E N D
Ուրան (լատիներեն՝ Uranus) Արեգակնային համակարգի յոթերորդ մոլորակն է։Պատկանում է հսկա մոլորակների թվին: Արեգակի շուրջը պտտվում է շրջանայինին մոտ ուղեծրով` Արեգակից 19,8 ա. մ.հեռավորությամբ: Ուրանի սիդերական պարաբերությունը 84,01 երկրային տարիէ, իսկ սինդորականը` 369,66 երկրային օր: Ուղեծրային արագությունը 6,8 կմ/վարկյան, իսկ պարաբոլական արագությունը` 22 կմ/վարկյան: Խավարածրի հարթությունը ուղեծրային հարթության հետ կազմում է 0,8 աստիճան, իսկ հասարակածի հարթության հետ` 98 աստիճան անկյուն:
Ուրանի շառավիղը25 400 կմ է, զանգվածը 10,4 երկրային զանգված, ծավալը 61 երկրային ծավալ: Միջին խտությունը` 1,24 գրամ/սմ խորանարդ է, սեղմվածությունը` 0,07, ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,047: Իր առանցքի շուրջը պտտվում է 10,8 ժամ պարբերությամբ` ուղեծրային շարժմանը հակառակ ուղղությամբ: Ուրանի մթնոլորտը կազմված է H2-ից , CH4-ից He-ից:
Ուրանը ունի հինգ արբանյակ` Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտանիա և Օբերոն:
Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մոլորակների նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում (ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս):
Նշանավոր իրադարձություն դարձավ1977թվականին Ուրանի5 օղակների հայտնաբերումը, որոնք ի տարբերություն Սատուրնի օղակների շատ նեղ են և մութ:1978 թվականին հայտնաբերվեց ևս 4օղակ: Ուրանի մերձակա օղակների լայնությունը հավանաբար չի անցնում10կմ-ից, իսկ արտաքին օղակներինը`100կմ-ից: Ուրանին ամենամոտ գտնվող օղակի հեռավորությունը մոլորակի ամպային ծածկույթի վերին սահմանից մոտ18000կմ է, իսկ արտաքին օղակինը`25000կմ: