1 / 9

Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները. Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից:

selene
Download Presentation

Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

  2. Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից: • Օրինակ, կարմիր լույսն ավելի խորն է թափանցում հյուսվածքների մեջ, նպաստելով վերքերի լավացմանը: Կանաչ գույնն օգնում է ազատվել անքնությունից ու դեպրեսիայից: Բուժման համար կարող են օգտագործվել լազերները, լամպերը, և այլ լուսատու սարքերը:

  3. Կարմիր • Բուժում է ծերունական կերատոզը, այրվածքները, մազաթափությունը: • Իսրայելցի մաշկաբանները կարմիր գույնն օգտագործում են ծերունական կերատոզի` (մաշկի օջախային  եղջրացան) բուժման համար: Կարմիր լույսը նաև արագացնում է այրվածքների բուժումը: Այն վնասված հատվածներում ուժեղացնում է արյան շրջանառությունը, ինչ էլ ապահովում է օգտակար նյութերի և թթվածնի ներթափանցումը: Ներկայումս փորձեր են անցկացվում կարմիր լույսով կանանց մոտ մազաթափությունը բուժելու նպատակով:

  4. Նարնջագույն • Բուժում է անքնությունն ու հավասարակշռության խանգարումները • Ամերիկացի գիտնականները փորձարկում են անցկացրել, այն ցույց է տվել, որ նարնջագույն լույսն օգնում է տարեց մարդկանց անքնության և հավասարակշռության խանգարումների դեպքում: Գոյություն ունի տեսակետ, թե այն ազդեցություն է թողնում մարդու ականջի վրա, որոնք պատասխանատու են հավասարակշռության համար:

  5. Դեղին • Բուժում է անոթների ցանցերը, բնածին պուտերը, ռոզացեան, արևային այրվածքները: • Արյան մեջ հեմոգլոբինը կլանում է դեղին լույսը: Արդյունքում քայքայվում են անոթների ցանցերը, բնածին պուտերը: Բացի այդ, դեղին լույսը նվազեցնում է կարմրությունը, այտուցվածությունը, բորբոքումը, ինչն օգտակար է ռոզացեայի և արևային այրվածքների բուժման դեպքում:

  6. Կանաչ • Բուժում է շագանակագեղձի ադենոման, վերքերը, դեպրեսիան ու անքնությունը: • Կանաչ լազերը, որպես վիրահատության այլընտրանքային մեթոդ, օգտագործվում է շագանակագեղձի ադենոմայի բուժման համար: Այն վերացնում է շագանակագեղձի գերձևախախտված հյուսվածքը, դրա հետ մեկտեղ, բարդություններ չհրահրելով: Բացի այդ, կենդանիների վրա անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ լույսը նպաստում է վերքերի արագ լավացմանը: Կանաչ լազերով բուժում են նաև սեզոնային դեպրեսիան և անքնությունը: Դրա օգնությամբ կարելի է ՙհարմարեցնել՚ մարդու կենսաբանական ժամերը:

  7. Երկնագույն • Բուժում է թիկունքի ցավը, խոցային հիվանդությունը, պարօդոնտիտը,  կորյակացանը: • Գերմանացի հետազոտողները երկնագույն լույսը կիրառում են թիկունքի ցավերի բուժման համար: Նրանք ներկայումս լուսադիոդով սարքի կլինիկական փորձարկումն են անցկացնում, որն արտաքին տեսքով սպեղանի է հիշեցնում: Կարծիք կա, որ երկնագույն լույսը նպաստում է օրգանիզմում ազոտի օքսիդի արտադրմանը, որն օժտված է հակաբորբոքային և ցավազրկող հատկություններով: • Երկնագույն լույսը նաև թույլ է տալիս պայքարել մանրէների դեմ: Բժիշկները բացահայտել են, որ, եթե դրանով լուսավորեն ստամոքսը, ապա հելիկոբակտեր-փիլորիի` ստամոքսի  և 12-մատնյա աղու խոց հրահրող միկրոօրգանիզմների քանակությունը կնվազի 99%-ով: Բացի այդ, երկնագույնը ոչնչացնում է պերիօդոնտիտ հրահրող մանրէները: Այն նաև արդյունավետ է կորյակային հիվանդույան (ակնե) բուժման դեպքում:

  8. Մանուշակագույն • Բուժում է էկզեման, վիտիլիգոն, պսորիազը: • Ուլտրամանուշակագույն լույսն արդյունավետ է մաշկային տարբեր հիվանդությունների բուժման համար, ներառյալ պսորիազն ու էկզեման: Կարծիք կա, որ այն դանդաղեցնում է բջիջների աճը և բորբոքային ախտընթացները: Ուլտրամանուշակագույն լույսի բժշկական կիրառումը թույլ է տալիս նվազեցնել վիտիլիգոյով հրահրված սպիտակ բծերի չափերը:

More Related