցների ուշադրությանն ու հարգանքին։
Լեգենդները պատմում են, որ Արքիմեդեսը հաճախ մոռանում էր ուտելու մասին, երկար ժամանակ չէր լողանում և պատրաստ էր գծագրելու ամենուրեք. փոշու մեջ, ավազի վրա, մոխրի մեջ, նույնիսկ իր սեփական մարմնի վրա։ Մի անգամ լողանալու ժամանակ նրա մոտ հանկարծ միտք է ծագում այն հրող ուժի մասին, որը բեռնում է մարմինը հեղուկի միջոցով և, մոռանալով ամեն ինչի մասին, մերկ, վազում է Սիրակուզի փողոցով հաղթական աղաղակելով «Էվրիկա»/Ես գտա/։ Արքիմեդը բազմաթիվ բացահայտումների հեղինակ է, հանճարեղ գիտնական, հայտնի ողջ հունական աշխարհում ի շնորհիվ շատ մեխանիկական կոնստրուկցիաների` դաշտերի ոռոգման մեքենաների, ջրամբարձ մեխանիզմների, լծակների համակարգերի, մեծ ծանրություններ բարձրացնելու ճախարակների /վերամբարձ կռունկներ/, ռազմական մետաղական սարքերի։ Նա կառուցել է լծակների մի այնպիսի համակարգ, որի օգնությամբ մի մարդ կարողացավ ջուրը իջեցնել «Սիրակոսիա» հսկա նավը։
Իսահակ Նյուտոն 1642 թ․ դեկտեմբերի 25-1727թ․մարտի 20
Նյուտոնի հայրը, նույնպես Իսահակ անունով, ով հասարակ, բայց՝ ունևոր հողագործ էր, մահանում է որդու ծննդից առաջ։ Երբ Նյուտոնը դառնում է երեք տարեկան, նրա մայրը՝ Աննա էյսքյուն (անգլերեն՝ Hannah Ayscough) նորից է ամուսնանում և գնում է ապրելու նոր ամուսնու մոտ, թողնելով որդուն մորական տատի խնամքին: Պատանի Իսահակը չէր սիրում խորթ հորը և նախատում էր մորը նրա հետ ամուսնանալու համար: Տասներկուսից մինչև տասնյոթ տարեկանը Նյուտոնը սովորել է Գրենթհեմի (Անգլերեն՝ Grantham) դպրոցում: 18 տարեկանում ընդունվում Թրինիթի (Սբ.Երրորդության) վարժարան (Անգլերեն՝ Trinity College), որն ավարտում է 1666 թ։1666-1675 թթ նա զբաղվում է գիտությամբ։ 1666-ին նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668-ին ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվում է լույսի հատկություններով և գրում բազմաթիվ աշխատանքներ։ 1675-1682 թթ Նյուտոնը գիտական աշխատանքներ չի կատարում։ Դրանից հետո նա ստեղծեց գրավիտացիայի օրենքները, բացատրեցմոլորակների էլիպսաձև շարժումը և 1687-ին գրեց իր «PhilosophiaeNaturalis Principia Mathematika»-ն։ 1705 թ. Աննա թագուհին Նյուտոնին շնորհում է ասպետի կոչում, որից հետո նա դառնում է սըր Իսաակ Նյուտոն: Դա առաջին դեպքն էր երբ ասպետի կոչում շնորհվում գիտական ծառայությունների համար: Չնայած նրան, որ Նյուտոնը ծնվել էր շատ թույլ առողջությամբ, նա ապրեց 83 տարի: Նա մահացել է Լոնդոնից ոչ հեռու գտնվող Քենսինգթոն քաղաքում 1727թ. մարտի 20 (31)-ին: Նյուտոնին մեծ հանդիսավորությամբ թաղում են Լոնդոնի Վեստմինսթեր մատուռում (Westminster Abbey)։Նյուտոնը նկարագրել է գրավիտացիան ու շարժման օրենքներըԲնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները(«PhilosophiaeNaturalis Principia Mathematika») գրքում, դրանով հիմք դնելով դասական մեխանիկային։ Նա նաև դիֆերենցիալ հաշվարկի հիմնադիրներից մեկն է։
Լեոնարդ Էյլեր 1707 ապրիլի 4-1783 սեպտեմբերի 7
