1 / 15

Թշնամու կերպարը

Թշնամու կերպարը. ԵՐԵՎԱՆ, 5-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2009Թ. ԶԵԿՈՒՑՈՂ` ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ. «Պատերազմը սկսվում է գիտակցության մեջ».

Download Presentation

Թշնամու կերպարը

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Թշնամու կերպարը ԵՐԵՎԱՆ, 5-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2009Թ. ԶԵԿՈՒՑՈՂ` ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ

  2. «Պատերազմը սկսվում է գիտակցության մեջ» • «Պատերազմները սկսվում են մարդկանց գիտակցության մեջ, ահա թե ինչու մենք պետք է խաղաղության ամրապատերը վեր խոյացնենք նախեւառաջ մարդկանց գիտակցության մեջ», - ասված է UNESCO-ի կանոնադրության մեջ: • «Խաղաղությո՞ւն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»:

  3. Պատերազմի գինը • Հարավային Կովկասում նոր պատերազմի բռնկման հավանականությունը շատ մեծ է: Առկա իրավիճակում, հատկապես Ադրբեջանի պատերազմաշունչ հռետորաբանության ֆոնին խիստ վտանգավոր է մթնոլորտը շիկացնելու, փոխադարձ կասկածանքը խթանելու ցանկացած փորձ: • Այդպիսի վարքագիծը միջազգային հարաբերությունները դարձնում է ավելի անկայուն: • Սենսացիոնիզմը եւ անպտուղ թշնամանքի խրախուսումը անտրամաբանական է եւ հակասում է պատասխանատու վարքագծի մասին պատկերացումներին:

  4. Պատերազմի գինը • Այս իրավիճակում գաղափարական եւ հոգեբանական նախապաշարմունքներից եւ ստերեոտիպերից ազատվելը դառնում է կարեւորագույն խնդիր: • Մենք պետք է մեկս մյուսի մասին ավելի իրատեսական պատկերացումներ ձեւավորենք, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել ինչպես ռիսկերը, վտանգները, այնպես էլ հնարավորությունները:

  5. ՓոփոխություննընկալելուբարդություններըՓոփոխություննընկալելուբարդությունները • Աշխարհաքաղաքականարմատականփոփոխություններնընդունելըեւմերգիտակցությունըեւերեւույթներինորէություննընկալելըբարդեւհաճախցավագինգործընթաց է: Այնպահանջում է քաղաքականկամքեւորոշակիէմոցիոնալպատրաստվածություն: • Հոգեբանականպաշտպանականմեխանիզմներըհաճախընտրողաբարենվերաբերվումտեղեկատվությանըեւխանգարումենդրաադեկվատընկալմանը: • Օրինակ` Սառըպատերազմիդարաշրջանում ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներըայդպեսերբեքէլչկարղացանգիտակցելեւընկալելֆիզիկականբնաջնջմանայնիրականվտանգը, որըփոխադարձաբարսպառնումէրերկուկողմերինէլ:

  6. Սոցիոտնտեսական պատերազմ, ազդեցության ոլորտների պատերազմ • Ղարաբաղյան հակամարտության առաջին փուլը, որը ավարտվեց հրադադարի ստորագրումով, դա մի ժամանակաշրջան էր, երբ պայքարը գնում էր ֆիզիկական երեւույթների ոլորտում - ռազմական, դիրքային, տարածքային առավելությունների հասնելու համար: • Այսօր, սակայն, հրադադարի ստորագրումից 15 տարի անց, հակամարտությունը տեղափոխվել է մեկ այլ դաշտ. խնդիրը կայանում է նրանում, թե ո՞ւմ սոցիոէկոնոմիկ մոդելն է հաղթանակելու, ո՞ւմ ազդեցության ոլորտներն են ուժեղ, ո՞վ կկարողանա առավելագույնս օգտագործել դիմացինի թույլ կողմերը մեծ խաղացողների դաշտում, որտեղ ե´ւ Ադրբեջանին, ե´ւ Հայաստանին ընդամենը գնդակի դեր է հատկացված: • Այս պարագայում, գաղափարական բախումները (ինքնորոշում vs տարածքային ամբողջականություն), փոխադարձ ընկալումները եւ թյուրընկալումները (գենետիկական անհամատեղելիություն, թուրքը մնում է թուրք, կովկասյան հրեաներ) շատ ավելի մեծ նշանակություն են ստանում, քան կոնկրետ տարածքի, հողի, ֆիզիկական տարածքի արժեքը: • Այսպիսի իրավիճակում է, որ ծագում է այսպես կոչված «թշնամու կերպարի» հասկացությունը:

  7. Անվստահություն եւ թշնամանք • Մարդիկ սոցիալական էակներ են: Մարդը իրեն ապահով է զգում միայն որոշակի խմբի կազմում: Խմբի անդամները, ունենալով որոշակի ընդհանրություններ, հեշտությամբ են հասկանում միմյանց եւ իրենց հոգեբանորեն պաշտպանված են զգում: • Շատերի համար բախումը տարբերվող, առավել եւս` թշնամական գաղափարախոսության հետ ավելի մեծ փորձություն է, քան մահվան գաղափարը: • Երբ երկու խմբեր պայքարում են նույն նպատակի համար (տարածքներ, բնական ռեսուրսներ, պատմական արժեքներ), գաղափարական ոլորտի հակասությունը վերաճում է փոխադարձ անվստահության եւ բացահայտ թշնամանքի:

