1 / 12

Տեսողության անվտանգությունն աշխատավայրում

Տեսողության անվտանգությունն աշխատավայրում. Ինչու’ է կարևոր պահպանել աչքերի անվտանգությունն աշխատավայրում.

lang
Download Presentation

Տեսողության անվտանգությունն աշխատավայրում

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Տեսողության անվտանգությունն աշխատավայրում

  2. Ինչու’ է կարևոր պահպանել աչքերի անվտանգությունն աշխատավայրում • Աշխատավայրում տեղի ունեցող աչքի վնասվածքները բավական տարածված երեվույթ են:Յուրաքանչյուր օր հարյուրավոր մարդիկ վնասում են իրենց աչքերն աշխատելիս, և այդ վնասվածքների մոտ 20 տոկոսը բերում է տեսողության ժամանակավոր կամ վերջնական կորստի:Ըստ մասնագետների, աչքերի պատշաճ պաշտպանությունը կարող է նվազեցնել նման պատահարների մոտ 90 տոկոսը:

  3. Որոնք են աշխատավայրում աչքի վնասվածքների պատճառները • Առավել տրածված պատճառներն են` • Թռչող առարկաները(մետաղի կամ ապակու կտորներ), • Աշխատանքային գործիքները, • մասնիկները, • Քիմիական նյութերը, • Վնասաբեր ճառագայթումը:

  4. Ինչպես խուսափել աչքերը վնասելուց • Աշխատավայրում աչքերի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է դիմել հետեվյալ միջոցներին. • Գնահատեք հնարավոր վտանգները և ծնոթացեք աչքերի անվտանգության կանոններին: • Վերցրեք հնարավոր վտանգի աղբյուրները մինչ աշխատանքի անցնելը,օրինակ`օգտագործելով պաշտպանող վահանակներ: • Կրեք վնասվածքները կանխելու կամ վնասվածքները կանխելու կամ վնասվածքների սաստկությունը մեղմելու համար նախատեսված աչքերի ու դեմքի պատշաճ պաշտպանական հարմարանքներ:

  5. Ինչ տեսակի ակնոց կրել աշխատավայրում • Աշխատավայրում օգտագործվող ակնոցի տեսակը կախված է աշխատանքի բնույթից և դրա հետ կապված հնարավոր վտանգներից: Շատ հաճախ ակնոցից բացի,կպահանջվեն նաև դեմքը պաշտպանող լրացուցիչ այլ միջոցներ:

  6. Հարվածների վտանգները • Հարվածների հետևանքով վնասվածքները հիմնականում առաջանում են թռչող կամ ընկնող առարկաների հարվածներից:Այս մասնիկների մեծ մասը ասեղի գլխիկից էլ փոքր է,սակայն կարող է լուրջ վնաս հասցնել,ներառյալ ծակվածքները,քերծվածքները և կոնտուզին:

  7. Ջերմության վտանգները • Ջերմության հետևանքով կարող են վնասվել բարձր ջերմաստիճանների պայմաններում,շիկացած կամ հալած մետաղների հետ աշխատող բանվորների աչքերը և դեմքը:Նման պայմաններում աշխատելիս անհրաժեշտ է զգուշանալ աչքերի կամ դեմքի հյուսվածքների այրվածքներից:Աչքերը ջերմությունից պաշտպանելու համար,եթե աշխատավայրում պահանջվում է հեղուկ մետաղի հոսեցում,ձուլում,թեժ ընկղմում,շիկացած հնոցի բանեցում և նման այլ գործեր,անհրաժեշտ է կրել հատուկ ապակիներով և կողմնային վահանակներով պաշտպանական ակնոց:Հաճախ,ի հավելումն ակնոցի,պահանջվում է նաև կրել դեմքը պաշտպանող վահանակ:

  8. Քիմիական նյութերի վտանգները • Քիմիական նյութերն աչքի վնասվածքների բարձր տոկոսի պատճառ կարող են լինել:Քիմիական նյութերի կաթիլների ցայտուքը,ցողը,գոլորշին կամ ծուխը կարող են լուրջ և անդառնալի վնաս հասցնել աչքերին:Քիմիկատներով կամ քիմիկատների մերձությամբ աշխատելիս կարևոր է իմանալ հոսող ջրի աղբյուրների գտնվելու վայրը և սահմանափակ տեսողությամբ դրանց հասնելու կերպը:Ճիշտ ընտրված ակնոցը նույնպես արդյունավետ կերպով կպաշտպանի աչքերը վտանգավոր քիմիական նյութերից:Այն ոլորտներում,որտեղ բանվորները ենթակա են ավելի լուրջ քիմիական վտանգների,կարող է նաև պահանջվել դեմքը պաշտպանող վահանակ:

  9. Փոշու վտանգները • Փայտյա և այլ մակերեսները մշակելու կամ հղկելու ընթացքում առաջնում է աչքերի համար վնասակար փոշի:Այս փոշին կարող է հատկապես վտանգավոր լինել կոնտակտային լինզաներ կրողների համար:Աշխատատեղում,փոշու առկայության դեպքում,անհրաժեշտ է կրել պաշտպանական ակնոց:Այս ակնոցն աչքերը փոշուց պաշտպանելու միակ միջոցն է, որովհետև պահպանում է աչքերը փոշոտ օդի վնասակար ազդեցությունից:

  10. Աչքերի ճառագայթահարման վտանգները • Լազերային և նման այլ սարքերով աշխատանքը ենթադրում է,որ գործ ունեք կենտրոնացված բարձր ջերմության,ուլտրամանուշակագույն,ինֆրակարմիր և անդրադարձվող լուսային ճառագայթման հետ:Բավարար ուժգնության լազերային ճառագայթի ազդեցությունը շատ ավելի ուժեղ է,քան արևին ուղիղ նայելիս:Լազերային ճառագայթմանն անպաշտպան թիրախ հանդիսանալը հղի է աչքի վնասվածքներով,ներառյալ ցանցաթաղանթի այրվածքները,կատարակտը և մշտական կուրությունը:

  11. Ինչ անել պատահարի դեպքում • Աչքի մեջ ընկնող փայտի կամ մետաղի մասնիկները կարող են քերծել կամ պատռել եղջերաթաղանթը:Սա չափազանց ցավոտ է և կարող է վերջնական կուրության պատճառ դառնալ:Եթե աչքի մեջ որևե մասնիկ է ընկել ապա անմիջապես դիմեք բժշկի:Կախված իրավիճակից`նա ձեզ խորհուրդ կտա նախ և առաջ լվանալ աչքը ջրով կամ աղի լուծույթով:Ցանկալի է անմիջապես գնալ հիվանդանոց:Եթե կրում եք կոնտակտային լինզաներ,ապա տեղեկացրեք բժշկին,որպեսզի ձեզ խորհուրդ տա դրանք հեռացնելու կամ թողնելու վերաբերյալ:

More Related