1720 - 1724 սովորել է Բազելի համալսարանում։ 1727աշխատել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում, 1741 տեղափոխվել է Բեռլին, 1766 կրկին վերադարձել Սանկտ Պետերբուրգ։ Էյլերը Բեռլինի Սանկտ Պետերբուրգի և Փարիզիգիտությունների ակադեմիայի և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ էր. նրա հետազոտություններն ընդգրկել են իր ժամանակի մաթեմատիկայի, ֆիզիկայի և մեխանիկայիբոլոր բաժինները։ Նա շարադրել է դիֆերենցիալ հավասարումների տեսության հիմունքները, մշակել է պինդ մարմնի կինեմատիկան և դինամիկան, տվել անշարժ կետի շուրջը դրա պտտման հավասարումը, հիմնադրել գիրոսկոպի տեսությունը։ Նավաշինության մասին իր աշխատանքներով նա մեծ ավանդ է ներդրել կանգունության տեսությունում։ Նշանակալի են Էյլերի հայտնագործությունները հոծ միջավայրերի և երկնային մեխանիկայի ոլորտներում։ Նա զբաղվել է նաև կիրառական խնդիրներով, մշակել էտուրբինների տեսությունը, զգալի ներդրում կատարել նյութերի դիմադրության տեսությունում և օպտիկական տեխնիկայում։
Էմիլ Արթին 1898թ. մարտի 3-1962թ. դեկտեմբերի 20
Էմիլ Ալթունը ծնվել է 1898 թվականին Վիեննայում։ Նրա հորը նույնպես անվանում էին Էմիլ, նա արվեստի գործերի վաճառական էր, մայրը` Էմմա Լաուրա-Արթինը, օպերային երգչուհի էր։ Արթինի որդու` Մայքլի, խոսքով «Արթինը» հայկական Արթինյան ազգանվան կրճատ տարբերակն է։1904 թվականի սեպտեմբերին ընդունվեց դպրոց, հավանաբար` Վիեննայում։ Երբ Էմիլն ութ տարեկան էր մահացավ նրա հայրը։ 1907 թվականի հուլիսի 15-ին մայրն ամուսնացավ գերմանախոս Ռայխենբերգից(ներկայումս` ՉեխիայիԼիբերեցքաղաք) հաջողակ գործարար Ռուդոլֆ Հուբների հետ։ 1907 թվականի սեպտեմբերին Էմիլն ընդունվեց Ավստրիայի սահմանին մոտ հարավային Չեխոսլովակիայում գտնվող փոքրիկՍտրոբնից քաղաքի դպրոց, որտեղ սովորելու համար ապրում է տնից հեռու, տեղական ագարակներից մեկում։ Հաջորդ տարի նա վերադառձավ Ռայխենբերգ, որտեղի դպրոցում էլ սովորեց մինչ 1916 թվականը։1916 թվականի հկտեմբերին Էմիլն ընդունվեց Վիեննայի համալսարան` կենտրոնանալով մաթեմատիկայի վրա։
Կառլ Գաուս 1777 թ.ապրիլի 30-1855 թ. փետրվարի 23
Գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ։ Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։ Նա 1795 - 1798թթ. սովորել է Գյոթինգի համալսարանում, իսկ 1807թ. եղել է այդ ամբիոնի վարիչ և Գյոթինգի աստղադիտարանի տնօրեն։ 1832թ. Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը։ 1839թ. շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես՝էլեկտրաստատիստիկայի հիմնական թեորեմը։1840թ. նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845թ. արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը։ Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ «հելիոտրոպ»։ Նա առաջիններից մեկն է հանգել ոչ Էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին։ Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են «Ցերեյա», «Պալադա» և այլ փոքր մոլորակներ։ Հանրահածվի,գ թվերի տեսության, դի, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն և այլ սկզբունքներ ու հասկացություններ։
Գեորգ Ֆերդինանդ Լյուդվիգ Ֆիլիպ Կանտորըգերմանացիմաթեմատիկոս էր, առավել հայտնի որպես բազմությունների տեսությանհիմնադիր։ Մշակել է անվերջ բազմությունների և տրանսֆինիտ թվերի տեսությունները: Ապացուցել է բոլոր իրական թվերիանհաշվելիությունը, որով ցույց է տվել ոչ համարժեք, այսինքն՝ տարբեր հզորության անվերջ բազմությունների գոյությունը, ձևակերպել է բազմության հզորության ընդհանուր հասկացությունը: Կանտորը 1879—1884 թվականներին համակարգված ձևով շարադրել է անվերջությանմասին իր ուսմունքի սկզբունքները: Մուծել է սահմանային կետի, ածանցյալ բազմության հասկացությունները, զարգացրել իռացիոնալ թվերի տեսություններից մեկը, ձևակերպել անընդհատության աքսիոմներից մեկը: Կանտորի գաղափարները չեն ընդունել ժամանակակիցները, մասնավորապես Քրոնեկերը, սակայն հետագայում դրանք մեծապես ազդել են մաթեմատիկայի զարգացման վրա: