1 / 16

«ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

tacy
Download Presentation

«ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. «ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ»ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ` ՋՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԱՆՎՏԱՆԳ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ  Առաջարկը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից AHPFM 2-րդ հանդիպում, 1 հուլիսի, 2009թ, Ժնև

  2. Հիմնական գերատեսչություններ ՀՀ բնապահպանության նախարարություն` ի դեմս Ջրային պաշարների կառավարման գործակալության , ՀՀ առողջապահության նախարարություն`ի դեմս Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի  

  3. Ներգրավված կազմակերպությունները ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն Հասարարական կազմակերպություններ` ծրագրին կմասնակցի նաև ջրամատակարարման համակարգերի, սանիտարական պայմանների բարելավման և բնապահպանության հարցերում ներգրավված հասարակական կազմակերպություններ,նրանք իրենց ներդրումը կունենան` տրամադրելով միջոցներ հանրային իրազեկման/ լուսաբանման աշխատանքների իրականացման համար:

  4. Ծրագրի իրականացման նպատակը • Ծրագրի կոնկրետ նպատակն է օգնել Հայաստանի Հանրապետությանը սահմանելու իրականացվելիք աշխատանքների չափորոշիչների և մակարդակների ազգային և/կամ տեղական նպատակային ցուցանիշներ, որոնք հարկավոր են ապահովելու համար մարդու կյանքի և առողջության պաշտպանության բարձր մակարդակ, բարելավելով անվտանգ ջրի մատչելիությունը և ջրահեռացումը և ջրային ռեսուսների կայուն կառավարումը, որը ենթադրում է ներգրավված բոլոր ազգային կազմակերպությունների հետ համաձայնեցված խնդիրների մշակում և հաստատում:

  5. Ծրագրի իրականացման հիմքը • Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Միջսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման վերաբերյալ կոնվենցիայի կողմերից չէ, բայց 1999թ Լոնդոնում ստորագրել է «Ջուր և առողջություն» Արձանագրությունը, որն այս պահին վավերացման փուլում է: • Սակայն, համաձայն «Ջուր և առողջություն» Արձանագրության՚ 21-րդ և 22-րդ Հոդվածների, Հայաստանը կարող է միանալ Արձանագրությանը` չհանդիսանալով Կոնվենցիայի կողմերից մեկը:

  6. Նպատակը • Առաջարկվող ծրագրի նպատակն է սահմանելնպատակային ցուցանիշներ` օժանդակելու ՀՀ-ին իրականացնելու 1999թ-ին ընդունված «Ջուր և առողջություն» Արձանագրության առանձին կետերը` ազգային մակարդակումնպաստելով մարդու կյանքի և առողջության կայունզարգացման շրջանակներում, կատարելագործելով ջրայինռեսուրսների կառավարումը, այդ թվում պաշտպանելով էկոհամակարգերը, բարելավելով անվտանգ ջրիմատչելիությունը և ջրահեռացումը և կանխելով,վերահսկելով ևնվազեցնելով ջրով պայմանավորված հիվանդությունների ծավալները:

  7. Ծրագրի հիմնական խնդիրները • «Ջուր և առողջության» Արձանագրության մեջ ընգրկված պարտավորությունների իրականացման հետ կապված կարիքների գնահատում: • Հայաստանում «Ջուր և առողջության» Արձանագրություն համաձայն նպատակային ցուցանիշների և հսկիչ ժամկետների սահմանում` բոլոր ներգրավված ազգային գերատեսչությունների մասնակցությամբ: • Հայաստանում «Ջուր և առողջություն» Արձանագրության մեջ ընգրկված պարտավորությունների իրականացման նպատակային ցուցանիշներին հասնելու համար Ծրագրում ներգրվված գերատեսչությունների միջոցառումների և դրանց կատարման ժամանակացույցի սահմանում` պահանջվող հաշվետվությունների համապատասխան` առաջարկելով Ազգային Հաշվետվության ձևաչափը:

  8. Ծրագրի ակնկալվող արդյունքները` • ա. Ազգային մակարդակում համաձայնեցված նպատակային ցուցանիշների և հսկիչ ժամկետների սահմանում` ՀՀ-ում «Ջուր և առողջություն» Արձանագրության համաձայն, • բ. «Ջուր և առողջություն» Արձանագրության շրջանակներում նախատեսված հարցերի, ինչպես նաև ազգային կարգավորման գործընթացի աջակցություն, • գ. Գործողությունների Ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարությանը:

  9. Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը. Միջազգային մակարդակ • ՄԱԿ ԵՏՀ և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կկատարեն սահմանված նպատակների, ցուցանիշների, ինչպես նաև համապատասխան ամփոփ հաշվետվությունների փորձագիտական գնահատումը:

  10. Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը. Ազգային մակարդակ- Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ • Ղեկավար կոմիտեն բաղկացած կլինի առանցքային նախարարությունների պաշտոնյաներից և հասարակական կազմակերպության ներկայացուցչից: Հիմնականում այն պատասխանատու կլինի ծրագրի իրականացման համար, կունենա առնվազն երկու հանդիպում` աշխատանքային ծրագիրը հաստատելու և հետագա աշխատանքները համակաևգելու և գնահատելու համար: •  Աշխատանքային խումբը բաղկացած կլինի առանցքային նախարարությունների մասնագետներից և հասարակական կազմակերպության երկայացուցչից: ԱԽ-ը կհանդիպի պարբերաբար:

  11. Գործողություններ(1) • Ջրային պաշարների կառավարման, պաշտպանության, ջրամատակարարման, ջրահեռացման և հանրային առողջապահության հարցերում ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների համար խորհրդատվությունների կազմակերպում և անցկացում: • «Ջուր և առողջություն» Արձանագրության հիմնական դրույթների քննարկում: • Հայաստանում ջրի և առողջության ներկայիս իրավիճակի գնահատում: • Կարիքների գնահատում և գերակայությունների սահմանում:

  12. Գործողություններ(2) • «Ջուր և առողջություն» արձանագրության պահանջների կատարմանը ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների ցանկի սահմանում` ըստ պարտականությունների: • Առկա խնդիրների և թերությունների վերլուծություն և հրապարակում: • Գործողությունների ծրագրի մշակում` հետակա քայլերը որոշելու նպատակով: • Գործողությունների ծրագրի մշակում` ժամանակացույցով և ակնկալվող արդյունքներով: Նպատակները և ցուցանիշները պետք է սահմանվեն և համաձայնեցվեն:

  13. Գործողություններ(3) • Հանդիպումների և սեմինարների կազմակերպում ներգրավված կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների արդյունքում կլրամշակվի և կհաստատվի Գործողությունների Ծրագիր, որտեղ հստակորեն կնշվի առանձին միջոցառումների իրականացման հետ կապված յուրաքանչյուր մասնակից գերատեսչության պատասխանատվությունների շրջանակը: • Գործողությունների ժամանակացույցի համաձայնեցում բոլոր ներգրավված կողմերի միջև (միություններ, նախարարություններ, գերատեսչություններ) ազգային մակարդակում:

  14. Գործողություններ(4) • Ծրագրի, նպատակների և նպատակային ցուցանիշների վերաբերյալ հանրության իրազեկում: • Ծրագրի իրականացման ընթացքի մոնիտորինգի և գնահատման ցուցանիշների սահմանում: Ցուցանիշները պետք է արտացոլեն ազգային և տեղական մակարդակներում տարբեր մասնակիցների կողմից իրականացվող միջոցառումները և պետք է համապատասխանեն Արձանագրության մեխանիզմներով սահմանված չափանիշներին: • Գնահատման մեխանիզմների համաձայնեցում:

  15. Գործողություններ(5) • Ազգային հաշվետվության ձևաչափի որոշում, որը պետք է համապատասխանի ամփոփ հաշվետվության կազմման գործող մեխանիզմների պահանջներին և չափանիշներին: Հաշվետվությունը պետք է ներկայացնի նպատակային ցուցանիշների իրականացման գնահատումը:

More Related