1 / 9

Եզնիկ Կ ո ղբացի

Եզնիկ Կ ո ղբացի.

Download Presentation

Եզնիկ Կ ո ղբացի

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Եզնիկ Կողբացի

  2. Եզնիկ Կողբացի (մոտ 380, Կողբ – 450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղացական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցիաշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշունչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են Կորյունը,Եղիշեն, Մովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։ Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ 

  3. Չարին սուբստանցիոնալ բնույթ հաղորդելը տանում էր դեպի չարի աստծո ընդունումը, հիմնավորում չարիքի գոյության անհրաժեշտությունը, աստվածային բնույթը: Մինչդեռ Աստվածը որպես բարության անսպառ աղբյուր և խորհրդանիշ չի կարող չարիքի արարիչ լինել: Իսկ աշխարհում առկա չարը միակ բանական էակին` մարդուն շնորհած ազատ կամքի արդյունքն է: Ուստի մարդիկ լիովին պատասխանատու են իրենց բոլոր, այդ թվում` չար գործողությունների համար: Իսկ քանի որ չարիքը տրված չէ ի վերուստ, աստվածային ծագում չունի, ճակատագիր չէ, ապա նրա ոչնչացումը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ և աստվածահաճո: Հետևաբար, երբ թշնամին հարձակվում է երկրի վրա, ապա մարդիկ «զորքեր գումարելով և երկրից թշնամուն դուրս վռնդելով` ցույց են տալիս, որ կոտորածները ճակատագրի ինչ-որ սահմանումով չեն տեղի ունենում, այլ` ավազակի բռնությամբ» :

  4.  Մարդ անհատի և մարդկության կյանքը նա բաժանել է երեք շրջանների` մանկություն, երիտասարդություն և չափահասություն, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի ճանաչողական ունակություններ և սահմաններ: Եզնիկ Կողբացին բարձր է գնահատում գիտելիքի ընկերային-բարոյագիտական նշանակությունը և արժեքը, ժառանգորդման գաղափարը: Նրա նպատակն է ուսուցանել ճշմարիտ` քրիստոնեական վարդապետությունը, ուստի և քննարկում է մի շարք մանկավարժական և բարոյագիտական հարցեր: 

  5. Նյութի յուրացումը պահանջում է համապատասխան գիտելիքներ և ունակություններ, պետք է ոչ միայն բնական օժտվածություն, այլև` ներքին ձգտում և տաժանակիր աշխատանք: Ընդունակ աշակերտին անհրաժեշտության դեպքում պետք է նաև ստիպել: Իբրև ծայրահեղ միջոց նա ընդունում է մարմնական պատիժը: Գիտելիքը և առաքինությունը դիտվում են որպես այդպիսին այն դեպքում, երբ դառնում են բոլոր մարդկանց սեփականությունը: Եզնիկ Կողբացու քննական և քննադատական վերլուծության հիմքն են կազմում Ս. Գիրքը և անտիկ իմաստասիրական ժառանգությունը, ինչը նրա ուսմունքին հաղորդել է իմաստասիրական ուղղվածություն, խթանել իմաստասիրական տերմինաբանության մշակումը, անտիկ մշակույթի տարածումը Հայաստանում:

  6. Ուսանել է Աշտիշատի դպրոցում, ապա` Եդեսիայում և Կ. Պոլսում: Տիրապետել է ասորերեն, հունարեն, պարսկերեն, եբրայերեն լեզուներին: Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը: 428–429-ին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը Եզնիկ Կողբացուն և Հովսեփ Պաղնացուն գործուղել են Եդեսիա` թարգմանելու ասորի սուրբ հայրերի ավանդությունները: Կատարելով հանձնարարությունները (թարգմանություններն ուղարկել են Հայաստան` «պատվական հայրերին»)` 431–432-ին անցել են հունական կողմերը, «ուր և ուսանելով և հմտանալով` կարգվեցին հելլենական լեզվից թարգմանիչներ»

  7.  Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյանպանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։

  8. Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գործողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։ Սակայն, զգայությունից և բանականությունից բացի, մարդուն հատուկ է նաև բնազդը։ Մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը բացառապես գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության) մասին։

  9. Օգտվել եմ http://historyarmenia.org/5139.html http://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D5%A6%D5%B6%D5%AB%D5%AF_%D4%BF%D5%B8%D5%B2%D5%A2%D5%A1%D6%81%D5%AB

More Related