1 / 8

Լուսին

Լուսին. ուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով , պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները:

arama
Download Presentation

Լուսին

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Լուսին

  2. ուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: • Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով` գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն` Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով:

  3. Դա պայմանավորված է Լուսնի` իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսիններիմիջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում:

  4. Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Նրա մակերևույթի ջերմաստիճանը ցերեկը հասնում է մինչև +120օC-ի, իսկ գիշերը՝ մինչև -163օC-ի: • Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր: • Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա: Լուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով: Կազմված է նաև Լուսնի չերևացող երեսի քարտեզը: Լուսինն առաջին երկնային մարմինն է, որի վրա 1969թ-ին ոտք դրեց մարդը՝ ամերիկացի աստղագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը:

  5. ՀԱՐՑԵՐ • Միջին հեռավորությունը Երկրից 384.000 կմ է: • Տրամագիծը 3.476 կմ է: • Զանգվածը Երկրի զանգվածի 0,0123 մասն է: • Ծանրության ուժը Լուսնի վրա կազմում է Երկրի ծանրության ուժի 0,165 մասը: • Ջերմաստիճանը Լուսնի մակերևույթին փոխվում է +1200 C-ից (ցերեկը) մինչև -1630 C • (գիշերը): • Նորալուսիններիմիջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր է:

More Related