  8. Հայելային անդրադարձներ • Թշնամու մասին պատկերացումները հաճախ մեկը մյուսի հայելային անդրադարձն են: Այլ կերպ ասած` ամեն կողմ իրեն է վերագրում նույն արժանիքները, իսկ հակամարտ կողմին` նույն չարիքները: • …«մենք» վստահելի ենք, խաղաղասեր, պատվախնդիր եւ մարդասեր… • . . . «նրանք» նենգ են, ռազմատենչ ու դաժան…

  9. Թշնամու կերպարը • Հակամարտ կողմը դառնում է թշնամության մարմնացում` «թշնամի», նրան բնորոշ ամեն ինչ` թշնամական (կրոնը, երաժշտությունը, սնունդը, մշակույթը): • Հակամարտ կողմը բնութագրվում է որպես մեզանից տարբեր, ամեն տեսակ մարդկայնությունից զուրկ «այլ խումբ», «դրսի խումբ», «դավաճաններ»:

  10. Մարդազրկում • Մարդազրկումը (dehumanization) հոգեբանական գործընթաց է, որի դեպքում մարդկանց մի խումբը մյուսին վերաբերվում է որպես մարդկային հատկություններից զուրկ եւ, համապատասխանաբար, մարդկային վերաբերմունքի չարժանացվող էակների: • Թշնամին մարդ չէ • Թշնամին հարգանքի եւ մարդկային վերաբերմունքի արժանի չէ • Հաճախ դառնում է դաժան վերաբերմունքի, ցեղասպանությունների պատճառ

  11. Նոխազացում • Ամեն ինչի մեղավորը «թշնամին է» • Սեփական թերությունները մոռացվում են, «թշնամու» թերությունները ավելի են ընդգծվում

  12. Ազդեցությունը մտածելակերպի վրա • Թշնամուկերպարըխանգարում է հակամարտություններիկարգավորմանըմիքանիպատճառներով. • Փոխադարձթշնամությանազդեցությամբերկուկողմերըձեռքենբերումհակառակկողմինվերագրվողբացասականգծերը. յուրաքանչյուրըձգտում է հակառակորդինգերազանցելդաժանությանեւնենգությանմեջ: Այսառանձնահատկությունըպայմանավորված է սոցիալականէվոլյուցիայով, երբգոյությանհամարպայքարումհաղթումէրմիայնուժեղըեւնենգը: • Ընդհատվում է հաղորդակցությունը – մարդիկբնազդորենխուսափումենիրենցհամարտհաճմարդկանցհետհանդիպումներից: Հակամարտկողմերիմիջեւհաղորդակցությանխզումը, սակայն, նշանակում է, որհակամարտությունըքննարկելուեւկարգավորելուհնարավորություններըպակասումեն: Եվընդհակառակը` ավելանում է փոխադարձթյուրըմբռնումներիհավանականությունընույնիսկայնդեպքւոմ, երբնպատակ է դրվումդրականազդակներհաղորդելհակամարտկողմին:

  13. «Թշնամին»` ռազմականացման պատրվակ • «Թշնամու» հետմիայնպետք է խոսելուժիլեզվով: • Պետության, ժողովրդիռեսուրսներիուղղումըառաջինանհրաժեշտությանոլորտներիցդեպիռազմականոլորտարդարացվում է «թշնամու» գոյությամբ: • Երբ «թշնամին» հայտարարում է ռազմականծախքերիավելացմանմասին, հակամարտկողմըեզրակացնում է` պետք է նույնկերպվարվել: • Երբ «թշնամին» առաջարկում է բանակցել, եզրակացություն է արվում` ուրեմնթույլեն, վախենումեն, պետք է ավելացնելռազմականծախսերը:

  14. ԱզդեցությունըներքինքաղաքականոլորտումԱզդեցությունըներքինքաղաքականոլորտում • Թշնամու կերպարը ոչ միայն վտանգավոր է միաջազգային հարաբերությունների, խաղաղության եւ կայունության տեսակետներից, այլ, հակամարտող երկրների ներքին քաղաքական ոլորտում ունեցած կործանարար ազդեցության առումով: • Սա տեղի է ունենում, որովհետեւ արտաքին վտանգի շուրջ բարձրացվող հիստերիան առավել հաճախ օգտագործվում է որպես արդարացում կառավարության գործունեության ոչ-թափանցիկության, հակաօրինական գործողությունների, «վհուկների որսերի», «մոբիլիզացված» հասարակություն ստեղծելու կոչերի, այլախոհության ճնշման եւ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակներով: • Յուրաքանչյուր կողմը փորձում է արդարացնել ներքին խնդիրները լուծելու անկարողությունը` վկայակոչելով «թշնամուն», նրա քայլերը:

  15. Հղումներ • The Image of the Enemy and the Process of Change - Jerome D. Frank, Professor Emeritus of Psychiatry, Johns Hopkins University School of Medicine, Baltimore, Maryland and Andrei Y. Melville, Section Head, Institute of USA and Canada Studies, Academy of Sciences of the USSR. • Sam Keen, Faces of the Enemy: Reflections of the Hostile Imagination (San Francisco: Harper and Row, 1986). • Herbert C. Kelman, ed., International Behavior. A Socio-psychological Analysis (New York: Holt, Rinehart & Winston, 1965). • MuzaferSherif and Carolyn W. Sherif, In Common Predicament: Social Psychology of Intergroup Conflict and Cooperation (Boston: Houghton Mifflin, 1966).

More Related