70 likes | 250 Views
Առյուծ. Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Առյուծները տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում :.
E N D
Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Առյուծները տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում:
Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում: Ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում: Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ 2 մ է, պոչինը՝ մինչև 1 մ, կենդանի զանգվածը հասնում է 250 կգ-ի: Արուն պարանոցի շուրջը և մարմնի առջևի մասում ունի բաշ: Գիշերային կյանք է վարում: Մսակեր է:
Գազանների արքա համարվող առյուծը չի թաքնվում, զոհին չի դարանակալում և գաղտագողի չի հարձակվում նրա վրա: Ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ դժվար թե որևէ կենդանի համեմատվի նրա հետ: Երկար ժամանակ առյուծներն աֆրիկյան սավաննաների տիրակալներն են եղել: Տեղի բնակիչները հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է ներխուժել և մարդկանց աչքի առաջ քարշ տվել-տարել ցլիկ կամ կով: Մարդիկ կարծել են, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա:
Պարզվել է, որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: Այժմ առյուծների որսն արգելված է: Հատուկ թույլտվությամբ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար:
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են (մոտավորապես 30 սմ) ու խայտաբղետ, նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է 25–30 տարի: Առյուծներն ապրում են խմբերով` պրայդներով, որտեղ լինում են 2-ից ավելի արուներ և էգեր: Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, միմյանցից անբաժան և միասին են մեծացնում իրենց ձագերին:
Նյութը պատրաստեց Լուսինե Ալեքսանյանը