1 / 10

հայաստան

52264651վ3 5ե46 4ե646ֆե6

Download Presentation

հայաստան

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Արարատի մարզ

  2. Մարզկենտրոնը` ԱրտաշատՄարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12Տարածաշրջանները` Արարատի շրջան, Արտաշատի շրջան, Մասիսի շրջանՔաղաքային համայնքների թիվը` 4 համայնք Գյուղական համայնքների թիվը` 93 համայնքԳյուղական բնակավայրերի թիվը` 94 բնակավայրԸնդհանուր տարածքը` 2,096 կմ²Ընդհանուր ցամաքային տարածքը` 2,010 կմ²Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)` 311,40

  3. Արարատի մարզը գտնվում է Հայսատանի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ուԿոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի մարզին և Վայոց Ձորի մարզին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքիցԹուրքիաին։ Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսառատ գյուղից 1.6կմ հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների վրա տեղադրված Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը` Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդ-ամրոցը եկեղեցիով ( որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով)` Ուրցաձոր գյուղից 6-6.8 կմ հյուսիս-արևելք, Հավուց Թառ վանական համալիրը` Գառնի գյուղից 2.8-3.4 կմ արևելք, XII դարի Սուրբ Կարապետ վանքը` Լանջառ գյուղից 5.7-6.3 կմ արևմուտք-հյուսիս-արևմուտք, Կաքավաբերդը (Գեղիի կամ Քեղիի բերդ)` Գառնի գյուղից 12.3-13 կմ արևելք-հարավ-արևելք, Աղջոց վանքը` Գառնի գյուղից 6.1-6.5 կմ արևելք-հարավ-արևելք:

  4. Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում: Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:

  5. Մարզի ամենախոշոր քաղաքը մարզկենտրոն Արտաշատն է: Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը: Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Նա այդպիսին է դարձել վերջին 3-4 տասնամյակների ընթացքում, երբ մեկը մյուսի հետևից կառուցվեցին գինու, մրգի պահածոների, կաթի, հախճապակու, խեցեգործական իրերի, կահույքի ու մանվածքային գործարանները, ընդարձակվեց կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկների ցանցը: Արարատի մյուս քաղաքներն են` Արարատը, Մասիսը և Վեդին: Արարատը առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության կենտրոն. այստեղ են գտնվում ցեմենտի գործարանը և ոսկու կորզման ֆաբրիկան: Մասիսին և Վեդուն բնորոշ են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Մասիսը նաև խոշոր երկաթուղային ապրանքային կայարան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան քաղաքին:

  6. Դվին • Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։ • Խոսրովի անտառ (Ուրծի արգելոց, Գառնու արգելոց), Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ,վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, այլն։ Հարուստ է թռչնաշխարհը։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը։«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։

  7. Խոր-Վիրապ վանք-ամրոց

  8. Խոր Վիրապ(18-րդ դար) վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ:  Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտի գուբը/խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի, և նրան կարողանում է բժշկել միայն Լուսավորիչը:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն հռչակում է որպես պետական կրոն:

  9. Կաքավաբերդ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ. այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։  Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով:

  10. Վիշապաքարեր Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին և այլ վայրերում հայտնաբերվել են վիշապի պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ, որոնք հայտնի են «Վիշապաքարեր» անունով։ Վանքի լճի մոտ (Գեղամա լեռներում) պահպանվել են երկու վիշապաքար, որոնցից մեծը մոտ 3,5մ է: Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն:

More Related