150 likes | 299 Views
Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն. Ընդհանուր բնութագիր. Վենեսուելան պետություն է Հարավային Ամերիկայի հյուսիսում՝ Կարիբյան ծովի ափին. նրան են պատկանում 70-ից ավելի կղզիներ:
E N D
Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն
Ընդհանուրբնութագիր • Վենեսուելան պետություն է Հարավային Ամերիկայի հյուսիսում՝ Կարիբյան ծովի ափին. նրան են պատկանում 70-ից ավելի կղզիներ: • Երկրի ռելիեֆը խիստ բազմազան է: Այստեղ են գտնվում Անդերի հյուսիսարևելյան լեռնաճյուղերը՝ Սիեռա դե Պերիխա, Կորդիլիերա Մերիդա (առավելագույն բարձրությունը՝ 5007 մ):
Կենտրոնում Օրինոկոյի դաշտավայրն է, հարավում՝ Գվիանական սարահարթը: Ընդերքը հարուստ է նավթի և գազի պաշարներով, կան նաև երկաթի, մանգանի, ալմաստի, ոսկու, նիկելի, վոլֆրամի հանքավայրեր:
Կլիմա Կլիման երկրի գրեթե ողջ տարածքում մերձհասարակածային է: Ջրագրական ցանցը կազմում է Օրինոկոն՝ իր վտակներով. ձախակողմյան վտակները հարթավայրային են, նավարկելի, աջակողմյանները՝ արագահոս, սահանքավոր, և առաջացնում են բազմաթիվ ջրվեժներ: Չուրուն վտակի վրա է գտնվում Անխել ջրվեժը (1054 մ, ամենաբարձրն աշխարհում): Տարածքի 53 %-ը ծածկված է մշտադալար անտառներով, Օրինոկոյի դաշտավայրն զբաղեցնում են սավաննաները, որոնք այստեղ կոչվում են լյանոս: Լեռներում լավ արտահայտված է բարձունքային գոտիականությունը: Վենեսուելայի ծոցի շուրջը կան կռզիների նոսրանտառներ:
Կենդանական աշխարհը հարուստ է. կան կապիկներ, եղջերուներ, մրջնակերներ, զրահակիրներ, կատվառյուծներ, զանազան թռչուններ: Գետերն առատ են ձկներով:
Վենեսուելայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդուցեղեր: 1498 թ-ին երկրի ափերը հայտնաբերել է Ք. Կոլումբոսը: 1499 թ-ին իսպանացիները, նկատելով ջրի մեջ կանգնած ցցաշենքերը, երկիրն անվանել են Վենեսուելա (Փոքր Վենետիկ): XVI դարի սկզբին իսպանացի նվաճողները (կոնկիս-տադորներ) սկսել են երկրի գաղութացումը:
1811 թ-ին, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում, Վենեսուելան անկախություն նվաճեց (առաջին հանրապետություն), որը սակայն 1812 թ-ին տապալվեց: 1813 թ-ին անկախության պատերազմի ղեկավարներից մեկի՝ Սիմոն Բոլիվարի գլխավորությամբ ստեղծվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը, որը նույնպես կործանվեց: Վենեսուելան վերջնականապես անկախություն ձեռք բերեց 1830 թ-ին:
Երկրի հիմնական բնակիչները վենեսուելացիներն են, բնակվում են նաև վարաու, չիբչա, կարիբ, արավակ հնդկացիական ցեղեր: Շատ են եվրոպացիները: Խոշոր քաղաքներն են Կարակասը, Մարակաիբոն, Վալենսիան:
Տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է: Կան մետաղաձուլական, քիմիական, սննդի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են երկրի հողերի 2 %-ը: Մշակում են կակաո, սրճենի, շաքարեղեգ, բրինձ, եգիպտացորեն, ադամաթուզ և այլն:
Ավանդույթներ Վենեսուելան կաթոլիկ երկիր է, այդ պատճառով էլ ազգային ավանդույթներին հետևելու հիմքում է քրիստոնեական վարքը: Եկեղեցին համարվում է քաղաքական, մշակութային և հոգևոր կյանքի կենտրոն: Որոշ շրջաններում պահպանվել են հավատքի տեսակներ: Մեծ արժեք է հանդիսանում ընտանիքը: Բնակիչները ազատ ժամանակը հիմնականում անցկացնում են ընտանիքում՝ երեխաների հետ, ինչով նրանք հպարտանում են: Նրանք նաև հանդիսություններին են ներկայանում ընտանիքով:
Խոհանոց Ազգայինխոհանոցիհիմքնենկազմումձուկը, միսը, լոբին, բրինձը, կարտոֆիլը, յուրահատուկբանանները և համեմունքները: Ընդունված է լոշիկիմեջփաթաթել Միս, ձուկ, պանիր և բանջարեղեն: Հաճախլոշիկներըծառայումենորպեսհաց Կամնույնիսկգդալսոուսիհամար: Հայտնիեննաևքաղցրնրբաբլիթներըպանրով՝ Կաչապան: Ռեստորաններնառաջարկումենխոզի, թռչնի, տավարիմսատեսակներիլայնընտրանի: