1 / 16

Մարս ( Հրատ )

Մարս ( Հրատ ).

fritz
Download Presentation

Մարս ( Հրատ )

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Մարս(Հրատ)

  2. Մարսը - Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է. մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 % մասը. Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես: Երբեմն Հրատը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:

  3. Հասարակածային տրամագիծը՝ 6780 կմ Զանգվածը՝ 0,64x1024կգ Միջին հեռավորությունը Արեգակից՝ 228 մլն կմ Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 56 մլն կմ Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 24 ժամ 37 րոպե Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 687 օր (1,88 երկրային տարի) Մակերևույթի ջերմաստիճանը՝ –1100C–00C Արբանյակների քանակը՝ 2

  4. Մարսը նման է Երկրին, սակայն չափերով` մոտ 2, իսկ զանգվածով մոտ 10 անգամ փոքր է նրանից: Մարսն ունի կարծր կեղև, հանքապարներից կազմված միջնապատյան (մանթիա) և մետաղական միջուկ: Մարսի մթնոլորտն զգալիորեն նոսր է երկրայինից, իսկ մթնոլորտայինճնշումը կազմում է երկրայինի 1/100-ը: Այս մոլորակի մթնոլորտը կազմված է հիմնականում ածխաթթվական գազից և խոնավություն չի պարունակում

  5. Բևեռամերձ ցուրտ շրջանը ծածկված է սպիտակ բևեռային գլխարկներով, որոնց չափերը տարվա ընթացքում փոփոխվում են. ձմռանը մեծանում են, ամռանը՝ փոքրանում, երբեմն էլ անհետանում: Դրանք կազմված են չոր սառույցից՝ սառած ածխաթթվական գազից (CO2), որի տակ տարածվում է նաև ջրի սառույցի շերտ:

  6. Մարսի մակերևույթին կան հսկայական ավազապատ անապատներ, լեռներ, խառնարաններ ու հրաբուխներ: Ամենաբարձր՝ Օլիմպոս հրաբուխն ունի 30 կմ բարձրություն, իսկ Մարիներ կոչված հովիտը մոտ 4000 կմ երկարությամբ և տեղ-տեղ մինչև 7 կմ խորությամբ վիթխարի նեղ կիրճ (խզվածք) է: Մոլորակի վրա հաճախ փչում են ուժեղ քամիներ, որոնք մթնոլորտ են բարձրացնում ավազափոշու ամպեր և դժվարացնում Մարսի մակերևույթի զննումը:

  7. Մարսն ունի 2 բնական արբանյակներ՝ Ֆոբոս (Ահ) և Դեյմոս (Սարսափ): Դրանք, համապատասխանաբար, մոտ 30 կմ լայնական չափով տձև և 13 կմ տրամագծով քարաբեկորներ են, որոնց վրա կան խառնարաններ: Ենթադրում են, որ Ֆոբոսն ու Դեյմոսը Մարսի ձգողությամբ գրավված աստղակերպներ են: Դեյմոս Ֆոբոս

  8. ՆԱՍԱ-ի հետազոտողները Մարսի լուսանկարների վրա մութ գծեր են հայտնաբերել, որոնք, ըստ ամենայնի, ջրի հետքեր են: Ինչպես հայտնում է BBC-ն, այդ գծերն անհետանում են ձմռանը եւ հայտնվում գարնանը, ինչը հիմք է տալիս կարծելու, թե դա կարող է լինել ստորգետնյա աղաջուր:Ըստ հետազոտողների, դեռ չի հաջողվել հստակ ապացույցներ ստանալ մոլորակի վրա հեղուկ ջրի առկայության մասին, բայցնրանք կարծում են, որ ջրի հետ կարմիր մոլորակի վրա կարող էր նաեւ կյանք առաջանալ :

  9. Science ամսագրում տպագրված հոդվածի համաձայն՝ 0.5-5 մետր լայնություն ունեցող շերտերը հայտվում են այդ մոլորակի վրա գարնանը և վերանում են ձմռանը: Դրանց ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ դրանք կարող են լինել աղի ջրի հոսքեր:

  10. Շնորհակալություն

More Related